Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը
Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքէջը տեղեկացնում է, որ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման Ադրբեջանի առաջարկը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ դառնալու Իրանի առաջարկը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, որ այդ հարցերն առայժմ ուսումնասիրման փուլում են։ (շարունակել →)
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Ինչպես տեղեկացնում է «Itar-tass»-ը, նախագահ Մեդվեդևը Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ ձևաչափով հանդիպում կանցկացնի, որի ժամանակ կքննարկվեն ռուս-հայկական գործընկերության արդի հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ (շարունակել →)
Էրդողանը նորից անդրադարձել է ղարաբաղյան հարցին
Թուրքական «kanal 24» հեռուստաընկերության «Բաց հանդիպում» հաղորդման ժամանակ պատասխանելով Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ հարցերին՝ Էրդողանն ասել է, թե Սերժ Սարգսյանն առաջարկել է ղարաբաղյան հարցը չխառնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և բացել Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը։
-Իմ պատասխանը Սարգսյանին կարճ էր։ Ես հարցրեցի նրանից 1993թ. սահմանի փակման պատճառը։ Ես նրան հիշեցրեցի, որ սահմանը փակվել է ադրբեջանական հողերի գրավումից հետո, և մինչև այդ պատճառը չչեզոքացվի, արձանագրությունները չեն մտնի Թուրքիայի խորհրդարան,- ասել է նա։ (շարունակել →)
Պահքի “սեզոնը” Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովում թեև քիչ թվով, սակայն պատգամավորների խումբ կա, ովքեր հետևում են կրոնական ավանդույթներին, իսկ տվյալ դեպքում՝ մեծ պահքի խորհրդին իր բոլոր կանոններով:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հետևում է մեծ պահքի խորհրդին. «Մարդ էակը, այդ թվում’ ես, թերի արարածներ ենք, դրա համար միշտ չէ, որ կատարելապես իրացնում ենք պատվիրանները: Փորձում եմ ուժերիս ներածին չափով հավատարիմ մնալ թե´ հոգևոր, թե´ ֆիզիկական բոլոր արժեքներին և ուղեցույցներին,-ասել է Ր. Հովհաննիսյանն ու ավելացրել,-միշտ փորձել եմ պահել, սակայն անցյալում պատահել է, որ իմ կամքը չի հերիքել և մինչև վերջ չեմ կարողացել պահել ու շեղում եմ թույլ տվել: (շարունակել →)
Ապրիլի 22-ը վերջնաժամկե՞տն է
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետների մասին խոսելիս թուրքագետ Արտակ Շաքարյանը «7օր»-ին ասել է, որ նման փաստաթղթերում ընդհանրապես ողջամիտ ժամկետներ նշում են ձգձգումներն արդարացնելու նպատակով, և դրանք հասկանալու համար պետք է նմանատիպ գործընթացներում ողջամիտ ժամկետներն ուսումնասիրել որպես նախադեպեր։
-Ըստ իս’ այս գործընթացում ապրիլի 22-ը վերջնաժամկետն է,- նշել է նա։ (շարունակել →)
Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել
Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։
Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։
Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը, rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։ (շարունակել →)
«Ֆուտբոլային դիվանագիտություն. ծուղա՞կ, թե՞ առաջընթաց»
«7 օր»–ը հյուրընկալել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանին և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին
–Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններն իրականում ի՞նչ հեռանկարներ ունեն մեզ համար, և արդյո՞ք դրանք չեն պարունակում ծուղակ դառնալու վտանգը։
Կարեն Բեքարյան–Իմ մոտեցումը հետևյալն է. ցանկացած հարց, որը վերաբերում է քաղաքական գործընթացներին՝ սև և սպիտակ գույների տրամաբանությունը չի աշխատում։ Ինքը՝ հարցադրումն արդեն պրոբլեմատիկ է։ Կարո՞ղ է դառնալ ծուղակ։ Վատ աշխատանքի, վատ շարունակականության դեպքում կարող է։ Տալի՞ս է հնարավորություն առաջընթացի. բնականաբար, այո՛։ Այսինքն, ինձ համար այդ 0–1, սև–սպիտակ կատեգորիաներն այդ տեսակետից չեն աշխատում։ Խնդիրն այլ է։ Աշխատանքը շարունակական է։ Սա ընդամենը հանգրվան է. այն որևէ կերպ գործընթացի ավարտը չէ, և, հետևաբար, իսկապես պետք է նորմալ լծվել աշխատանքի՝ մշտապես ունենալով այն մտավախությունը, որ դրանք կարող են ունենալ մարտահրավերների դրսևորում։ Սա՛ է հիմնական հարցը։
Արմեն Աղայան–Ես ծուղակ ձևակերպման հետ մի քիչ համաձայն չեմ։ Շատ բացասական գնահատելով այդ արձանագրությունները՝ ես դրանք չէի համեմատի ծուղակի հետ, քանի որ Հայաստանի իշխող վարչախումբը հետևողականորեն գնում է այն ռազմավարության ուղղությամբ, որը ենթադրում է թուրքական շրջապատի հետ ինտեգրացիա, հրաժարում հայ ժողովրդի բոլոր իրավունքներից։ Եվ քանի որ նպատակը դա է, ապա դա ծուղակ չէ։ Իշխող վարչախմբի համար դա նպատակակետ է, և հենց այս իմաստով դա չի կարող ծուղակ լինել։ Այսինքն, բոլոր դրույթները, որոնք կան այդ արձանագրություններում, Սերժ Սարգսյանի ցանկությամբ են։ (շարունակել →)
Հոգուն վրա հասավ կամ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է Գալուստ Սահակյանի մեղադրանքին
Ամեն ինչ սկսվեց այն տեղից, որ երեկ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե 1992թ. ԵԱՀԿ-ի շրջանակներում նախագահների կոմիտեի փաստաթղթի տակ ստորագրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, որտեղ գրված էր՝ «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Նաև ավելացրեց. «Այսօր «Ժառանգությունը» վերցրել է մեր զենքը, որ Ղարաբաղը մերն է, և հրաժարական է պահանջում նախագահից, իբրև թե սա (Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում) նախագահն է ասել, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը»։ Ապա «Ժառանգության» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հակադարձեց հայտարարությանը՝ այն կեղտոտ սուտ որակելով։ Ինչպես սպասվում էր, ՀՀԿ–ական կողմից հիշատակում եղավ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի գործունեությանը, որը, ըստ վերջինիս, ոչ ադեկվատ էր։ Ինչևէ։ Այսօր արդեն գրավոր տարբերակով Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Գալուստ Սահակյանին։ Նկատենք, որ վերջին շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլում ոչ հաճախ է երևում, իսկ գրավոր պատասխանների ժանրը առհասարակ այս գործչինը չէ։
«Տիար Սահակյան, Հուլիսի 24-ին Ձեր մամուլի ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցում «կոնկրետություն» հայցեցիք քաղաքական ուժերից ու գործիչներից: Կոնկրետ՝ Դուք ստախոս զրպարտիչ եք: Հանրային իմ ծառայության ողջ ընթացքում, այդ թվում 1992 թվականին, ցույց տվեք թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մի տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման և ինքնորոշման իմ ի սկզբանե դավանած հավատո հանգանակին հակառակ ստորագրել եմ կամ քվեարկել: Ձեզ օգնեմ, թեև Դուք լավ գիտեք. նման բան գոյություն չունի:
Եթե իմ կամ այլոց պաշտոնավարման ժամանակահատվածում այլ պաշտոնյաներ են եղել, ովքեր նման քայլի դիմել են, բացահայտեք նրանց և նրանց հրահանգողներին (ինչպես որ փայլուն կերպով անում եք մարտի 1-ի պարտակված գործում): Բացահայտեք նաև, թե Դուք կոնկրետ ինչ էիք՝ քաղաքականորեն և անձնական հաշվով, երբ ես որպես արտգործնախարար, ապաև շարքային քաղաքացի տևապես հիմնավորում էի ԼՂՀ ճանաչման հրատապ հրամայականը, և կոնկրետ՝ գործարքի մեջ մտնելով բոլոր ժամանակների իշխանավորների հետ, ահա այսօր ուր եք հասցրել բյուրեղյա մարդկանց այդ քաղաքականությունը, ձեռքի հետ էլ՝ օգուտներն անհատական: Իսկ դուք դեռ խոսում եք սկզբունքներից, պատասխանատվությունից:
Ձեր հերթական կեղտոտ հերյուրանքը կարող էի արժանացնել նույն այն լռելյայն պատասխանին, որով՝ հարգելով Ձեր տարիքն ու փորձը, վերաբերել եմ Ձեր կատարած նախորդ բոլոր ստահոդ ու կեղծավոր հայտարարություններին: Չուզենալով Ձեզ հասցնել որևէ անձնական ցավ կամ վիրավորանք, ոչ էլ Ձեզ համեմատել մեզանում զգալի տարածում գտած անամոթաբար ստեր մոգոնող պաշտոնյաների, գործիչների, կուսակցապետերի, հեռուստատերերի, հաղորդավարների, խմբագիրների ու տարատեսակ վարձու գրչակների հետ, պարզապես լռել եմ: Եվ՝ իզուր: Դուք արդեն պատկանում եք նույն այդ դասին: Ես Ձեզ եւ Ձեր նմաններից պահանջ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ: Ամոթ եմ զգում Ձեզ համար, և նրա համար, որ մեր երկրի «իշխող» կուսակցությունն ու խմբակցությունը ղեկավարման նման որակ է ապահովում: Սրանից դատելով՝ արդեն տեսանելի են իշխանության գործունեության կեղծ հիմքերը, ինչպեսև, ցավոք, պետության իրական վիճակը:
Տերյանին, Սևակին, Րաֆֆուն, Մեծն Նժդեհին և Հայոց Արյունը մի խառնեք Ձեր զարտուղի գործերին։ Մնաք բարով, Րաֆֆի Կ. Հովհաննիսյան։
Րոպեներ առաջ Գալուստ Սահակյանի հետևյալ պատասխանը հետևեց. «Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմ՝ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում Ռ. Հովհաննիսյանին, ներկայացնում եմ փաստեր»: (շարունակել →)




