7or BLOG
    • ԲՀԿ պատգամավոր. «…5–րդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացված չի լինի»

      picresize.php1«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վստահություն էր հայտնել, որ 5-րդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանն» այլևս ներկայացված չի լինի նման մեծ կազմով։ Ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ասել է.

      -Ինչպես գիտեք, սեփական փորձը միշտ շատ ավելի ուսանելի է լինում։ Վստահ եմ, որ հաշվի առնելով 2007թ. խորհրդարանական ընտրություններում ունեցած սեփական փորձը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հրաշալի տիրապետում է այս կամ այն ուժի «թողտվությամբ» խորհրդարանում հայտնվելու բոլոր նրբերանգներին։ «Ժառանգության» խոսնակներին խորհուրդ կտայի մտածել սեփական լրջագույն խնդիրների մասին, որոնք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վստահ եմ, այլևս հնարավոր չի լինի հաղթահարել ո՛չ հայտնի «թողտվություններով», և ո՛չ էլ երկրով մեկ շրջող «Քաղաքացի՛, տե՞ր ես» ավտոբուսով, անգամ եթե մեկ ավտոբուսի փոխարեն գործի դրվի մի ողջ ավտոպարկ։ (շարունակել →)

    • Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

      20090921043155Arcax1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:

      Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը’ Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը։

    • Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»

      picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ

      -Օգոստոսի 31-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ իշխանությունների նախաձեռնող քաղաքականությունը։

      -Մեկ տարին համոզիչ ձևով ցույց տվեց, թե որքան ճիշտ էին նրանք, ովքեր սկզբունքորեն  դեմ էին նախաձեռնության և արձանագրությունների ոգուն ու տառին, և ինչքան խոր մոլորության մեջ էին նախագահ Ս. Սարգսյանն ու հարակից մեծ ու փոքր տրամաչափի սազանդարները: Բոլոր այն բացասական հետևանքները, որոնք ակնհայտորեն տեսանելի էին քիչ թե շատ լրջմիտ մարդկանց համար, ցավոք սրտի, լիովին առարկայական տեսք ստացան: (շարունակել →)

    • «Ողբա՞մ զքեզ, նոր Հայաստան»

      edikՀայ լրագրողներն իրենց կյանքում ուրախանալու առիթ մեկ անգամ, այնուամենայնիվ, ունեցել են: Դա այն օրն էր, երբ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ հետևելու է հայրենի ԶԼՄ-ների աշխատանքին եւ ոչ մի լուրջ հրապարակում անարձագանք չի թողնելու: Այս հայտարարությունից որոշ ԶԼՄ-ներ, իհարկե, հետևություններ արեցին, բայց ահա, վարչապետը, կարծես, չի շտապում արձագանքի մասով իր խոստումը կատարել: Հավանաբար, իր պաշտոնավարման ընթացքում մեծարգո Տիգրան Սարգսյանը դեռևս որևէ լուրջ հրապարակման չի հանդիպել: Ի՞նչ կա որ: Իսկ գուցե աշխատակազմն է թերացել եւ կամ փորձել է ավելորդ տեղը տհաճ հրապարակումների կապակցությամբ նեղություն չտա՞լ վարչապետին: Ինչ էլ լինի, արտաքին տպավորությունն այն է, որ մեր երկրում ԶԼՄ-ներն արհամարհված են, նրանց հրապարակումները’ անտեսված: Այսուհանդերձ, հույս ունենք, որ «Lragir.am»-կայքէջում հրապարակված  «Ողբամ զքեզ նոր Հայաստան, որ վարչապետդ տգետների սուր կարիք ունի» հոդվածը կարժանանա ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ նախագահի ուշադրությանը: Հոդվածի հեղինակը’ ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանը, մեր կարծիքով անդրադարձել է մի խնդրի, որի շուտափույթ լուծումը բխում է թե Հայաստանի Հանրապետության, թե մեր ժողովրդի եւ թե ՀՀ նախագահի ու վարչապետի շահերից: (շարունակել →)

    • Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ

      picresize.phpԳիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը վերհիշել է որոշ օրենսդիրների կենսագրականները։ Դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք հիմնականում զուգահեռաբար նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ են, իրենց ուսումը ստացել են հեռակա կարգով կամ էլ դիպլոմը ձեռք են բերել փողատեր դառնալուց հետո։

      Օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ, Արարատի մարզի Մխչյան գյուղում ծնված ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի կենսագրականում թեև նշված է, որ նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն տվյալները, թե կոնկրետ ո՞ր թվականին է նա ընդունվել և ավարատել, բացակայում են։ Ի դեպ, Հ. Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Հիշեցնենք, սակայն, որ ոչ վաղ անցյալում Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ։ (շարունակել →)

    • Անդրանիկ Թևանյանի ելույթը ՀՀ ԱԺ–ում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (1-ը հոկտեմբերի, 2009 թ.)

      andranik tevanyan

      Անդրանիկ Թևանյանի ելույթը ՀՀ ԱԺ–ում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (1-ը հոկտեմբերի, 2009 թ.)

    • Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)

      serj s.

      Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)

    • Քաղաքագետ. «Նոր ուժի պահանջ միանշանակ կա»

      picresize.php (1)-Մեզ մոտ խնդիր կա, որ ընդդիմությունը վերաիմաստավորի իրեն, որովհետև այն ընդդիմությունը, որը հիմա մեզ մոտ ներկա է, ինչ-որ իմաստով իրեն սպառել է,-«Հայացք» մամուլի ակումբում քննարկելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը’ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նա ասել է, թե «նեգատիվ» կոալիցիաները, որոնք ստեղծվում են Հայաստանում, իրենց չեն արդարացնում։

      Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նույն ակումբում ասել է, թե հասարակության մեջ արդեն կա այն միտումը, որ ընդդիմությունը ոնց որ թե արդեն իրեն սպառել է.

      -Հասարակության մեջ ընդդիմությունից մեծ սպասում չկա։ Ընդդիմությունն արդեն խոստովանում է, որ միայնակ ի զորու չէ խնդիրներ լուծել։

      Ե. Բոզոյանի խոսքերով’  եթե հաշվի առնենք արտաքին գործոնները, ապա իշխանությունը ըստ էության կատարեց այն քայլերը, ինչ որ ասում էր ընդդիմությունը։ «Հետագայում, երբ պարզվեց, որ այդ քայլերը սխալ էին, դրանք բացասական ազդեցին ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության վրա»։ (շարունակել →)

    • Հարություն Մեսրոբյան. «Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով…»

      picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

      -Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ եղան Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դրակա՞ն եք այն գնահատում, թե՞ բացասական։

      -Սովորաբար նմանատիպ գոծողություններն իրականացվում են մի շարք այլ գրավոր և բանավոր պայմանավորվածությունների հետ մեկտեղ: Հետևապես, չիմանալով պայմանավորվածությունների ամբողջ խումբը, անհնարին է որակավորել առանձին երևույթը: Սակայն հնարավոր է մի շարք այլ անուղղակի ազդակներով հասկանալ, թե ինչ է կատարվում: (շարունակել →)

    • Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար

      «Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։

      բազե

    • Մեկ տարի առաջ…

      picresize1.phpՄեկ տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետևյալ արձանագրությունները. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։

      Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում և Թուրքիայում անցկացնել ներքին քաղաքական խորհրդակցություններ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։ (շարունակել →)

    • Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Սերժ Սարգսյանը

      picresize.php (1)2008թ. մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի հայտարարագրի եկամուտների և դրանց գոյացման աղբյուրների բաժնում նշված է եղել, որ 2006թ. նա աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում և ստացել է 3,6 մլն դրամ, և որ այլ եկամուտներ նա չի ունեցել: Որպես դրամական միջոց՝ Ս. Սարգսյանը 2006թ. սկզբին ունեցել է 27 մլն դրամ և 69 հազ. դոլար, տարեվերջին՝ 58 մլն դրամ և 0 դոլար: Որպես մշակութային արժեքներ և այլ հնաոճ իրեր Ս. Սարգսյանը հայտարարագրել է հանրահայտ նկարիչների 32 կտավ՝ Բաշինջաղյանի, Խանջյանի, Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Գյուրջյանի կտավների հավաքածու, 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ և այլ իրեր: 2006թ. դրությամբ՝ Ս. Սարգսյանը միանձնյա սեփականության կարգով ունեցել է 1992թ. արտադրության մեկ «Mitsubishi» ավտոմեքենա և համասեփականության կարգով (համասեփականատերերի թիվը նշված չէ) մեկ բնակարան Ստեփանակերտում (96 քմ): (շարունակել →)

    • Թե ինչպե՞ս է Գիզիրյանը սպառնացել պաշտոնական Անկարային

      picresize.phpԱյսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ընդունել է Անթալիա մեկնող ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականին:

      Մարզպետը նախ «դուխ» է տվել ծանրամարտիկներին և հորդորել է անպայման Թուրքիայում բարձրացնել հայկական դրոշը: Հանդիպման ընթացքում Գիզիրյանը նշել է, որ մեծ հաճույքով կմիանար մեր մարզիկներին, սակայն թուրքական պետության նկատմամբ ունեցած ատելությունն իրեն թույլ չի տալիս մեկնել Անթալիա: Անձնական կյանքից օրինակ բերելով՝ Գիզիրյանը բացահայտել է, թե հատկապես ի՞նչ պատճառով է վիրավորվել թուրքական պետությունից և թե ինչո՞վ է սպառնացել պաշտոնական Անկարային։

      -Մեծ հաճույքով  կգայի, բայց որ Թուրքիան ա, չեմ գա: 1997թ. մի անգամ եղել եմ Թուրքիայում՝ տուրիստականով, նավով ենք գնացել: Էդ էլ, ձեզ պատմեմ, Սաղաթելյան Մուշեղին հիշում եք, ես ու Սաղաթելյան Մուշեղը գնացինք արձակուրդ, Օդեսայից կռուիզ գնացինք: Ստամբուլից պետք է հետ գայինք, ասեցի՝ էլ ինչի գնանք Օդեսա, որ Երևան գանք, արեք նենց անենք, որ Ստամբուլից միանգամից թռչենք Երևան: (շարունակել →)

    • Նոր ազատականություն

      picresize.php (1)Էս վերջերս «Առավոտում» հետաքրքիր հրապարակում եղավ էն մասին, որ Հայ ազգային կոնգրեսում ազատականությունը զիջում ա իրա դիրքերը ձախերին: Ընդ որում նման կարծիք հայտնողը «ներսից» մարդ էր’ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը: Ասվում էր, որ ազատականության նահանջը օբյեկտիվ պատճառներ ունի եւ որպես էդ պատճառներից ամենահիմնականը նշվում էր հետեւյալը. «ՀԱԿ-ն ուզում է Հայաստանից վերացնել այս օլիգարխիկ համակարգը: Իմ խորին համոզմամբ, լիբերալ գաղափարախոսությունն այդ պայքարի լավագույն զենքը չէ: Օլիգարխիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ գաղափարախոսությունը սոցիալ-դեմոկրատականն է»:

      Հետաքրքիր միտք ա, չէ՞: Իսկապե՞ս ազատականությունը էդքան անուժ ա օլիգարխիայի դեմ պայքարում: Փորձենք կոնկրետ վերլուծել ու հասկանալ: Օլիգարխիան բիզնեսի սերտաճումն ա քաղաքականությանը, երբ որ խոշոր բիզնեսմենը, քաղաքական լծակների միջոցով, իրա բիզնեսի համար ապահովում ա մյուսներից ավելի լավ պայմաններ եւ հայտնվում մրցակցությունից դուրս: Այնինչ մրցակցությունը ազատական տնտեսության կարեւորագույն բաղադրիչն ա: (շարունակել →)

    • Հյուսիսային վեկտորը և ՀՀ նախագահները

      picresize.php (2)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Աշոտ Կարապետյանի մեկնաբանությունը՝

      Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցն ու ռազմական համագործակցության պայմանագրի թարմացումը տարբեր գնահատականների արժանացավ, որի շրջանակներում քննարկվում էին նաև հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայության և բնույթին առնչվող հարցեր։

      Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը դիտարկվում էր նաև երկու երկրների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարող նախագահների պատկերացումների և նրանց անձնական հարաբերությունների պրիզմայով։

      Պետք է նկատել, որ ՀՀ և ՌԴ բոլոր նախագահների փոխհարաբերությունները միմյանց հետ մտերիմ են եղել։ Համենայնդեպս՝ արտաքուստ։

      Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բորիս Ելցինը միմյանց հարգում էին։ Մարդկային նորմալ հարաբերություններից զատ նրանց երկուսին միավորում էր նաև այն, որ երկուսն էլ ԽՍՀՄ փլուզման ալիքի վրա էին եկել իշխանության և նույն սերնդի քաղաքական գործիչներ էին։ Պաշտոնաթող Ելցինի հայաստանյան այցելությունը, որի ընթացքում նա հանդիպեց նաև իր բախտակից Տեր-Պետրոսյանի հետ, ցույց տվեց, որ քաղաքական թոշակառուներն, անկախ ամեն ինչից, բարեկամներ էին մնացել։ (շարունակել →)


    • « Նախորդ էջըՀաջորդ էջը »
7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics