7or BLOG

Գյուլի և Մեդվեդևի արանքում – 2

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

սկիզբը՝ տե՛ս

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ արձանագրված  հայաստանյան մթնոլորտը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների մեկնաբանությունների ու ռեպորտաժների պաթոսը շատ էր հիշեցնում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալու փուլը։

Այն ժամանակ էլ, հիմա էլ հայ ժողովուրդն առաջին անգամ տեսավ Սերժ Սարգսյանին ինքնահիացմունքից պլպլացող  դեմքով։ Պարզվեց, որ նախագահը անբնական, բայց, այնուամենայնիվ, ժպտալու հատկություն ունի։ (շարունակել →)

Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Ռուսաստանի «Ռոսիա 24» հեռուստաալիքին

edvard n.ՀՀ ԱԳՆ-ն տարածել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Ռուսաստանի «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որը եթեր է հեռարձակվել ՌԴ նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի նախօրեին’ օգոստոսի 18-ին:

-Պարոն Նալբանդյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Եթե խոսենք մեր երկրների միջև հարաբերությունների մասին, ապա ինձ թվում է, որ կարելի է մի կողմ դնել դիվանագիտական չոր լեզուն և անցնել բառերի բուն իմաստին: Եթե խոսենք բարեկամական հարաբերությունների մասին, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն իսկապես կարելի է անվանել բարեկամական, առանց որևէ հետին մտքի: Ինչ վերաբերում է այդ հարցերի դինամիկային, ապա դեպի ո՞ւր են դրանք ընթանում:

-Ասել միայն բարեկամական, չեմ կարծում, որ բավարար է:  Մենք պատրաստում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը: Արդեն այն, որ այցը պետական է, խոսում է շատ բանի մասին, խոսում է նրա մասին, որ մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:  Միայն վերջին երկու տարվա ընթացքում երկու տասնյակ հանդիպում է կայացել ամենաբարձր մակարդակով: Դա էլ շատ բանի մասին է խոսում: Երբ մենք ասում ենք, որ ռազմավարական դաշնակիցներ ենք , դա պարզապես բառեր չեն, քանզի ռազմավարական գործընկերությունը կամ դաշնակցային փոխգործակցությունը չեն կարող ամուր լինել, եթե չկան խորը կապեր ժողովուրդների միջև, եթե չկա համակրանք և ջերմություն միջմարդկային հարաբերություններում: Կա մի ռուսական ասացվածք “Будь друг, да не вдруг”:  Իսկ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը: (շարունակել →)

ԼՂՀ ՀԿ-ների նամակը՝ Օբամային, Մեդվեդևին և Սարկոզիին

arcaxԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարության վերաբերյալ ՆՇՈՒՄ ԵՆՔ, որ ողջունում ենք միջնորդ երկրների և միջազգային հանրության ջանքերը՝ խաղաղ կերպով կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Սակայն.

1. Այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև ադրբեջանցի դիվերսիոն խմբերի պարբերական հարձակումները, որոնք ծանր հետևանքների և մարդկային կորուստների են հանգեցնում երկու կողմերի համար

2. Սպառազինության մրցավազքի և Ադրբեջանի ռազաքաղաքական հիսթերիայի պայմաններում

3. Երկրում պետական մակարդակի հասնող հակահայկականության, ստի, կեղծիքի և ապատեղեկատվության պայմաններում

4. Մի իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրավունքը պարբերաբար արհամարհվում է միջնորդ երկրների և միջազգային հանրության կողմից (շարունակել →)

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

Ինչու՞ է Թուրքիայի փոխարտգործնախարարը մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին

OSCE_Minsk GroupԵրեկ Վիենայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը, որին մասնակցել են Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Ավստրայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թուրքիան հասկացնել է տվել, թե հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ մասնակիցը, և հենց դրանով էր պայմանավորված Ունալ Չեվիքյոզի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին։

Նիստին որոշում է կայացվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-27-ը կժամանեն Լյուքսեմբուրգ, որտեղ կհնադիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի Երևան և Բաքու կատարվելիք համանախագահների առաջիկա այցերը՝ նախապատրաստվելու դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին, որի օրակարգում լինելու է նաև ղարաբաղյան հիմնահարցը։ Կարդացեք այստեղ ԵԱՀԿ պաշտոնական հաղորդագրությունը։

Նալբանդյանը գնաց, տեսավ և հաղթե՞ց…

Edvard_NalbandyanԵվ այսպես, պաշտոնական աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում վերաբերել է մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին: Նա ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները: Եվ ապա, ինչպես և սպասվում էր, խոսել է Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ արտգործնախարարը նաև հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Իր հերթին նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար: Իսկ արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում: (շարունակել →)

ԵԱՀԿ Մինսկի խմբի «նոր Բրայզան». բարև՜, Ռոբերտ Բրադկե՜

NorutiunԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելը դեռ «չհաստատված լուրեր»–ի կատեգորիայում են, սակայն հաստատված է արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի անունը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։

«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից և եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։ Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը, եվրոպական և եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕ–ի և ԵԱՀԿ հարցերով պատասխանատուն։  (շարունակել →)

Է՜հ, Բրայզա՜, Բրայզա՜…

brayzaԾաղկաձորում կազմակերպված երիտասարդական համաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ իրենք կողմերից որևէ մեկի վրա չեն կարող ճնշում գործադրել, այլ միայն փորձում են համաձայնության գալու հարցում աջակցել: Մ. Բրայզան նաև հայտարարել է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել, սակայն այդպես էլ պաշտոնական համաձայնություն չի եղել։ Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ սեպտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների՝ տարածաշրջանային այցելությունից հետո նախագահները կմոտենեն հիմնարար սկզբունքների վերջին՝ չհամաձայնեցված տարրերը համաձայնեցնելու նախաշեմին: Մ. Բրայզան նաև նշել է, որ ինքը երբեք չի ասել, թե Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին:

«Ես միայն ասել եմ, որ միջանկյալ կարգավիճակը կորոշվի հիմա, իսկ վերջնական կարգավիճակը կորոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- նշել է նա՝ հավելելով, որ ԼՂ-ի հակամարտությունը լուծվելու է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ըստ Բրայզայի՝ կարգավորման քայլերի հերթականությունը հետևյալն է՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետեւ ևս երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե, խաղաղապահ ուժերի տեղակայում, Հայաստանի ու Ղարաբաղի միջև միջանցք և տարանցիկ ճանապարհներ.

«Հարցի կարգավորումը հնարավոր է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքերի հիման վրա: Առաջին հայացքից սա կարող է հակասող թվալ, բայց կողմերը կարողացել են բանաձև գտնել, որն արտահայտված է 2007թ. ընդունված և վերջերս նորացված Մադրիդյան սկզբունքներում: Ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո պետք է հանրաքվե տեղի ունենա՝ ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն, ըստ որի՝ բնակչության 65%-ը հայեր են, 22%-ն ադրբեջանցիներ: Հանրաքվեի անցկացման ժամկետը պետք է ճշտեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»։ Իսկ թե խաղաղապահները ո՞ր երկրների ներկայացուցիչներ պետք է լինեն, Մ. Բրայզայի խոսքերով, պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ եթե չեն ցանկանա որևէ մի երկրի խաղաղապահներին տեսնել տարածաշրջանում, ապա վետոյի իրավունք ունեն։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics