7or BLOG

Ալբերտ Բաղդասարյան. «Նորից օրհնվել է «սհաթը»»

picresize.phpՆերքաղաքական կյաքնի բացակայությունը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով, բնական իրավիճակ է այն տեսանկյունից, որ որքան պակասում են անկախության տարրերը, այնքան փոքրանում է անկախ, ինքնուրույն գործոն դառնալու, ներքին կյանքի խնդիրները ինքնուրույն լուծելու գործում համոզված մարդկանց թիվը։ Նրա կարծիքով՝ մարդիկ կարծես դատապարտվածության զգացում ունեն՝ Ռուսաստանի մի փոքրիկ գավառում փորձել այնպես ապրել, ինչպես հայի համար արժանի կլիներ ապրել անկախ հայրենիքում։ Այդ գիտակցումն է, նրա կարծիքով, որ հանգեցնում է ոչ այնքան սուր գործողությունների։

-Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ անցնելուց հետո կհասկացվի, որ նորից հույսը օտարի վրա դնելով, անգամ պաշտպանության բնագավառում, կոտրած տաշտակի առջև անպայման կանգնելու ենք։ (շարունակել →)

Փնտրվում է ռազմավարական դաշնակից Ադրբեջանի համար

picresize.php (2)Թե ինչ տվեց մեզ հայ-ռուսական մայր պայմանագրի թարմացումն ու նրա ժամկետների երկարաձգումը, կարելի է հասկանալ նաև’ ընթերցելով ադրբեջանական թերթերը, որոնք այս օրերին ողողված են իրենց քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, պետական այրերի եւ մյուսների այլայլված հայտարարություններով ու վերլուծություններով: Ամենահետաքրքիրը նրանց ելակետն է’ Ադրբեջանը սխալվել է ռազմավարական դաշնակցի ընտրության հարցում:

«Զերկալոյի» մեկնաբան Միրկադիրովը, ում, անկասկած, դրական առումով պետք է առանձնացնել ադրբեջանական հիստերիկ վերլուծաբանների ամբոխից, օրերս մի ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ ի մի են բերված Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետների երկարաձգման եւ ռուսական զինված կազմավորումներին լրացուցիչ գործառույթներով օժտելու մասին նոր արձանագրության շուրջ Ադրբեջանում ծավալված տեսակետներն ու եզրահանգումները: Խուճապ. թերևս այս բառով կարելի է բնորոշել այն անցուդարձը, որ հիմա տիրում է այդ երկրի թե պետական-պաշտոնական հաստատություններին եւ թե առանձին վերլուծական կենտրոններին ու քաղաքական կուսակցություններին պատկանող շինությունների միջանցքներում: (շարունակել →)

Սոս Գիմիշյան. «Դուք լավ չգիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանն ինչի կողմնակիցն է»

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգումը 49 տարով։

-Կան դրական և բացասական կողմեր։ Դրականը Ռուսաստանի հետ ոչ թե ստրկական, այլ իսկապես գործընկերային հարաբերություններ ձևավորելն է։ Այդպիսի հարաբերություններ մենք պետք է և՛ Ռուսաստանի հետ ունենանք, և՛ հարևանների հետ, և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների հետ։ Դա ցանկացած նորմալ պետության ձգտումը պետք է լինի։ Բայց մյուս կողմից, երկարաժամկետ այս մոտեցումը և այդ բազայի գործառույթների ընդլայնումը… Գնահատական տալու համար նախևառաջ լիարժեք փաստաթուղթն է պետք ունենալ (կան խոսակցություններ, որ այնտեղ գաղտնի ինչ-որ արձանագրություններ էլ կան), որ գնահատես։ Այսինքն՝ ինֆորմացիային պետք է լիարժեք տիրապետես, որպեսզի գնահատես։ Բայց ելնելով նրանից, ինչ որ մամուլում եղել է՝ և՛ դրական, և՛ բացասական կողմեր կան, և միանգամից դժվար է գնահատել՝ որն է ավելի շատ, որը՝ քիչ։ Ամենամեծ մտավախությունը իրավունքների ընդլայնումն է, և թե ինչքանով են այդ իրավունքները խոչընդոտում մեր անկախության իրացմանը։ Իսկ որպես քաղաքական մոտեցում՝ ես այս իշխանություններից լավ բան չեմ սպասում և բացառում եմ, որ իրենք երկրի համար ինչ-որ լավ բան անեն։ Բացի անձնական շահից, նրանց ոչ մի բան չի հետաքրքրում։ (շարունակել →)

Աբգար Եղոյան. «Գնաճը արդարացված չէ»

picresize.php (2)«Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, թե մթերքի գների բարձրացումը, հատկապես հացահատիկային մշակաբույսերի գնաճը, բոլորովին արդարացված չէ։

-Գնաճ չպետք է լիներ այնքան ժամանակ, մինչև ցորենը Հայաստան նոր գնով չներկրվեր։ Ասենք թե Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք արգելում են արտահանումը և այլևս 20 մլն տոննա չեն հանի արտաքին շուկա, բայց երկու-երեք օր անց ԱՄՆ-ը հայտարարեց, որ 15 մլն տոննա ավելի կվաճառեն։ Իհարկե, այս արտաքին ազդեցությմաբ գնաճ կլինի, բայց եթե ներսում գոյություն ունեցող պաշարների գները չեն ավելացել, նորմալ շուկայի համար բնորոշ երևույթ չէ, որ էժան պաշարներ լինեն, բայց մարդկանց այն վաճառվի թանկ,-նշել է նա։ (շարունակել →)

Գյուլի և Մեդվեդևի արանքում

picresize.php«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության վերջը սա պետք է լիներ. Հայաստանի իշխանությունները 49-ամյա վասալային պայմանագիր կնքեցին  Ռուսաստանի հետ, և ծպտուն անգամ չկարողացան հանել ու հենց ՌԴ նախագահ Մեդվեդևից հրապարակավ ճշտել, թե արդյոք վաճառու՞մ է Ռուսաստանը C 300-ը Ադրբեջանին։ Մեդվեդևին նման հարց չտվեցին մեր «ազատ, բայց պատասխանատու» իշխանություններն ու նրանց ենթակա նույնանման լրատվամիջոցները, որոնց ընտրողաբար հրավիրել էին «К нaм едет Ревизор» բեմադրությունը լուսաբանելու և ընտանեկան սրճարանն անվճար գովազդելու նպատակով։ (շարունակել →)

Այն ինչ կարելի է Լևոնին, չի՞ կարելի Սուրենին

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Արձակուրդից վերադառնալով՝ որոշեցի թերթել մամուլի էջերն ու անցնել կայքէջրի վրայով, որպեսզի տեսնեմ, թե ինչեր են տեղի ունեցել։ Պարզվեց, որ այդ ընթացքում «ամենաթեժ» քաղաքական թեման եղել է Ռեգնումում հրապարակված մի նյութ, ըստ որի ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Յովանովիչի միջնորդությամբ կարող է երկխոսություն տեղի ունենալ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։

Լևոնականներն այնքան երկար թեժ պահեցին այդ լուրն իրենց ելույթներով, տեղեկատվական արտադրանքներով ու հարցազրույցներով, այնքան երկար էին «ոչ հերքում, ոչ հաստատում» այդ լուրը, հետո կտրուկ ժխտում, հետո կտրուկ լռում այդ մասին, որ մնում ես զարմացած, թե ինչու՞ այդ դեպքում նրանք կատաղի հարձակվեցին իրենց երբեմնի ընկերոջ՝ Սուրեն Սուրենյանցի վրա, ով սեփական նախաձեռնությամբ հանդիպեց պաշտպանության նախարարին՝ բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին երկխոսելով վեջինիս հետ։ (շարունակել →)

Մի քիչ համեստությունը չէր խանգարի

edikՌուսաստանն Ադրբեջանին C-300 հրթիռներ է վաճառելու: Այս լուրը, որ միայն չարչրկվում եւ ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է, դարձել է մեր քաղաքական վերլուծաբանների ու գործիչների բերանի ծամոնը: Բա ոնց ենք անելու, բա ինչ ենք անելու, բա այսպիսի դաշնակից կլինի՞…նմանատիպ հարցադրումներով լիքն է այսօր հայկական մասմեդիան: Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բոբոն’ C-300-ը, ոչ ոք հարկ էլ չի համարում իմանալ: Մեր ռազմական մասնագետներն էլ, աստված տվել, չի խնայել, բերանները ջուր առած հետևում են, թե այդ մասին ինչ են ճառում անտեղյակները:

Ինքս էլ այդ անտեղյակներից մեկն եմ եւ լսելով գիտեմ միայն, որ C-300 համակարգերն ավելի շատ պաշտպանական ֆունկցիա են կատարում եւ ի զորու են իրենց հակազարկերով մինչ 300 հրթիռ ոչնչացնել, որոնք գալիս են հակառակորդի կողմից: Ինչ էլ լինի, իրոք որ տհաճ բան է, մանավանդ որ այն ձեռք է բերում քո հակառակորդը, մի պետություն, որ քեզ թշնամի երկիր է հռչակել: Այդուհանդերձ, այս լուրի տարածման ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետները, կնքել ռուսական զինված ստորաբաժանումների լիազորություններն ընդլայնելու մասին նոր պայմանագիր: Ի՞նչ է ստացվում: Ռուսաստանը Ադրբեջանին տալիս է մի զենք, որ հետո իր գլխի՞ն փորձանք դառնա: Որևէ մեկը հավատո՞ւմ է սրան: (շարունակել →)

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում

picresize.phpՍիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտա հրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննա­դատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմ­նախնդիրների պարզաբանմանը։ (շարունակել →)

Քաղաքական աշնանն սպասելիս

picresize.php«7օր Բլոգ»-ը ներկայացնում է 1995-98թթ. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և վերլուծաբան Անուշ Սեդրակյանի բանավեճը՝

-ՀԱԿ–ը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի մի շարք անդամներ շարունակում են պնդել, թե արտահերթ ընտրություններ են լինելու։ Սակայն, մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը միայնակ չի կարող իշխանափոխության հասնել, բայց մյուս ուժերի հետ համագործակցություն չկա։ Տիտղոսակիր ընդդիմությունն ասել և ասում է, թե գործող իշխանությանը դրսից են պահում, և այս կարգի այլ հայտարություններ։ Ի վերջո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած Եղիազար Այնթապցու օրինակը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասով … Պարո՛ն Ռուբինյան,  այս ամենի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գործունեությունը, մարտավարությունը։

Կարապետ Ռուբինյան-Նախ, ինձ հայտնի չէ Հայ ազգային կոնգրեսի այնպիսի մի հայտարարություն, որտեղ ասվում է, թե արտահերթ ընտրություններ պարտադիր լինելու են։ Այլ բան է, որ անընդհատ պնդվել է, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, պարտադիր են, թե մեր երկրում անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ։ Հակառակ պարագայում մեր երկիրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի կործանում։ (շարունակել →)

Խորեն Արամունի. «Առողջ ընդդիմություն Հայաստանում գոյություն չունի։ Կա աթոռամոլություն»

xoren«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու հետ (ծնվել է Իրանում, 10 տարի բնակվել է Հայաստանում, 30 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում)՝

-Դուք մասնակցել եք Գրողների միության կազմակերպած հայ գրողների 5-րդ համագումարին։ Ինչպիսի՞ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեիք, և արդյոք դրանք իրականացա՞ն։

-Սա արդեն 5-րդ համագումարն էր, և այս տարի ավելի քան 100 գրող էր եկել աշխարհի տարբեր ծայրերից. ամբողջ աշխարհից ինչքան հայ գրող կա, հրավիրում են։ Ամեն օր ինչ-որ թեմաներով զեկույցներ, միջոցառումներ եղան, բավական շատ շքանշաններ, մեդալներ (Սովետական Միությունը հիշեցնող այդպիսի ակցիա կա այնտեղ) և խրախուսական չգիտեմ ինչեր։ Ընդհանուր առմամբ երեք համագումարի եմ մասնակցել, որոնցից աշխարհի տարբեր ծայրերում մեծ շրջապատ եմ ձեռք բերել՝ գրողներ, արձակագիրներ, արվեստագետներ։ (շարունակել →)

Արամ Րիան. «Երբեք չեմ մասնակցել որևէ քաղաքական գործչի նախընտրական քարոզարշավին»

vox«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «VO.X» խմբի անդամ Արամ Րիանի հետ

-Շատերն են մտահոգություն հայտնում, թե Հայաստանում այսօր հոգևոր ոլորտը խեղաթյուրված է։ Համամի՞տ եք այդ կարծիքին և չե՞ք կարծում, որ դրա մեղավորը նաև հայկական «շոու բիզնես» կոչվածն է։

-Եթե «շոու»-ն (անգլերեն՝ show) իր էությամբ խորհրդանշում է «հանդես», «ձևականություն», «ցուցադրականություն», իսկ «բիզնես» բառի իմաստներից մեկն է «առևտրականությունը», ապա կասկածելի է, որ շոու բիզնեսն ու նրա պտուղները երբևէ հիմք հանդիսանան հոգևոր սնունդ արարելու և մատուցելու համար: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ է հոգու սննդի պոտենցյալ աղբյուր համարել բուն արվեստը, իմ պարագայում՝ երգարվեստը, որն այսօր Հայաստանում, իրոք, չի կատարում իր ֆունկցիաներն ու «պարտականությունները»: Ինչո՞ւ: Որովհետև չկա ասելիք: Չկան ճիշտ հոգևոր գաղափարներ, որոնց ուղղությամբ ցանկություն կառաջանա գնալ, հանուն որոնց նորմալ մարդը կուզենա ապրել: Իսկ երբ հազարից մեկ ծնվում է այդ գաղափարը, այդ ասելիքը, ապա, ցավոք, «ասողին լսող» չի լինում, քանի որ հոգևոր քաղցն արդեն նախապես հագեցված է լինում արհեստական սուրոգատ-պարարտանյութերով: Բայց դե, ստեղծողը միշտ էլ կստեղծի, փնտրողը միշտ էլ կգտնի: Գուցե հաճախ չէ, որ ճշմարիտ հոգևոր սնունդը վայելում է մասայականություն, բայց աղբակույտից ադամանդներ առանձնացնողներ միշտ էլ կգտվեն: (շարունակել →)

Թաներ Աքչամ. «Եթե դու չես ընդունում պատմական սխալդ, ուրեմն հավանականությունը կա դա կրկնելու»

taner«7օր Բլոգ»–ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Թեհրանի «Ալիք» օրաթերթի հարցազրույցը՝  թուրք մտավորական, պրոֆեսոր Թաներ Աքչամի հետ

-Չնայած Ձեր մասին տեղեկություններ գտնելը համացանցում չափազանց դյուրին է, այնուամենայնիվ խնդրում եմ ներկայացնել Ձեզ մեր ընթերցողներին:

-Ես պարզ արդյունքն եմ 1968 թվականի: Եվրոպայում և ԱՄՆ-ում այն կոչվում է 68-ի սերունդ: Սա նշանակում է՝ ես մեծացել եմ Թուրքիայում, այն միջավայրում, երբ երիտասարդությունն ըմբոստանում էր իշխանությունների դեմ: Ես նույնպես քաղաքականապես շատ ակտիվ էի ուսանողական շրջանում: Մենք ժողովրդավար համալսարան էինք պահանջում, ժողովրդավարական իրավունքներ՝ ուսանողների համար: Անշուշտ, նաև Վիետնամի պատերազմը շատ կարևոր էր մեզ համար և այս ամենը շատ կարճ ժամանակում դարձավ հակապատերազմ շարժում: Ուսանողները Թուրքիայում հասկացան, որ առանց ժողովրդավար Թուրքիայի՝ ժողովրդավար համալսարան լինել չի կարող և նրանք թուրք հասարակության ընդհանուր խնդրի մի մասն էին, օրինակ՝ այն, որ Թուրքիայում քուրդերի իրավունքները չէին հարգվում: (շարունակել →)

Մովսես Արիստակեսյան. «Հզոր պետություններին ձեռք են տալիս այսպիսի իշխանությունները, որպեսզի առաջ տանեն իրենց կենսական շահերին համահունչ քայլերը ուզուրպացված իշխանությունների օգնությամբ»

movses ar.«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան։

-Տիկին Հիլարի Քլինթոնն իր առջև ուներ տարածաշրջանային խնդիրներ լուծելու գերակայություն և խնդիր, որպեսզի Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններին բերի վերջնական համաձայնության, որ կատարեն ՄԽ-ի եռանախագահների հայտարարության այն շրջանակը, որն արդեն գծված է՝ 6 կետերը։ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները կարծում են, որ նաև Հիլարի Քլինթոնը ԱՄՆ անկախության օրը ընտրելով լինել Հայաստանում՝ պետք է բարձրաձայներ մեր երկրում ժողովրդավարության խնդիրների մասին ևս։ Բայց եզրակացնում ենք, որ ելնելով ԱՄՆ-ի շահերից՝ տիկին Քլինթոնի համար տարածաշրջանային խնդիրների լուծումը շատ ավելի բարձր էր ժողովրդավարության արժեքներից։ (շարունակել →)

Սաակաշվիլին մի օր «կթքի փայտիկին»

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Էդիկ Անդրեասյանի մեկնաբանությունը՝

Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելուց առաջ պետք է լրջորեն զբաղվի Սահակաշվիլիի վզից իր ձեռքով կախած մեդալը հետ կանչելու գործով: Թե չէ ի՞նչ է ստացվում: Մեր իշխանությունները համ Սաակաշվիլիի երեւանյան այցի դեմ բողոքող մարդկանց հրմշտելով դուրս արին Հանրապետության հրապարակից (հիշում եք չէ՞, ոմանք նույնիսկ էլեկտրասյուներն էին գրկել, որ իրենց չտեղաշարժեն), համ մեդալ կախեցին Սաակաշվիլիի վզից, համ նրա պատճառով վատամարդ եղան ռուսների առաջ, համ էլ Ջավախքի խնդիրները չվերացան: Այսքանը քիչ էր’ հիմա էլ Սաակաշվիլին մեզ սովորեցնում է, թե ինչ պետք է անել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ համբուրգեր ուտելու համար: Ըստ նրա’ եթե մեկը շատ է ուզում մի փոքր կծել Օբամայի համբուգերից, ապա պետք է իր զորքերը դուրս բերի օտար երկրի տարածքից: (շարունակել →)

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ-ն, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում»

picresize.php (1)Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում է գտնվում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում: Հանրապետության Նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. «Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաեւ կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը: (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics