«Ե՞րբ կդադարի հակառուսական ոռնոցը»
Պատասխանենք’ հենց որ Հայաստանում դադարեն գրել հակառուսական ոռնոցի մասին: Այսինքն’ դադարեն գրել չեղած բաների մասին’ որպես եղած եւ իրենց աչքով տեսած բանի: Խոսքը աշխարհահռչակ ֆանտաստ գրողների մասին չէ: Նրանց վեպերն ընթերցվում են անսովոր ագահությամբ, ու մարդ իրենից անկախ, ընկնում է այդ գրողների խելքին, հայտնվում չգիտես ինչպիսի եւ որերորդ աշխարհներում, ծանոթանում բաների, որոնց մասին անգամ չի էլ երազել: Հատկապես հայ լրագրողի ֆանտազիան (երևակայությունը), քանի որ այն տվյալ լրագրողի ռոճիկից ու իր ներկայացրած լրատվամիջոցի մտասևեռումից ուղղակի ի վիճակի չէ դուրս գալ, այդպես էլ ոչ ոքի ոչ մի տեղ չի տանում եւ ոչնչով չի զարմացնում: Դրա համար էլ տեղական արտադրության ֆանտաստիկ քերթվածքներն աչքի են ընկնում իրենց հեղինակների ճոռոմ ոճով, որ վերջին հույսն է, թե ընթերցողը կկտցահարի:
Եվ այսպես’ այդպիսի մի հեղինակի թվում է, թե այս օրերին Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի տեսել հակառուսական ոռնոց բարձրացրած հավերին ու աքլորներին, որոնց կչկչոցն ու ծուղրուղուն աշխարհ էին բռնել: Իբր սրանք հավաքվել էին մեկ տեղում եւ հակառուսական կեցվածքներ ընդունել: Նույնիսկ, գրում է հեղինակը, հայտնվել են մարդիկ, ովքեր կարծում են, որ Մեդվեդևի հայկական արշավանքը նպաստելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի կայացմանը: (շարունակել →)
«Ֆուտբոլային» դիվանագիտության զոհերը
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Իշխանությունների մոտ, ըստ երևույթին, «հայրենասիրության» միամսյակ է հայտարարված։ Ուրիշ ճար չունեն։ Էրդողանը «քաշեց», դե իսկ Ալիևն էլ չտես գյոռմամիշի պես հենց հող է տեսնում՝ «վռազ» ուզում է։ Մերոնք, իհարկե, պատրաստ էին տալ հողերը, բայց ոչ այնքան, որքան գյոռմամիշն էր ուզում ու գործարքն ընթացք չստացավ։ Մնում է «հայրենասիրություն» խաղալը, ինչն էլ անում են մեր «ֆուտբոլասերները»։
Իշխանության անունից հիմա հանդես են գալիս բոլոր նրանք, ովքեր Սարգսյան–Գյուլ «մեղրամիսի» ժամանակ մանթրաժ վիճակում էին, քանի որ իրենց էլ դուր չէին գալիս Սարգսյանի թուրքական «վոյաժները»։
«Մեղրամիսի» օրերին նախագահականից դեպի մամուլի ակումբներ ու հեռուստատեսություն գործուղվում էին իբր թե չվարկաբեկված դեմքեր՝ վերլուծաբաններ, թուրքագետներ ու քաղաքագետներ, ովքեր գովերգում էին Սերժ Սարգսյանի իմաստուն քայլերն ու օրհնում թուրքի ոտը։ Հիմա էդ բոլորը «տնգվել» են ու հայտնվել հիմար վիճակում։ (շարունակել →)
Ցանկանում ես խաղաղությո՞ւն՝ պատրաստ եղիր պատերազմի
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Արփի Բեգլարյանի մեկնաբանությունը՝
Հունիսի 18-ի գիշերը’ 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը’ գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: Արցախի Զինված ուժերի գործողություններից հետո թշնամին նահանջել է՝ թողնելով մեկ զոհ։ Հայկական կողմը, սակայն, տվեց հինգ զոհ, երեք վիրավոր։
Այդ օրերին ՀՀ նխագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մասնակցում էր տնտեսական ֆորումին։ Մինչ ֆորումին մասնակցելը՝ տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր Արցախի հարցը։ Հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը վերադարձավ Բաքու՝ չմասնակցելով տնտեսական ֆորումին։ Հենց նրա վերադարձից հետո էլ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցավ վերոնշյալ միջադեպը։ Ադրբեջանի նախագահի պահվածքի վերաբերյալ վերլուծություններ ու վարկածներ շատ են հնչել, և դրանց անդրադառնալ չեմ ցանկանում։ (շարունակել →)
Երաժշտական քաղաքականություն կամ քաղաքական երաժշտություն
Ներկայացնում ենք Արփի Բեգլարյանի մեկնաբանությունը. Ի՞նչ է տալիս երաժշտությունը մարդուն՝ հոգեկան բավարարվածությո՞ւն, հանգստությո՞ւն, թե՞ ուղղակի ժամանակ անցկացնելու հերթական միջոց է։ Անկախ նրանից, թե ինչ դեր է խաղում երաժշտությունը մարդու կյանքում, այն լսում են բոլորը։ Այլ հարց է մարդու երաժշտական ճաշակը, որը ձևավորվում է նրա արժեքային համակարգին և աշխարհայացքին համապատասխան։ Երաժտական ոճերից են ռոքը, ջազը, դասականը, փոփը, բլյուզը, ռեփը, ֆոլկը և այլն։ Ներկայացված ոճերից յուրաքանչյուրն ունի իր լսարանը։
Ռեփն, օրինակ, փողոցի երաժշտություն է և առաջացել է վատ պայմաններում ապրող սևամորթների շրջանում, ովքեր ռեփի միջոցով ներկայացնում էին փողոցային կյանքի բոլոր դժվարություններն ու առանձնահատկությունները։ (շարունակել →)
Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է
«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։
Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։
Հանրապետական կուսակցության օրակարգում Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցելու հարցը չկա դրված
Նոյեմբերի 11-ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակել էր Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, որ Էջմիածնի միաբանները նրան Ամենայն հայոց կաթողիկոս են կարգում, միայն թե նա ազգի գլխին փորձանք չբերի ու եկեղեցին չպառակտի։ Ըստ բազմաթիվ կարծիքների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը հասցեագրված են Սերժ Սարգսյանին։
-Հանրապետականի օրակարգում համագործակցության հարց չկա,- «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, -Հանրապետական կուսակցությունը և նախագահ Սարգսյանը մշտապես երկխոսության և համերաշխության կողմնակից են եղել։ Եթե նրանք մոռացել են, ապա ասեմ, որ դեռևս հետընտրական փուլում նախագահ Սարգսյանը Հանրապետության հրապարակում բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել և համագործակցել։ Իսկ համագործակցության լավագույն միջոցն այն կլիներ, որ «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցեր այն կլոր սեղաններին, որոնք պարպերաբար կազմակերպում է նախագահ Սարգսյանը։ Է. Շարմազանովը նաև հավելել է, որ ՀՀԿ-ն ի՛նքն է իր օրակարգը ձևավորում, այլ ոչ թե սպասում է, թե ինչ կասի և կանի Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ քաղաքական ուժ։ Եվ ընդհանրապես ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հակասական է։ (շարունակել →)




