7or BLOG

Սերժ Թանկյանը աջակցում է Թեղուտի պաշտպանության խմբին

serj-tankian-newԱմերիկաբնակ հայտնի ռոք աստղ Սերժ Թանկյանն(System of a down) հաստատում է իր աջակցությունը Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան՝ էկոլոգիական շարժմանը միանալու համար։ Շարժումը ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով’ սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա’ սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: (շարունակել →)

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics