Ստեղծվել է դեպրեսիվ բլոգերներին ի հայտ բերող ծրագիր
Haaretz–ը գրում է, որ Իսրայելը անառողջ բլոգերներին ի հայտ բերող ծրագիր է ստեղծել։ Բեն–Հուրիոնի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված նոր ծրագրային ապահովումը թույլ կտա վերլուծել բլոգներում տեղակայված գրառումների դեպրեսիվությունը։
Ծրագիրը բլոգներում փնտրելու է որոշակի բառեր և բառակապակցություններ, ինչպես նաև նկարագրություններ և փոխաբերություններ, որոնք կարող են ցույց տալ հեղինակի հոգեկան և զգացմունքային վիճակը։ Հազարավոր գրառումների փորձարկումների շնորհիվ պարզ է դարձել, որ նրա եզրակացությունները 80%–ով համընկնում են մասնագետ հոգեթերապևտների գնահատականներին։ Ծրագիրը ստեղծվել է Իսրայելի պաշտպանության նախարարության միջոցներով։ (շարունակել →)
Փոխվում է «7օր»–ի բլոգավարը
Հարգելի՛ ընթերցող, արդեն 11 ամիս է, ինչ գործում է «7օր բլոգը»` փորձելով քննարկումների և բանավեճերի ազատ ամբիոն լինել ձեր տեսակետների համար։ Կարևոր իրադարձություններին համակարգչի առաջ լուսացնելով, խոսելով, կիսվելով, տեղեկացնելով՝ փորձեցինք նորաբաց լրատվական կայքի նորաբաց բլոգի բոլոր հնարավորություններն օգտագործել ձեզ ձայնը, ձեր թեման լսելի դարձնելու համար։
Այսօր արդեն «7օր բլոգը» դաշտում առաջատարներից մեկն է ամենօրյա մեծաքանակ այցելություններով ու օրեր տևող թեժ քննարկումներով։ Այս ամենը հնարավոր եղավ բլոգում ձեր ներկայության և մասնակցության շնորհիվ, ինչի համար մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում։ Այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ բլոգը հանձնում եմ նոր ու էնտուզիաստիկ հեղինակի՝ Նանե Բեգլարյանին, որն էլ կշարունակի «7օր բլոգ»–ի բոլոր աշխատանքները նույն տեմպերով ու ակտիվությամբ։ Շնորհակալություն այս ընթացքում մեզ հետ լինելու համար, և շարունակաբար սպասում ենք ձեր ակտիվությանը «7օր բլոգ»–ում նոր հեղինակի հետ։
Որպես հետգրություն՝ ներկայացնում եմ այս պահի դրությամբ «7օր բլոգ»–ի ընթացիկ վիճակագրությունը։ Եվ այսպես, բլոգի ապրիլ ամսվա ամփոփիչ զեկույցին ծանոթացե՛ք այստեղ/ներկայացնում է այցելուների, այցելությունների վիճակագրությունը, ամենից շատ քննարկված թեմաներն ու համեմատական վերլուծությունները/։ Ծանոթացե՛ք նաև «7օր բլոգ»–ի նախորդ երկու վերլուծական զեկույցներին այստեղ և այստեղ։
«7օր բլոգ»–ի friendfeed–ի թարմացումներին հետևե՛ք այստեղ, livejournal–ին ընկերացե՛ք այստեղ, բլոգի պաշտոնական twitter–ին, որը 256 գրանցված հետևորդ ունի այս պահին, հետևե՛ք այստեղ և միացե՛ք «7օր բլոգ»–ի պաշտոնական facebook խմբի այս պահի դրությամբ 1,610 անդամներին այստեղ։ Չմոռանաք հետևել մեր բլոգների տեսությանն այս անվանակարգի տակ։
Ամենայն անկեղծությամբ՝ Շուշան Հարությունյան /Բլանշ
Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։
«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը: Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)
Երեք նախագահների Հայաստանը և մեր պետության իմիջը
«7օր»-ը հյուրընկալել է բլոգեր Տիգրան Քոչարյանին (Pigh) և PArt ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին ի՞նչ չափով է հաջողվել լուծել աշխարհին ներկայանալու, ճանաչված լինելու խնդիրը տեղեկատվական դաշտում։ Ինչպիսի PR ունի Հայաստանը։
Կարեն Քոչարյան-Ես կարծում եմ, որ այդ խնդիրը դեռ չի լուծվել, և դեռ անելու շատ բան կա, որովհետև միգուցե կարելի է ասել, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց ունենալ այդպիսի Սփյուռք, այդպիսի հնարավորություններ…ինչքան էլ մենք փոքր երկիր ենք, կապ չունի. մեր խնդիրներն ամբողջ աշխարհում բարձրացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մենք դա փորձում ենք օգտագործել կամ օգտագործում ենք։ (շարունակել →)
Թուրք–ադրբեջանական “ֆրոնտ”–ում
Օրերս բլոգերում և հանրության շրջանակում լուրեր են տարածվել, որ ապրիլի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թուրքական և ադրբեջանական կոմպոզիտորների գործեր են նվագելու։
Այս կապակցությամբ բլոգերներից ahousekeeper–ը գրել էր հետևյալը. «Զանգեցի Կամերային տուն՝ ճշտելու՝ արդյոք այդպե՞ս է։ Պատասխանողը Կամերային տան տնօրենն էր։ Ներկայացավ որպես Արման։ Տեղյակ չէր, որ վաղվա միջոցառման ժամանակ կատարվելու են նաև թուրքական ու ադրբեջանական գործեր։ Զանգեց ճշտելու։ Իրեն պատասխանեցին, որ «ադրբեջանականը հանել են», իսկ «թուրքականը լինելու է»։ Հարց տվեցի՝ արդյոք հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում Կոմիտասի անվան դահլիճում նման միջոցառում անցկացնելը։ Ասաց. «Այո, բայց եթե նույնիսկ ինքը՝ ֆուտբոլի նախագահն է հրավիրում…»։ -Չդիմացա։ (շարունակել →)
Վարչապետը նաև բլոգեր է՝ վարորդը նաև հսկիչ է թեմայով

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել
Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։
Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։
Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը, rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։ (շարունակել →)
Կոռուպցիան, խաշը և կանանց իրավունքները հայ բլոգերների աչքերով
Հայկական բլոգոսֆերան այս օրերին նախատոնական տրամադրությամբ տարեվերջյան իրադարձություններն է ամփոփում։ Հետաքրքիր ամանորյա տոնածառի մասին է գրում Unzipped–ը, Nakedsilence–ը ամանորյա ցուցահանդես վաճառքի մասին է պատմում, իսկ Bnamard–ը վերլուծում է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար այդ քանակությամբ հատված սոճիների անհրաժեշտությունն այն դեպքում, երբ երկրում ընդամենը 6 տոկոսն է կանաչ տարածք։ «Notes from Hairenik»–ը ֆոտոպատմությամբ գրում է «սեզոնի» համար սովորական՝ խաշի արարողակարգային համտեսի մասին։ «Ֆոտոպատմություն» համատեքստում է նաև 517design–ի գրառումը էքստրիմալ ֆոտոլրագրության մասին։ (շարունակել →)
Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ
Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը երեկոյան։ Մոտ 50 բլոգեր իրական կյանքում առաջին անգամ հանդիպեցին և փոխանակեցին «օն–լայն» տիրույթում ստացած իրենց փորձառությունը։ Ապա հայկական բլոգոսֆերայի զարգացման համատեքստում քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ։ Հանդիպումը նախաձեռնած «Նեո մեդիա» պրոյեկտի ներկայացուցիչները հանդիպմանը մասնակցող բլոգերներին առաջարկեցին իրենց տեսակետը հայտնել բլոգինգը, որպես այդպիսին, կարգավորման դաշտ բերելու կամ համակարգելու հարցի առնչությամբ։ (շարունակել →)
Բլոգերները կհանդիպեն իրական կյանքում
Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 21-ին, 19:00 Երևանում: Հանդիպման վայրն է Սարմենի 1 հասցեում գտնվող «ԳՈՐԾՔ» ընկերության հանդիպումների սրահը / Գեղարվեստի ակադեմիայի շենքի ետնամաս: Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր բլոգերները, բլոգային կյանքով հետաքրքրված անձինք, կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները, լրագրողները: Մուտքն ազատ է բոլորի համար: Հանդիպման վայրում բոլոր մասնակիցները պետք է անցնեն ռեգիստրացիա` նշելով Անուն, Ազգանուն, բլոգային ռեսուրսը կամ լրատվամիջոցը, որը ներկայացնում են և էլ. փոստի հասցե` հետագա նորությունների ստացման համար:
Հայ բլոգերների հանդիպման առաջնահերթ նպատակն է քննարկել հայկական բլոգոսֆերային և սոցիալական մեդիա ոլորտին վերաբերող մի շարք թեմաներ, հայ բլոգերների ընդհանուր անելիքները և բլոգոսֆերան որպես անկախ ոլորտ պահպանելուն նվիրված քայլերը: Հայ բլոգերների ակումբի հանդիպման նախաձեռնող կողմ է հանդես գալիս NeoMedia-ն իր iSOCIAL նախագծով: (շարունակել →)
Ինֆորմացիոն հակազդեցության “բլոգերական” տարբերակը
“Ադրբեջանի հետ կապված՝ Հայաստանն այսօր հարաբերական հաջողության է հասել, քանի որ սովորել ենք ֆիլտրել ինֆորմացիան, հասկանալ՝ որն է պետք, որը՝ ոչ, իսկ նախկինում ուղղակի «copy-paste» էին անում ադրբեջանցու ասածն ու դնում, չէին էլ մտածում, որ ադրբեջանցիները հատուկ հայկական շուկայի վրա են աշխատում“- «7օր»-ի հետ զրույցում ասել է բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ)։ Նա նշել է, որ ներկայումս նույն իրավիճակում ենք գտնվում Թուրքիայի հետ, քանի որ «այսօր ինֆորմացիայի պակաս կա, իսկ պետական օղակներով մի տեսակ այլ ինֆորմացիա է տրամադրվում».
“Մարդիկ ստիպված են մտնել «Zaman», «Hurriet», «Sabah» և այլն։ Հիմա արդեն թուրքերն են նույն կերպ գործում։ Տեսնելով, որ սպառման շուկա կա՝ նրանք ինչ ուզում, անում են։ Ինֆորմացիա, սադրանքներ են գրում, սխալ, խեղաթյուրված տեղեկություն տալիս և այլն։ Հիմա մերոնք չեն կարողանում շատ ուժեղ հակազդել, քանի որ պետական մակարդակով խուսափում են Թուրքիային վախեցնելուց, որ հանկարծ արձանագրությունները չստորագրելու հիմք չլինի“։ Տ. Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ այսօր բլոգներում շատ ակտիվ քննարկվում են նաև Հեյդար Ջեմալի արտահայտությունները, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարվի, ինչպես Իսրայելը։
Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին
Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում վերջին զարգացումները, հարցումներ ու վերլուծություններ անում։
«Արդեն որերորդ մարդուց եմ լսում, որ արձանագրություններին դեմ արտահայտվում են էմոցիոնալ անկառավարելիությամբ տառապողները, իսկ քաջերը, անվախները ու արկածների սիրահար ռոմանտիկները կողմ են, գոնե միայն նրա համար, որ չեն վախենում, հիստերիկ չեն։ Լսում եմ նաև, որ հայրենասիրություն-բան, ավելորդ ու ոչ լիարժեք արգումենտներ են նշված արձանագրություններին դեմ լինելու համար։ Հիմա իհարկե չեմ պատրաստվում 2 սյունակ գծել՝ հայրենասեր ու չհայրենասեր կատեգորիաներով բաժանելու համար։ Նշեմ նաև (փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ ծամել-բերան դնելու տարբերակը եթե չեղավ, գրածիցդ ինչ ասես կհասկանան, բացի նրանից, ինչ ուզում ես ասել), որ մեզ նման սովորական մահկանացուներիս՝ էս հարցին կողմ կամ դեմ լինելը ինձ համար հայրենասեր լինել-չլինելու հարց չի։ Ո՞վ ասեց, որ ես ավելի հայրենասեր եմ Պողոսից, իսկ Պողոսն էլ Պետրոսից և այլն։ Բայց սրա վրա շատ չխորանանք, որ՛տև ենթա-ենթակատեգորիաներ կան»,–իր «Կեղծ կատեգորիաների ու էմոցիաների վերաբերյալ»գրառման մեջ նշում է noni-no–ն”։ (շարունակել →)
«Տեսա՞ք ինչ եղավ», կամ «Բա հիմա ի՞նչ է լինելու»
«7 օր»-ը հյուրընկալել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին և բլոգեր Տիգրան Քոչարյանին։
-Ներքաղաքական զարգացումները գնալով թափ են հավաքում։Դրանք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով։ Արտահերթ ընտրական գործընթացներ կանխատեսո՞ւմ եք, թե՞ ոչ։
Տիգրան Քոչարյան-Ես կուզենայի կանխատեսել, քանի որ այն կարծիքին եմ, որ հայ-թուրքական պայմանավորվածությունները չպետք է ստորագրվեն և ընդունվեն խորհրդարանի կողմից։ Բայց ես հնարավոր չեմ համարում, որ խորհրդարանն իր ներկա կազմով չընդունի դա։ Այդ հարցում ամենածայրահեղ ընդդիմությունն էլ (նկատի ունեմ ՀԱԿ-ը) է ոնց որ միացել իշխանությանը, այդ պատճառով էլ մի քիչ բարդ կլինի։
-Իսկ ինչո՞վ է Ձեր նշած ընդդիմությունը ծայրահեղական։
Տ. Ք.-Դե, ՀԱԿ-ն իրեն ներկայացնում է որպես ծայրահեղական, սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրենք կարծեք թե բավականին լավ եզրեր են գտել իշխանության հետ. այնպիսի տպավորություն է, թե միասին են աշխատում։ Ոնց որ կոալիցիոն գործընկերներ լինեն։ Մի կողմից ցանկանում եմ, որ ինչ-որ ներքաղաքական զարգացումներ լինեն, մյուս կոմից էլ չեմ ուզում, որովհետև միշտ էլ պահից կարող են օգտվել արտաքին այլ ուժեր։
-Ասում եք, որ կուզենայիք արտահերթ գործընթացներ, և նշում, թե ՀԱԿ-ն ու իշխանությունները միասին են։ Այդ դեպքում նշված գործընթացների մյուս կողմում ո՞վ է լինելու։ (շարունակել →)
Հայկական հեքիաթի «iKnik»–ը, ռոմանտիկ մսագործն ու Հայաստանն առանց վարդագույն ակնոցների
Հայկական բլոգներում այս շաբաթ լիրիկական խոհերն են գեռակշռում։ Մինչ «Ռադիո Վան»–ի բլոգը հայտնում է Հրապարակ օրաթերթի և Հ1 հեռուստաընկերության փոխադարձ հարձակումների, javakhk–ը Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների նոր սրացումներից և armkids–ը Նուբարաշենի մանկատան հետ կապված «Հատուկ գոտի» տեսանյութերի շարքն է հրապարակում, dabavog–ը «արգելակին սեղմել է առաջարկում»։
«Էսօր մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Վարդագույն ակնոցներս տանն էի թողել, ու.. Աչքերս բացեցի ու… ուրեմն, քաղաքը փչացրել են, սաղ լավ շենքերը քանդել են, տեղը կառուցել անճաշակ բաներ… գրադարանները փակել են, գրքերը շպրտել, տեղը բորդելներ սարքել… դրոշը անճաշակ ա, հիմնը՝ խնդալու… մինիստրները սաղ գողեր են, ԳԱԻն՝ մուրացկաններ-կողոպտիչներ… դատավորները՝ կաշառակեր են… դիմությունը՝ քաղպոռնիկներ են, ընդդիմությունը՝ աղանդավորներ… Ազգային ժողովը գողական սխոդկա յա, գողերը՝ բեսպրեդելի մեջ… ավտոները՝ կամ ժողովրդից գողացած փողով բենթլի կամ պապուց կտակված 1973 թվի ժիգուլի… եկեղեցականները մենակ կնունքի փող ու շինարարության ատկատ պոկող… աղանդավորները տժժում են, պացիֆիստները՝ դավաճան… երիտասարդները սեւ շորերով են ու լսում են մենակ Արմենչիկ… ջահելները՝ այլասեռված, անկիրթ ու բութ…երեխաները՝ դաժան, լկստված ու փսլինքոտ… կինոից մենակ սերիալ ա նկարվում, մուլտերից՝ Ռոբերտ Սահակյանց… ծիրանը էս տարի լավ չէր՝ կարկուտ, խնձորը՝ մենակ կարմիր ու հատիկով, խաղողը՝ թթու ու կորիզով… հավերը քնձռոտ են, բրազիլականները՝ պլաստմասով պատրիս արած… կովերը տխուր ու ասֆալտի վրայի զիբիլ ուտող… հաաաա, զիբիլը չի հավաքվում… ինժեներները բոմժ են դառել, գրողները մատերիալ են մենակ գրում իրար վրա»,–գրում է բլոգերը։
Artakevn–ը «apple»-ի մասին է խոսում։ «Հայկական հեքիաթներում (եւ ոչ միայն) օգտագործվող «Այ կնիկ» եւ «Այ մարդ» դիմելաձեւերը կփոխարինվեն iKnik ու iMard ով: Այրումի կայարանը կկոչվի iRoom» … azatarar-ը «Ազգիս անունը որպես առևտրային բրենդ» գրառման մեջ «Հայերը խաղում են հայ լոտո»–ն համապատասխան հանգավորմամբ «հայկականության» տարբերակն է ներկայացնում, ապա եզրակացնում. (շարունակել →)
Բլոգերները կանաչ շարժման ակտիվիստի և «պուտինապաշտության» մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպն է քննարկում, ընդ որում, լուծումներ է առաջարկում ի պաշտպանություն ակտիվիստի։
«Ընդհանրապես, նորմալ պետություններում դեռ նոյեմբեր ամսին, երբ այդ հաղորդումը եթեր դուրս եկավ, երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պիտի աղմուկ բարձրացնեին ու քրեական գործ հարուցեին: Հոդվածից այն հասկացա, որ հինվելով հաղորդումի վրա քրեական գործ հարուցողը դատախազությունն է եղել: Ըստ երևույթի իրենք հարուցել են, իրենք էլ իրար մեջ գործը “պարզաբանել” են: Հենց ամենակզբից սխալը նրանում է եղել, որ այդ գործին հետևող չի եղել (ըստ երևույթի): Նախ հարկավոր էր երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը(ներին) խառնվեին իրարով, հետո էլ պրոֆեսսիոնալ հոգեբանները միանաին, որ երեխաների հետ զրուցեին: Պարզ է, որ եթե այս ամենը չի արվել (ըստ երևույթի հենց այդպես էլ եղել է ու երեխաների հետ միայն քննիչներն են զրուցել), ապա երեխաների վրա ճնշում են գործադրել, որից հետո էլ նրանք խոսքերից ետ են քաշվել»,–գրում է arin-berd-ը։
Միջադեպին են անդրադառնում է նաև kornelij–ը, ahousekeeper–ը, smbatlragrox–ը, dabavog–ը, narjan–ը, mirope–ն, mkdotam–ը, markgrigorian–ը, azatarar–ը, norayr–ը, unzipped–ը։ (շարունակել →)




