Սադրիչները հայկական համացանցում և Հռոմի Պապի նոր ձայնասկավառակը
Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ակտուալ է հայկական բովանդակության ինտերնետի անվտանգության և համացանցի տարբեր սոցիալական համայնքներում ժողովրդական լեզվով ասած «չուզողության» թեման։ dorianablog–ը «Թույն առաջարկություն ունեմ» գրառման մեջ ասում է.
Ուղղակի խղճում եմ էն սուբյեկտներին, որոնք առանձնապես ոչինչ չունեն ցույց տալու, պատմելու մարդկանց ու էշի պես քարշ են գալիս ինտերնետում, միայն սրան-նրան վատություն անելով: Ինչ տեսակի տականք ասես ռաստվեց. էլ դավաճան, էլ բանսարկու, էլ խոսք տանող-բերող… Ուֆ, թարգում եմ ու լավ բաներից խոսամ: Օրինակ լավ մարդկանցից:
Նույն թեմայով իր վրդովմունքն է հայտնում smbatlragrox բլոգը իր «Տականք սադրիչները, ինտերնետում» գրառման մեջ։
Ժողովուրդ ջան չեք պատկերացնում, թե ինչքան տականքներ, լրբեր, բանսարկու-ապուշներ,գործ տվող վիժվածքներ և ուղղակի պարզապես վատ մարդիկ, կան ես համացանցում, ամեն տեղ սոցիալական ցանցերից բռնած skaype-ով և more մեսենջերներով վերջացրած, որոնք ապրում են ընդամենը մեկ բանի համար,մարդկանց վատություն անելու և նրանց դժբախտության վրա անասուն-անասուն ծիծաղալու: Ինչ անենք լավ բարձր տրամադրությամբ մտնում ես ինտերնետ, բարևում ես ընկերներիտ, բայց մեկ էլ վդռուգ մի ապուշ-անասուն գրումա, ապեր, դու ես աղջկա հետ խոսել ես, ասում եմ չէ, ասում է ապեր ոնց չէ, որ կարդացել եմ նամակներտ, դե հիմա եթե դուք իմ տեղը լինեք ինչ կանեք, որ եթե այդպիսի բան չի եղել, չեք ասի այ բաշիբոզուկ անտեր, ես ուր ու ետ աղջիկն ուր, բանուգործ չունեմ մտնեմ համացանց ինտերնետ աղջիկ խոսացնեմ:
Norayr–ը ներկայացնում է համացանցային «բրոուզերների» մասին իր «չաթային» պատմություններից։ Եղանակային փոփոխությունների և օֆֆ–լայնի արտացոլման արդյունքում Smbatgogyan բլոգը գրում է. «ՀՀ նախագահները ոնց որ լինեն Երևանի եղանակը – որն ուզում է լինի, մեկ է թվում է թե մյուսն ավելի լավն է»: Երիտասարդության մասին կարծրատիպային ընկալման և եղանակի պատճառով շոգ եղանակին տաք հագուստի ու համապատասխան եզրակացությունների մասին է գրում amiga-ga բլոգը՝ «Մենք հայերս շատ ֆանտազյոր ենք» նախադասությամբ սկսելով գրառումը։ u-ne–ի թեման Հռոմի պապի երաժշտական ալբոմ թողարկելու մասին լուրն է։
Narjan–ի թեման «Երկրիս դիվանագետի վեհ ու պարտադրող պաշտոնի մասին» վերնագրով գրառմանը Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանի ձերբակալության է վերաբերվում։ noni-no–ն անդրադարձել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանի՝ կուսակցության շուրջ ծավալված իրադարձությունների մասին լուրին։
«Նաիրիտի փոխտնօրենը, ինչպես նշել է Հարություն Առաքելյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Սա բացահայտ հովանավորչություն է և նման բարձիթողի վիճակ չի կարելի հանդուրժել: Նաիրիտի աշխատակիցներին ստիպում են պայմանագիր կնքել, ըստ որի գործարանի մասին իրավունք չունեն ոչինչ խոսել, իսկ տեղեկատվության արտահոսքի դեպքում ազատվում են աշխատանքից, նշել է Առաքելյանը:
Ինձ միշտ զարմացրել է մարդկանց անկշտության աստիճանը։ Մտածում ես, որ եթե չտեսին դեմ տաս ուտելու ու թողնես մի լաաավ ուտի ու մինչև վերջ իր ու ազգուտակի ուտելիքի հարցը լուծի, կարող է հանգստանա, կշտանա։ Բայց չէ, փաստորեն երբեմն մարդու միայն փորն է կշտանում, իսկ աչքը մնում է անկուշտ… Պատկերացրի ինչքան հարց կլուծվեր 60 մլն դոլարով երեք տարվա ընթացքում: (շարունակել →)




