7or BLOG

«YouTube»-ը ներդրել է տեսահոլովակների խմբագրման միջոց

youtube.editor1Հանրահայտ վիդեոհոսթինգ «YouTube»–ը ներկայացրել է տեսահոլովակների խմբագրման միջոց։ Այս մասին ասվում է «Google Operating System»–ի  ոչ պաշտոնական բլոգում։

«YouTube Editor»–ը օգտվողներին հնարավորություն կտա որոշ փոփոխություններ կատարել տեսահոլովակներում, օրինակ կտրել կամ մի քանի հատված իրար միացնել։

Նոր ծառայությունը տեղադրված է youtube.com/editor հասցեում։ Տեսահոլովակները խմբագրելու համար հարկավոր է դրանք տեղափոխել էկրանի ներքևի մասը։ (շարունակել →)

«7օր»–ի աշխատանքները վերականգնվել են

7or-logo Հարգելի՛ ընթերցողներ, մեզանից անկախ տեխնիկական խնդիրների պատճառով արդեն երկու օր է անհասանելի էր «7օր»–ի կայքն ու բլոգը։ Բոլոր թերությունները վերացված են, և կայքը անցնում է իր բնականոն աշխատանքին։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

2009 – բլոգային տարվա ամփոփում

Armenian_bloggersՀայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել 2007թ խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը,  երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։  Ապա 2008թ մարտի 1–ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։

Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։  (շարունակել →)

Հայկական հեքիաթի «iKnik»–ը, ռոմանտիկ մսագործն ու Հայաստանն առանց վարդագույն ակնոցների

armenian_bloggersՀայկական բլոգներում այս շաբաթ լիրիկական խոհերն են գեռակշռում։ Մինչ «Ռադիո Վան»–ի բլոգը հայտնում է Հրապարակ օրաթերթի և Հ1 հեռուստաընկերության փոխադարձ հարձակումների, javakhk–ը Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների նոր սրացումներից և armkids–ը Նուբարաշենի մանկատան հետ կապված «Հատուկ գոտի» տեսանյութերի շարքն է հրապարակում, dabavog–ը «արգելակին սեղմել է առաջարկում»։

«Էսօր մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Վարդագույն ակնոցներս տանն էի թողել, ու.. Աչքերս բացեցի ու… ուրեմն, քաղաքը փչացրել են, սաղ լավ շենքերը քանդել են, տեղը կառուցել անճաշակ բաներ… գրադարանները փակել են, գրքերը շպրտել, տեղը բորդելներ սարքել… դրոշը անճաշակ ա, հիմնը՝ խնդալու… մինիստրները սաղ գողեր են, ԳԱԻն՝ մուրացկաններ-կողոպտիչներ… դատավորները՝ կաշառակեր են… դիմությունը՝ քաղպոռնիկներ են, ընդդիմությունը՝ աղանդավորներ… Ազգային ժողովը գողական սխոդկա յա, գողերը՝ բեսպրեդելի մեջ… ավտոները՝ կամ ժողովրդից գողացած փողով բենթլի կամ պապուց կտակված 1973 թվի ժիգուլի… եկեղեցականները մենակ կնունքի փող ու շինարարության ատկատ պոկող… աղանդավորները տժժում են, պացիֆիստները՝ դավաճան… երիտասարդները սեւ շորերով են ու լսում են մենակ Արմենչիկ… ջահելները՝ այլասեռված, անկիրթ ու բութ…երեխաները՝ դաժան, լկստված ու փսլինքոտ… կինոից մենակ սերիալ ա նկարվում, մուլտերից՝ Ռոբերտ Սահակյանց… ծիրանը էս տարի լավ չէր՝ կարկուտ, խնձորը՝ մենակ կարմիր ու հատիկով, խաղողը՝ թթու ու կորիզով… հավերը քնձռոտ են, բրազիլականները՝ պլաստմասով պատրիս արած… կովերը տխուր ու ասֆալտի վրայի զիբիլ ուտող… հաաաա, զիբիլը չի հավաքվում… ինժեներները բոմժ են դառել, գրողները մատերիալ են մենակ գրում իրար վրա»,–գրում է բլոգերը։

Artakevn–ը «apple»-ի մասին է խոսում։ «Հայկական հեքիաթներում (եւ ոչ միայն) օգտագործվող «Այ կնիկ» եւ «Այ մարդ» դիմելաձեւերը կփոխարինվեն iKnik ու iMard ով: Այրումի կայարանը կկոչվի iRoom» …  azatarar-ը «Ազգիս անունը որպես առևտրային բրենդ» գրառման մեջ «Հայերը խաղում են հայ լոտո»–ն համապատասխան հանգավորմամբ «հայկականության» տարբերակն է ներկայացնում, ապա եզրակացնում.  (շարունակել →)

Բլոգերները կանաչ շարժման ակտիվիստի և «պուտինապաշտության» մասին

blogsՀայկական բլոգոսֆերան այս օրերին կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպն է քննարկում, ընդ որում, լուծումներ է առաջարկում ի պաշտպանություն ակտիվիստի։

«Ընդհանրապես, նորմալ պետություններում դեռ նոյեմբեր ամսին, երբ այդ հաղորդումը եթեր դուրս եկավ, երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պիտի աղմուկ բարձրացնեին ու քրեական գործ հարուցեին: Հոդվածից այն հասկացա, որ հինվելով հաղորդումի վրա քրեական գործ հարուցողը դատախազությունն է եղել: Ըստ երևույթի իրենք հարուցել են, իրենք էլ իրար մեջ գործը “պարզաբանել” են: Հենց ամենակզբից սխալը նրանում է եղել, որ այդ գործին հետևող չի եղել (ըստ երևույթի): Նախ հարկավոր էր երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը(ներին) խառնվեին իրարով, հետո էլ պրոֆեսսիոնալ հոգեբանները միանաին, որ երեխաների հետ զրուցեին: Պարզ է, որ եթե այս ամենը չի արվել (ըստ երևույթի հենց այդպես էլ եղել է ու երեխաների հետ միայն քննիչներն են զրուցել), ապա երեխաների վրա ճնշում են գործադրել, որից հետո էլ նրանք խոսքերից ետ են քաշվել»,–գրում է arin-berd-ը։

Միջադեպին են անդրադառնում է նաև kornelij–ը, ahousekeeper–ը, smbatlragrox–ը, dabavog–ը, narjan–ը, mirope–ն,  mkdotam–ը, markgrigorian–ը, azatarar–ը, norayr–ը, unzipped–ը։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics