7or BLOG

Օրվա ծաղրանկարը. Հայաստանը դարձնենք տնտեսական անկման միջազգային կենտրոն

prpur

Վարչապետը նաև բլոգեր է՝ վարորդը նաև հսկիչ է թեմայով

blogger-Tigran-Sargsyan

Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է

Tigran Sargsyan«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։

Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։

Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ…

Tigran_Sargsyan

Մի նախաձեռնողականության պատմություն…

serjik-hilary

Առանց մեկնաբանության

no_comment

Նախապատմությունը կարդացեք այստեղ

Հայ–թուրքական արձանագրությունների հայկական ոդիսականը

Cuyc_karavarutian_dimacՀայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստները ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման։ Ցուցարարները, սական, հանդիպել են ոստիկանության դիմադրությանը։ Մասնավորապես՝ ոստիկանները պատռել են նրանց պաստառները՝ անվանելով հակապետական, և ստիպել են ազատել Կառավարության շենքի մայթը։ «Եկան, ասացին, որ պաստառները հակակառավարական են ու վիրավորում են մեր նախահգահին, և սկսեցին պատռել։ Ահա այս պաստառի վրա գրված է, որ ամբողջ աշխարհում 10 մլն հայ կա. հա՛յ իշխանավոր, դու 10 մլն-ի ղեկավարն ես։ Խնդրեմ՝ ասեք, սրա հակապետականը ո՞րն է»,-«7օր»–ին հուզված պատմեց ցուցարար Սեդա Մուրադյանը։ (շարունակել →)

Ֆուտբո՜լ, ֆուտբո՜լ մինչև Գյու՜լ…

Football«Ֆուտբոլային դիվանագիտության» /առանց փոխաբերական իմաստի/ երկրորդ փուլը կկայանա այսօր՝ Թուրքիայի Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է կանցկացնում Թուրքիայի ընտրանու հետ, որի խաղը, Թուրքիայի նախագահի հրավերով, դիտելու կմեկնի Սերժ Սարգսյանը։ Նախօրեին նա հայտնել էր, որ «հիմքեր չունի Թուրքիայի նախագահի հրավերը չընդունելու համար»։ Նախագահականի մամլո ծառայությունը դեռևս պաշտոնական ոչինչ չի հրապարակել այդ մասին, սակայն հեռախոսազրույցի ընթացքում «7օր»–ին հայտնեցին, որ նախագահը, ըստ ամենայնի, կմեկնի կեսօրից հետո։ Ի դեպ, մեկնումի մասին։ Այս անգամ աննախադեպ թվով լրագրողական կազմ է մեկնել իրադարձությունը լուսաբանելու, անգամ այնպիսի լատվամիջոցներից, որոնց կարևոր ասուլիսներին անգամ չէին հրավիրում։

Բուն ֆուտբոլից և մնացյալից։ Այսպես ուրմեն, Թուրքական «Հուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկուշաբթի երեկոյան արդեն ժամանել էր Բուրսա և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հասցրել էր թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շնորհակալություն հայտնել թուրք պաշտոնյաներից լավ ընդունելության համար։ Նախապատրաստական աշխատանքների և հնարավոր լարվածության կամ բախումից խուսափելու համար քաղաքը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռ ամիսներ առաջ։ Խաղի տոմսեր չեն վաճառվել, այլ բաժանվել են հարյուրավոր ոստիկաններին ու զինվորականներին, ովքեր խաղին ներկա կլինեն քաղաքացիական հագուստով։  (շարունակել →)

Ի՞նչ է լինելու հետո

Artak_Shakaryan_Armen-Hovhannisyan«7 օր»-ը հյուրընկալել է լրագրող, մեկնաբան Արմեն Հովհաննիսյանին և թուրքագետ Արտակ Շաքարյանին

-Այսօր ստորագրվելու են արձանագրությունները։ Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ կլինի սրանից հետո։

Արմեն Հովհաննիսյան-Մոտ երկու շաբաթ առաջ ես արձանագրությունների ստորագրումը գնահատում էի 90-ը 10-ի, բայց դա ամենևին չի նշանակում, որ «ո՛չ» ասողների համար (որոնց թվին պատիվ ունեմ պատկանել և ես) սա մեծ հիասթափություն է։ Ամենևի՛ն. սա մեր պայքարի մի հանգրվանն է: Մենք սրան պատրաստ ենք և մեր պայքարը շարունակելու ենք, անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս արձանագրությունները կյանքի չկոչվեն և չդառնան քաղաքական իրողություն։

Արտակ Շաքարյան-Ստորագրումից հետո երկու սցենար կա՝ մեկը, որ Թուրքիայի խորհրդարանը բավական երկար ձգձգի վավերացումը՝ այն կապելով ղարաբաղյան խնդրի հետ։ Գոնե բանավոր կերպով Էրդողանն արդեն հայտարարել է, որ քվեարկությունը փակ է, և ինքը վերահսկողություն չի ունենա իր վերահսկողության տակ գտնվող ԱԶԿ կուսակցության անդամների վրա։ Բայց պետք է նաև հիշենք, որ 2011-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, ու եթե Թուրքիայի խորհրդարանը չհասցնի ընդունել մինչև 2010-ի ապրիլ, դրանից հետո Հայաստանի հետ բարիդրացիական պայմանագիր ստորագրելը քաղաքական ինքնասպանություն կլինի, որովհետև ազգայնական ուժերը միանգամից շատ ձայներ կվերցնեն, այնսինքն՝ ևս մի քանի տարով կձգձգվի։  (շարունակել →)

Հայ–թուրքական արձանագրությունների վավերացումը նախանշված է վաղը՝ հոկտեմբերի 10–ին

Football_deplomacyՇվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին։ Եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն չլինի, արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։ Այդ գործընթացի նախապատրաստման համար Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։

Իսկ ահա ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմեկնի Ցյուրիխ՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը։ Վերջինիս մասնակցելու համար հրավիրված են նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները։ Նշենք, որ «7օր»-ը ՀՀ արտգործնախարարությունից փորձել է ճշտել, թե արդյոք մենք այդ արձանագրություններն ստորագրելու պաշտոնական որոշում ունե՞նք։ ՀՀ ԱԳՆ մամլո բաժնից մեզ դարձյալ տվել են նույն պատասխանը. «Եթե հստակեցում լինի ժամակետների և տեղի վերաբերյալ, մենք հանդես կգանք հայտարարությամբ»։

Հ.Գ. Մեկնաբանությունների բաժնում մեկ անգամ ևս կավելացնեմ նախաստորագրված արձանագրությունների տեքտն ամբողջությամբ, ինչպես նաև անգլերեն բնօրինակի հղումը։

Բանավեճ. Դիվանագիտական խաչմերուկներում

Larisa_Alaverdyan_Armen_Meliqyan«7 օր»-ը հյուրընկալել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող ներքին իրավիճակը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ոլորտներում։

Լարիսա Ալավերդյան.-Եթե գնահատելու լինեի, վերին աստիճանի ցածր գնահատական կդնեի։ Չեն երևում քննարկումների տրամաբանությունը և կառուցվածքը, չի երևում, թե այդ քննարկումներում ինչ-որ ձևով ինչ-որ արդյունքի ենք հասնում։ Այսինքն, դրանք անհասցե են, չկանոնակարգված, և պետք է ասեմ՝ մասնագետների կարծիքի առումով՝ բոլորովին անլսելի։ Մասնագիտական վերլուծությունները գրեթե լսելի չեն։ Խորհրդարանական լսումները դրա վառ ապացույցն են։

Արման Մելիքյան-Ընդհանուր առմամբ, հարցն այնպես էր ներմուծված, որ եղածին հնարավոր լինի երկու պատասխան տալ ՝ այո կամ ոչ։ Այս քննարկումներն էլ տարվեցին հենց նույն տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ ի սկզբանե իշխանության ներկայացուցիչների համար խնդիրը կանխորոշված էր։ Նրանք որոշումը կայացրել էին այս փաստաթուղթը պարզապես ստորագրելով։ Դրանից հետո հետ կանգնելու կամ քննարկելու հնարավորություն նրանք այլևս չեն ունեցել և այս տրամաբանությունը պարտադրել են բոլորիս՝ եթե դուք կողմ չեք, ուրեմն դեմ եք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ (շարունակել →)

Խորհրդարանական լսումների քրոնիկոնից. «մեկի համար կյանքի–մահվան հարց, մեկի համար՝ հարսանիք»

Armenian_ParlamentԱյսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեցին «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները։ Ելույթներ, քննարկումներից բացի խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, համատեղ հայտարարություն են պատրաստել, որը ներկայացրել են խորհրդարանին։ Միասնական փաստաթղթում 3 կետ է ամրագրված՝ կապված սահմանների բացման, Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հետ Արձանագրությունների ունեցած կապի հետ։  Կուսակցությունների հայտարարությանը պետք է հետևի ստորագրահավաք, որին, ըստ երևույթին, խորհրդարանական որևէ այլ կուսակցություն չի միանա, քանի որ այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ որևէ մեկը առանձնապես դեմ չի արտահայտվել հայ–թուրքական կարգավորման գործընթացին։ Ելույթներից ու տեսակետներց ներկայացնում ենք ուղղակի մեջբերումներով։

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան. «Բոլորն էլ հասկանում են, որ հարաբերությունների կարգավորումը բնական ցանկություն է։ Հարաբերություններ կարգավորելն անհրաժեշտ է, բայց ի՞նչ գնով, սա է խնդիրը։ Մի կողմ դնենք այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ չկարգավորած՝ ոչ բաց հակամարտություն կարգավորելու գործընթաց ենք սկսել, այն էլ առանց երաշխիքների, որ դրանք կարող են բացառել այդ գործընթացների փոխկապակցվածությունը։ Նախաստորագրելով այս արձանագրությունները՝ մենք կորցրել ենք հնարավորությունը կարգավորելու երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների։ Այս պատասխանատու քայլի գնահատականը պետք է մնա պատմությանը։ Մի բան հստակ է. դրա գինը վճարող է լինելու ոչ թե իշխանությունը, այլ հե՛նց ապագա սերունդներն ու հայ ժողովուրդը։ Այս արձանագրությունները թուրքական նախապայմանների իրականացման համար հող ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա է հարցը»։  (շարունակել →)

Սերժ Սարգսյանի ուղևորությունը սփյուռքահայ գաղթօջախներ մեկնարկում է դրա դեմ բոյկոտման սպառնալիքով

Serj_SargsyanԱյսօրվանից սկսած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսել Փարիզի, Նյու Յորքի, Լոս-Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ՝ լսելու տեղի և համեմատաբար մոտ գտնվող այլ գաղթօջախների հայության կարծիքն ու տեսակետները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախատեսվում է, որ համահայկական ուղևորության ժամանակ ՀՀ նախագահըկանցնի ավելի քան 30 հազար կմ տարածքով, կհանդիպի 35 երկրից ժամանած ավելի քան 400 մասնակիցների և 30 համազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նշենք, սական, որ նախօրեին ԱՄՆ-ի ի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Լոս-Անջելեսում, Բեյրութում, Փարիզում և Նյու Յորքում ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը և ՀՅԴ-ն, ինչպես նաև սփյուռքի մի շարք կազմակերպություններ, քննարկում են Սերժ Սարգսյանի այցելությունը բոյկոտելու և հյուրանոցների առջև ցույց անցկացնելու հարցը։ «Սփյուռքում այսօր 3 ավանդական կուսակցությունները միացած են, միատեղ հայտարարություններ են ստորագրում, միատեղ բողոքի ակցիաներ կազմակերպում։ Այնպես պետք է լինի, որ կա՛մ բոլորը գնան նախագահի հետ հանդիպմանը, կա՛մ ոչ մեկը»,- նշել էր Գ. Խոդոյանը։ Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանն էլ «7օր»-ին ասել էր, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահին դատարկ սրահները կսպասեն, քանի որ սփյուռքի մեծամասնությունը (գրեթե 95%-ը) կտրականապես դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագարություններին, իսկ Սերժ Սարգսյանի՝ հայկական գաղթօջախներ այցելությունն էլ համարում են ժամանակավրեպ և ձևական բնույթ կրող։

«Ընդամենը 7 օրվա մեջ պետք է այցելի 5-6 գլխավոր մայրաքաղաքներ, որտեղ ճաշկերույթների ընթացքում խոսք առնելով պետք է բավարարվի կամ պետք է կարծի, որ սփյուռքը «բավարարված» է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի կատարած քայլերով»,- նշել է Ա. Շխրտմյանը,- նախագահի այցելությունը համոզիչ չէ՛, և մերժում ենք սփյուռքահայությանն այդ տեսակ ճաշկերույթային այցելություններով բավարարված տեսնելը. այդպես չե՛ն համոզում և բանակցում սփյուռքի հետ,- ասել էր նա։

Եվ կաթսայի մեջ ավելանում է Վրաստանի շերեփը…

Georgia_regional_TurkeyՎրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ընդգծում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում լարված թուրք-վրացական հարաբերությունների, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Համաձայն հրապարակման, առաջին հայացքից այդ անհավանական սցենարն առավել դժվար իրականանալի չէ, քան Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատումը։

Հայտարարությունների բում. գուցե մի բան գիտեն, որ «աղմկում են»…

Armenia_people«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը. « Հայ-թուրքական այլևս հայտնի Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների, նրանց կամքը անվերապահորեն կատարող 52 այսպես կոչված կուսակցությունների, հանրային խորհրդի, մանր ու մեծ այլ խամաճիկների, կերակրատաշտին մոտ կանգնած հայախոսների կեցվածքը կանխորշված էր դեռ շատ վաղուց:Իշխանական նախագծերի մեջ չէր տեղավորվում “Ժառանգություն” կուսակցությունը, համանուն ԱԺ պատգամավորական խմբակցությունը իր իրոք ընդդիմադիր կեցվածքով… Սեպտեմբերի 15-ին հայ իրականության համար արտառոց մի առաջարկով հանդես գալով «Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմում է ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ «Հանրաքվեի մասին» օրենքով նախաձեռնելու և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպելու համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե: Կառավարությունից մերժում ստանալուց հետո Ժառանգություն” կուսակցությունը այժմ էլ դիմել է Սերժ Սարգսյանին:

ՀԱԿ հայտարարությունը. Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը սկզբից եւեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր։ Այս տարվա հուլիսի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ ու նրանց ծեծի ենթարկելով փորձել խոչընդոտել թռուցիկների բաժանումը։ Դեպքից հետո լուսանկարներից պարզվեց, որ բանդիտական խմբի մեջ ճանաչվում են զգեստափոխված ոստիկաններ։ Ոստիկանությունը ստիպված էր ընդունել դա եւ, կատարված հանցանքի հիմքով ծառայողական քննություն սկսելու փոխարեն, կեղծելով իրողությունը՝ դիմել ճղճիմ, իր համար անպատվաբեր քայլի՝ գործը շուռ տալով երիտասարդների դեմ։ Խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց երեք երիտասարդների, այդ թվում Տիգրան Առաքելյանի դեմ, որը եւ մի քանի օր անց ձերբակալվեց։ (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics