7or BLOG

Ի՞նչ պատահեց, երբ մի թուրք եկավ Երևան…

picresize.php (4)Ոմանք այնպիսի կեցվածք ընդունեցին, որ կարծեք առաջին թուրքն է, որ համարձակվել էր ոտք դնել մեր սրբազան հողի վրա, խոսել եթերից, և ներկայացրել իր պետության տեսակետները, դրանով, չգիտեք ինչու, վիրավորելով մեր ինքնությունը, իսկ մենք, նվաստներս, անուժ ենք որևէ բան անել, այդ իսկ պատճառով մեղավոր են բոլորը’ «Եվրազիա» հիմնադրամը, ՀՀ ԱԳՆ-ն, Պետրոս Ղազարյանը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը, հայ լրագրողներն ու, հատկապես, պատմաբանները… հուշեմ, նաև, որ մոռացել եք հյուրանոցի անձնակազմին ու սննդի սպասարկման օբյեկտներին, որոնք համարձակվել են սպասարկել այդ համարձակ թուրքին, հետն էլ, գուցե, մի երկու «գրանտակեր» հայերի: Հարգելիներս, եթե այդքան վիրավորված եք ձեզ զգում, խորհուրդ կտամ մեկ-մեկ երեկոները, որ զբոսնում եք Երևանի սրտում, նայեք շուրջներդ…եթե ոչինի չեք տեսնում, հուշեմ…հազարավոր թյուրքական ծագմամբ օտարերկրացիներ այդ գիշերվա ընթացքում ոչ միայն համարձակվում են ճաշակել մեր խոհանոցի ուտեստները, այլև մեր իսկ սեփական մայրաքաղաքում ունենում են բազմաթիվ հայուհիների, և, հաստատ, կարևոր չէ’ ինչի դիմաց և որ հայուհիներին: Եվ չզարմանաք, որ այդ օտարազգիներից մեկին, հանկարծ, կարող եք ճանաչել, քանզի նա կարող է «պատահաբար» Հայաստանից փախած և Իրանով «կարոտից» Հայաստան վերադարձած ադրբեջանցի ձեր համագյուղացին լինել: Եվ այս ամենը տեղի է ունենում ամեն օր, շարունակվում արդեն մի շարք տարիներ, և ոչ թե ինչ-որ մի թուրքի այցելության դեպքում, ինչի առիթով այս ու այն կողմ սուր եք ճոճում, ճոռոմաբանում և փորձում հայրենասերի, առնվազը’ համարձակի տպավորություն թողնել: (շարունակել →)

Թուրքական աշկերտությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում

picresize.php (3)Չմեռանք, այն օրն էլ տեսանք, որ Թուրքիայի արտգործնախարարի աշակերտը եկավ Հայաստան’ մեզ ու մեր լրագրողների համար դասախոսություն կարդալու: Հրավիրողը Հայաստանում գործող «Եվրազիա» գրանտակեր կազմակերպությունն է, Հայաստանի վիզա տվողը’ ՀՀ արտգործնախարարությունը: Եթե, այնուամենայնիվ ՀՀ արտգործնախարարությունը կապ չունի այս արտառոց հյուրի գալստյան հետ, ապա առնվազն անճարակների հավաքատեղի է, որ ընդունակ չէ հայ լսարանը պաշտպանել Դավութօղլուի հետնորդներից:

Ժամանակին մեր արտգործնախարարը, դիմելով հայ հասարակությանը, քանիցս նշել է, թե Դավութօղլուի այս ու այն հայտարարությունը, այս ու այն տեսակետը, առաջարկած այս ու այն լուծումը Թուրքիայի ներքին օգտագործման համար է արվում: Ի հեճուկս մեզ’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով սկասված ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում մենք Թուրքիայի արտգործնախարարի բերանից այդպես էլ չլսեցինք հայ-թուրքական համատեղ օգտագործման եւ ոչ մի հայտարարություն: Թերևս համատեղ օգտագործման նյութ կարելի է համարել հայ-թուրքական արձանագրությունները, բայց դրանք էլ բախտ չունեցան վավերացվելու: Ինչևէ: (շարունակել →)

Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները

picresize.phpԱյսօր Երևանում լրագրողների հետ հանդիպել է թուրք փորձագետ Բեհուլ Օզքանը։ Խոսելով հայ-թուրքական սառեցված գործընթացի մասին՝ Օզքանն ասել է, թե Թուրքիան ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է’ ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»։ Այնուհանդերձ, թուրք փորձագետը հերթական անգամ բարձրաձայնել է իր երկրի դիրքորոշումն այս հարցում. «Հայ-թուրքական  նորմալ հարաբերություններ կլինեն այն դեպքում, երբ  «հայկական բանակն ազատի Արցախին հարակից տարածքները»։ Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է և չի հանդուրժի կառավարության կողմից առանց այդ նախապայմանի հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ»: (շարունակել →)

Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ

-Օգոստոսի 31-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ իշխանությունների նախաձեռնող քաղաքականությունը։

-Մեկ տարին համոզիչ ձևով ցույց տվեց, թե որքան ճիշտ էին նրանք, ովքեր սկզբունքորեն  դեմ էին նախաձեռնության և արձանագրությունների ոգուն ու տառին, և ինչքան խոր մոլորության մեջ էին նախագահ Ս. Սարգսյանն ու հարակից մեծ ու փոքր տրամաչափի սազանդարները: Բոլոր այն բացասական հետևանքները, որոնք ակնհայտորեն տեսանելի էին քիչ թե շատ լրջմիտ մարդկանց համար, ցավոք սրտի, լիովին առարկայական տեսք ստացան: (շարունակել →)

Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար

«Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։

բազե

Մեկ տարի առաջ…

picresize1.phpՄեկ տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետևյալ արձանագրությունները. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։

Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում և Թուրքիայում անցկացնել ներքին քաղաքական խորհրդակցություններ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։ (շարունակել →)

Թե ինչպե՞ս է Գիզիրյանը սպառնացել պաշտոնական Անկարային

picresize.phpԱյսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ընդունել է Անթալիա մեկնող ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականին:

Մարզպետը նախ «դուխ» է տվել ծանրամարտիկներին և հորդորել է անպայման Թուրքիայում բարձրացնել հայկական դրոշը: Հանդիպման ընթացքում Գիզիրյանը նշել է, որ մեծ հաճույքով կմիանար մեր մարզիկներին, սակայն թուրքական պետության նկատմամբ ունեցած ատելությունն իրեն թույլ չի տալիս մեկնել Անթալիա: Անձնական կյանքից օրինակ բերելով՝ Գիզիրյանը բացահայտել է, թե հատկապես ի՞նչ պատճառով է վիրավորվել թուրքական պետությունից և թե ինչո՞վ է սպառնացել պաշտոնական Անկարային։

-Մեծ հաճույքով  կգայի, բայց որ Թուրքիան ա, չեմ գա: 1997թ. մի անգամ եղել եմ Թուրքիայում՝ տուրիստականով, նավով ենք գնացել: Էդ էլ, ձեզ պատմեմ, Սաղաթելյան Մուշեղին հիշում եք, ես ու Սաղաթելյան Մուշեղը գնացինք արձակուրդ, Օդեսայից կռուիզ գնացինք: Ստամբուլից պետք է հետ գայինք, ասեցի՝ էլ ինչի գնանք Օդեսա, որ Երևան գանք, արեք նենց անենք, որ Ստամբուլից միանգամից թռչենք Երևան: (շարունակել →)

Փնտրվում է ռազմավարական դաշնակից Ադրբեջանի համար

picresize.php (2)Թե ինչ տվեց մեզ հայ-ռուսական մայր պայմանագրի թարմացումն ու նրա ժամկետների երկարաձգումը, կարելի է հասկանալ նաև’ ընթերցելով ադրբեջանական թերթերը, որոնք այս օրերին ողողված են իրենց քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, պետական այրերի եւ մյուսների այլայլված հայտարարություններով ու վերլուծություններով: Ամենահետաքրքիրը նրանց ելակետն է’ Ադրբեջանը սխալվել է ռազմավարական դաշնակցի ընտրության հարցում:

«Զերկալոյի» մեկնաբան Միրկադիրովը, ում, անկասկած, դրական առումով պետք է առանձնացնել ադրբեջանական հիստերիկ վերլուծաբանների ամբոխից, օրերս մի ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ ի մի են բերված Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետների երկարաձգման եւ ռուսական զինված կազմավորումներին լրացուցիչ գործառույթներով օժտելու մասին նոր արձանագրության շուրջ Ադրբեջանում ծավալված տեսակետներն ու եզրահանգումները: Խուճապ. թերևս այս բառով կարելի է բնորոշել այն անցուդարձը, որ հիմա տիրում է այդ երկրի թե պետական-պաշտոնական հաստատություններին եւ թե առանձին վերլուծական կենտրոններին ու քաղաքական կուսակցություններին պատկանող շինությունների միջանցքներում: (շարունակել →)

Գյուլի և Մեդվեդևի արանքում – 2

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

սկիզբը՝ տե՛ս

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ արձանագրված  հայաստանյան մթնոլորտը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների մեկնաբանությունների ու ռեպորտաժների պաթոսը շատ էր հիշեցնում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալու փուլը։

Այն ժամանակ էլ, հիմա էլ հայ ժողովուրդն առաջին անգամ տեսավ Սերժ Սարգսյանին ինքնահիացմունքից պլպլացող  դեմքով։ Պարզվեց, որ նախագահը անբնական, բայց, այնուամենայնիվ, ժպտալու հատկություն ունի։ (շարունակել →)

Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար

Մեկ տարի առաջ Գյուլն էր իշխանության սիրելին, իսկ ռուսներն՝ ատելին։ Այժմ արդեն Մեդվեդևն է Սերժ Սարգսյանի սիրելին, իսկ Գյուլը՝ քըխ։ Երկու դեպքում էլ Սարգսյանը քաղաքական թափառաշրջիկությամբ զբաղվեց ու երկու դեպքում էլ քաշվեց ոչ միայն ինքը, այլև Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ամենամեծ քաշվողը, սակայն, Հայաստանն է՝ իր բնակչությամբ։

Միավան

Ուզում եմ պատռել չադրան լռության

picresize.php (1)2008 թվականի   Վրաց-Օսական   պատերազմից   անմիջապես   հետո   ես  գրեցի «Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղյան պատերազմին, կամ 1994-ի  Բիշքեկյան պայմանագրի սրբագրման փնտրտուքները» հրապարակախոսական վերլուծական   հոդվածը.  ահավասիկ http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid… (Այս   երկու   հոդվածները    փոխլրացնում   են  իրար)։

Որպես   նախաբան   ասեմ,   որ   այս  հոդվածը  գրելու  բուն   առիթը  հանդիսցավ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, որ «եթե Մինսկի գործընթացի շրջանակում սպառվի հակամարտությունը լուծելու հնարավորությունը, ապա Հայաստանը կնախաձեռնի ԼՂ-ի անկախության ճանաչումը»։

Խորապես ցավում եմ, որ  պարոն   Ս. Նիկոյանի այս հայտարարությունը զուտ ներքին լսարանին է ուղղված. հետաքրքիր է. քանի՞ տարի է պետք մեր ազգընտիրներին զգալու, որ վաղուց  են  սպառված համանախագաների միջնորդությունները և բառիս բուն իմաստով դատարկ ջուր են ծեծում: (շարունակել →)

Գյուլի և Մեդվեդևի արանքում

picresize.php«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության վերջը սա պետք է լիներ. Հայաստանի իշխանությունները 49-ամյա վասալային պայմանագիր կնքեցին  Ռուսաստանի հետ, և ծպտուն անգամ չկարողացան հանել ու հենց ՌԴ նախագահ Մեդվեդևից հրապարակավ ճշտել, թե արդյոք վաճառու՞մ է Ռուսաստանը C 300-ը Ադրբեջանին։ Մեդվեդևին նման հարց չտվեցին մեր «ազատ, բայց պատասխանատու» իշխանություններն ու նրանց ենթակա նույնանման լրատվամիջոցները, որոնց ընտրողաբար հրավիրել էին «К нaм едет Ревизор» բեմադրությունը լուսաբանելու և ընտանեկան սրճարանն անվճար գովազդելու նպատակով։ (շարունակել →)

«Ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է ձախողվել, այլ Հայաստանն է ձախողել հայ-թուրքական գործընթացը, որովհետև Թուրքիան ոչինչ չի կորցրել»։

vahan h.«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С300 համակարգերի վաճառքի մասին տեղեկատվությունը և Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի փոփոխությունները։ Ձեր կարծիքով’ ի՞նչ հետևանքներ կունենան դրանք։

-Ես կարծում եմ, որ Ռուսաստանը փորձ է անում ամբողջ սովետական ժառանգությունը, գոնե նրա զգալի մասը, հետ նվաճել։ Դա բերում է արտաքին, առաջին հայացքից տարօրինակ, քայլերի։ Լինելով ՀԱՊԿ կենտրոնական հիմնական ուժը՝ այնուամենայնիվ Ռուսաստանը դեռ չի արել որևէ քայլ, որը ՀԱՊԿ-ի կենսունակությունն ապացուցի ՀԱՊԿ մնացած անդամներին։ Օրինակ՝ Ղրղզստանի դեպքերը, երբ ՀԱՊԿ-ն չխառնվեց, և Ռուսաստանն ինքը չխառնվեց։ (շարունակել →)

Պայքար, պայքար, մինչև թուրք–ադրբեջանական նախապայմանների բավարարումը

t

«Բարոյականության տեսանկյունից ինձ համար շատ ծանր է գնահատել Տեր–Պետրոսյանի ելույթը, որովհետև նա բարոյականության հետ խնդիր ունի»

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ՝

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀՇ 16-րդ համագումարում ՀԱԿ առաջնորդ ԼևոնՏեր-Պետրոսյանի «Սերգոջանային» հայեցակարգի ևս մեկ անգամ բաձրաձայնումը։ Հայտարարվեց, որ Արցախի հարցի գոյությունը Հայաստանի անվտանգության սպառնալիք է։ Նրա սպասելիքները չարդարացան իշխանափոխության մասով և հիմա ձևականությունների (ավազակապետության դեմ պայքար, ավգյան ախոռների սանիտարական օրվա հայտարարում և այլն) ժամանակն անցե՞լ է։ Անգամ իր թիմակիցներն են փաստում, որ նույնիսկ մարտավարական տեսանկյունից ելույթը սխալ էր։ Ի՞նչ կասեք։

-Լևոն Տեր-Պետրոսյանի այդ միտքը նորություն չէ։ Նա միշտ էլ դա արտահայտել է’ սկսած 1992թ., երբ Ղարաբաղում պատերազմ էր ընթանում: Նույնը կրկնեց 1997թ., 2007թ., և ասեց վերջերս։ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ես կդիտարկեի 3 հարթությամբ՝ 1. բարոյական, 2.  բովանդակային և 3. մոտիվացիոն (թե ինչո՞ւ այդպիսի միտք արտահայտեց)։

Բարոյականության տեսանկյունից ինձ համար շատ ծանր է գնահատել Տեր–Պետրոսյանի այս միտքը, որովհետև, իմ կարծիքով, նա բարոյականության հետ խնդիր ունի։ Ինչո՞ւ. որովհետև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ մտավ «միացում» կարգախոսով՝ այսինքն Ղարաբաղը Հայաստանին միացնելու կարգախոսով, որպես առաջին նախագահ ընտրվեց «միացում» կարգախոսով ու ղարաբաղյան շարժման ալիքի վրա, և հիմա բարոյական իրավունք չունի Ղարաբաղի հարցը Հայաստանի զարգացման խոչընդոտ համարել ու հայտարարել, թե պետք գնալ խնդրի շութափույթ կարգավորման։ Իսկ այսօր գնալ շուտափույթ կարգավորման նշանակում է գնալ շուտափույթ պարտության։ Դա պարզ է անգամ դպրոցականին։ (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics