Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության»
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցում։
-Հայաստանը ձգտում է հարցի խաղաղ և արդարացի կարգավորման, բայց բանակցությունների հաջողության մեջ պետք է շահագրգռված լինեն բոլոր կողմերը: Ամեն դեպքում, մենք բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը:
-Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում Արցախի ճանաչման վերաբերյալ արտահերթ լսումներ են լինելու։ Դրա անհրաժեշտությունն արդյոք չի՞ հասունացել։
-Քննարկումները ցույց կտան, թե որքանով է նպատակահարմար վերջնական որոշում ընդունել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսվեր: Բայց ով կլինի առաջինը, երևի կախված կլինի միջազգային իրավիճակից: (շարունակել →)
Փնտրվում է ռազմավարական դաշնակից Ադրբեջանի համար
Թե ինչ տվեց մեզ հայ-ռուսական մայր պայմանագրի թարմացումն ու նրա ժամկետների երկարաձգումը, կարելի է հասկանալ նաև’ ընթերցելով ադրբեջանական թերթերը, որոնք այս օրերին ողողված են իրենց քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, պետական այրերի եւ մյուսների այլայլված հայտարարություններով ու վերլուծություններով: Ամենահետաքրքիրը նրանց ելակետն է’ Ադրբեջանը սխալվել է ռազմավարական դաշնակցի ընտրության հարցում:
«Զերկալոյի» մեկնաբան Միրկադիրովը, ում, անկասկած, դրական առումով պետք է առանձնացնել ադրբեջանական հիստերիկ վերլուծաբանների ամբոխից, օրերս մի ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ ի մի են բերված Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետների երկարաձգման եւ ռուսական զինված կազմավորումներին լրացուցիչ գործառույթներով օժտելու մասին նոր արձանագրության շուրջ Ադրբեջանում ծավալված տեսակետներն ու եզրահանգումները: Խուճապ. թերևս այս բառով կարելի է բնորոշել այն անցուդարձը, որ հիմա տիրում է այդ երկրի թե պետական-պաշտոնական հաստատություններին եւ թե առանձին վերլուծական կենտրոններին ու քաղաքական կուսակցություններին պատկանող շինությունների միջանցքներում: (շարունակել →)
Արջուկը, Սերժը և միաբանը քաղաքում. սհաթապատում

Ներքաղաքական աշուն. հայացք աշնանամուտին
Հայաստանը քաղաքական թեժ աշնանամուտին դարձյալ միջազգային մասշատբի լուրջ գործընթացների մեջ է: Հայ-ռուսական մեծ համաձայնագրի վերաթարմացումն ու վերախմբագրումները, սակայն, միջազգային խնդիրներ չէ, որ լուծում են միայն: Հասկանալի է, պայմանագրի հետ կապված նոր արձանագրությունը առաջին հերթին նպաստելու է մեր երկրում իշխանության դիրքերի ամրապնդմանը եւ, ինչու չէ, կարող է դառնալ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի ձևավորման հիմնաքարը: Մտածել, որ ընդդիմությունն այնքան միամիտ կգտնվի, որ կշահարկի ռուս-հայկական պայմանագիրը որպես ՀՀ անկախության վերջին նշույլների կորուստ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ընդդիմության համար էլ պարզ է, որ առնվազն ժողովուրդը դա չի ընկալի: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով, որ ժողովուրդն առաջին հերթին վստահում է իր իմաստնությանը, իսկ այդ իմաստնությունը, թեկուզ եւ ռուսական, ասում է’ լավ է ճնճղուկը բռիդ մեջ, քան’ կռունկը երկնքում: Եթե այս պայմանագրով դույզն-ինչ ավելի է ամրապնդվում ՀՀ անվատանգությունը, եթե սրանով ԼՂՀ-ն դադարում է խոցելի թիրախ լինելուց, եթե սա հույս է ներշնչում, որ կբացվեն որոշ կմունիկացիաներ, այդ թվում նաև Աբխազիայով Հայաստան եկող երկաթգիծը, ապա խիստ դժվար կլինի ժողովրդին համոզել, որ արևմտյան ոճի «անսահման», բայց անկանխատեսելի անկախությունն ավելի լավ է, քան դե ֆակտո այս վիճակը: (շարունակել →)
Ա՜յ քեզ բան…
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Հեղինե Հարությունյանի մեկնաբանությունը՝
ՀՀՇ 16-րդ համագումարը սկսվեց բարձր տրամադրությամբ, ներկա գտնվող պատվիրակները մեծ ոգևորությամբ էին սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին և մեծ ակնկալիքներ ունեին։
-Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ ՀՀՇ համագումարից և կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետորսյանի ելույթից հետո ամեն ինչ ավելի հստակ կլինի։ Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին ՀՀՇ-ն դաշինքով պետք է մասնակցի։ Իսկ «Ժառանգության» հետ համագործակցության վրա ես խիստ կասկածում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո,-ասել է ՀՀՇ շարքային անդամ Հրաչյա Բաղդասարյանը։ (շարունակել →)
Խորեն Արամունի. «Առողջ ընդդիմություն Հայաստանում գոյություն չունի։ Կա աթոռամոլություն»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու հետ (ծնվել է Իրանում, 10 տարի բնակվել է Հայաստանում, 30 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում)՝
-Դուք մասնակցել եք Գրողների միության կազմակերպած հայ գրողների 5-րդ համագումարին։ Ինչպիսի՞ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեիք, և արդյոք դրանք իրականացա՞ն։
-Սա արդեն 5-րդ համագումարն էր, և այս տարի ավելի քան 100 գրող էր եկել աշխարհի տարբեր ծայրերից. ամբողջ աշխարհից ինչքան հայ գրող կա, հրավիրում են։ Ամեն օր ինչ-որ թեմաներով զեկույցներ, միջոցառումներ եղան, բավական շատ շքանշաններ, մեդալներ (Սովետական Միությունը հիշեցնող այդպիսի ակցիա կա այնտեղ) և խրախուսական չգիտեմ ինչեր։ Ընդհանուր առմամբ երեք համագումարի եմ մասնակցել, որոնցից աշխարհի տարբեր ծայրերում մեծ շրջապատ եմ ձեռք բերել՝ գրողներ, արձակագիրներ, արվեստագետներ։ (շարունակել →)
Արտահերթ ընտրություններին սպասելիս կամ Ղարաբաղը համառորեն չի ծախվում

«Ֆուտբոլային» դիվանագիտության զոհերը
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Իշխանությունների մոտ, ըստ երևույթին, «հայրենասիրության» միամսյակ է հայտարարված։ Ուրիշ ճար չունեն։ Էրդողանը «քաշեց», դե իսկ Ալիևն էլ չտես գյոռմամիշի պես հենց հող է տեսնում՝ «վռազ» ուզում է։ Մերոնք, իհարկե, պատրաստ էին տալ հողերը, բայց ոչ այնքան, որքան գյոռմամիշն էր ուզում ու գործարքն ընթացք չստացավ։ Մնում է «հայրենասիրություն» խաղալը, ինչն էլ անում են մեր «ֆուտբոլասերները»։
Իշխանության անունից հիմա հանդես են գալիս բոլոր նրանք, ովքեր Սարգսյան–Գյուլ «մեղրամիսի» ժամանակ մանթրաժ վիճակում էին, քանի որ իրենց էլ դուր չէին գալիս Սարգսյանի թուրքական «վոյաժները»։
«Մեղրամիսի» օրերին նախագահականից դեպի մամուլի ակումբներ ու հեռուստատեսություն գործուղվում էին իբր թե չվարկաբեկված դեմքեր՝ վերլուծաբաններ, թուրքագետներ ու քաղաքագետներ, ովքեր գովերգում էին Սերժ Սարգսյանի իմաստուն քայլերն ու օրհնում թուրքի ոտը։ Հիմա էդ բոլորը «տնգվել» են ու հայտնվել հիմար վիճակում։ (շարունակել →)
Հանրապետականները մանր հայրենասերնե՞ր են
Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն լրագրողներին, ովքեր խոսում են ԼՂ-ի խնդրի կարգավորման խաղաղության պայմանգրում Շահումյանի, Գետաշենի և Մարտունաշենի վերադարձի վերաբերյալ պարտադիր կետի մասին, բայց Կարսի հարցը չեն բարձրացնում, անվանել է մանր հայրենասերներ։
-Ես վիրավորում եմ ձեզ։ Մանր հայրենասե՛ր եք։ Ես համարում եմ այդ կոնտեքստով. եթե հայրենասիրության խնդիր է դրվում, դուք պարտավոր եք Կարսի խնդիրը հիմա բարձրացնել,-հայտարարել է Ս. Գրիգորյանը։-Ես խնդրում եմ՝ չնեղանաք։ Երբ որ դուք բարձրացնում եք ինչ-որ խնդիր՝ Շահումյան, Գետաշեն, ենթագետաշեն, դուք ինձանից լավ հասկանում եք, որ դա չիրականացվող բաներ են։
Նա նաև հավելել է, թե արանքում նոր հարցեր բերելը սխալ է։ (շարունակել →)
Մովսես Արիստակեսյան. «Հզոր պետություններին ձեռք են տալիս այսպիսի իշխանությունները, որպեսզի առաջ տանեն իրենց կենսական շահերին համահունչ քայլերը ուզուրպացված իշխանությունների օգնությամբ»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան։
-Տիկին Հիլարի Քլինթոնն իր առջև ուներ տարածաշրջանային խնդիրներ լուծելու գերակայություն և խնդիր, որպեսզի Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններին բերի վերջնական համաձայնության, որ կատարեն ՄԽ-ի եռանախագահների հայտարարության այն շրջանակը, որն արդեն գծված է՝ 6 կետերը։ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները կարծում են, որ նաև Հիլարի Քլինթոնը ԱՄՆ անկախության օրը ընտրելով լինել Հայաստանում՝ պետք է բարձրաձայներ մեր երկրում ժողովրդավարության խնդիրների մասին ևս։ Բայց եզրակացնում ենք, որ ելնելով ԱՄՆ-ի շահերից՝ տիկին Քլինթոնի համար տարածաշրջանային խնդիրների լուծումը շատ ավելի բարձր էր ժողովրդավարության արժեքներից։ (շարունակել →)
Ալիև. «Հինգ շրջան վերադարձվում են անմիջապես»
Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Բանակցություններում երբևէ կասկածի տակ չի դրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսօր առաջարկվող Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պայմաններ է ստեղծում վերականգնելու Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը շարունակում բանակցությունները։ Այսօր համանախագահող երկրներն ավելի ազատ են արտահայտում իրենց դիրքորոշումը՝ հիմնահարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում Հելսինկյան սկզբունքները. այստեղ կարևոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը։ Կա նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը՝ հակասության մեջ մտնելով դրա հետ։ Ժողովուրդների ինքնակառավարման և ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը։ Առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը դուրս են գալիս ԼՂ հարակից տարածքներից։ Հինգ շրջան վերադարձվում են անմիջապես, իսկ երկուսը՝ Քելբաջարն ու Լաչինը, որոշակի ժամանակահատվածում։ Առաջարկություններում նախատեսված է 5 տարվա ժամանակահատված»։ (շարունակել →)
Սաակաշվիլին մի օր «կթքի փայտիկին»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Էդիկ Անդրեասյանի մեկնաբանությունը՝
Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելուց առաջ պետք է լրջորեն զբաղվի Սահակաշվիլիի վզից իր ձեռքով կախած մեդալը հետ կանչելու գործով: Թե չէ ի՞նչ է ստացվում: Մեր իշխանությունները համ Սաակաշվիլիի երեւանյան այցի դեմ բողոքող մարդկանց հրմշտելով դուրս արին Հանրապետության հրապարակից (հիշում եք չէ՞, ոմանք նույնիսկ էլեկտրասյուներն էին գրկել, որ իրենց չտեղաշարժեն), համ մեդալ կախեցին Սաակաշվիլիի վզից, համ նրա պատճառով վատամարդ եղան ռուսների առաջ, համ էլ Ջավախքի խնդիրները չվերացան: Այսքանը քիչ էր’ հիմա էլ Սաակաշվիլին մեզ սովորեցնում է, թե ինչ պետք է անել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ համբուրգեր ուտելու համար: Ըստ նրա’ եթե մեկը շատ է ուզում մի փոքր կծել Օբամայի համբուգերից, ապա պետք է իր զորքերը դուրս բերի օտար երկրի տարածքից: (շարունակել →)
Վարդան Պետրոսյան. «Ես կտրականապես դեմ եմ եղել այս պայմաններում հայ–թուրքական սահմանների բացմանը»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ
-Ձեր ներկայացումների ժամանակ մի միտք եք անընդհատ նշում, որ թե մենք մեր անցյալը չենք ճանաչում ….
-Մեզ ճնշված է դարձնում այն փաստը, որ մենք անցյալը չենք ճանաչում։ Անցյալի մեր հերոսական էջերը մեզ արիացնում են. մենք տեսնում ենք, թե ինչպիսի արի բազուկ է ունեցել հայ մարդը։ Անցյալի ողբերգական էջերը մեզ ազնվացնում են, որովհետև սուգն ու ողբերգությունը մարդուն անընդհատ սրբացնում են և ազնվացնում։ Մենք անցյալի ո՛չ ողբերգական էջերն ենք ճանաչում, ո՛չ հերոսական։ Դրա պատճառով մթան մեջ խարխափում ենք, փորձում ենք ինքներս մեզ ճանաչել, և անընդհատ գալիս ենք մի սխալ կարծիքի, այն էլ’ շատ վիրավորական մի կարծիք. «Արա՛, դե հա էլ էս ենք, չարչի ժողովուրդ ենք եղել»։ Չեմ ասում, թե սա ճիշտ չէ, բայց վերելքի ճանապարհն ինչպիսին է. մարդը, ինչպես և ժողովուրդը, պետք է ուժ գտնի իր մեջ նայելու անցյալին, տեսնելու, որ ինքն այսօր արդեն անցյալինը չէ։ Բայց առանց վերարժեքավորելու անցյալի մեր կատարածը’ մենք չենք կարող գնալ առաջ։ (շարունակել →)
ԼՂՀ ՀԿ-ների նամակը՝ Օբամային, Մեդվեդևին և Սարկոզիին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարության վերաբերյալ ՆՇՈՒՄ ԵՆՔ, որ ողջունում ենք միջնորդ երկրների և միջազգային հանրության ջանքերը՝ խաղաղ կերպով կարգավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը: Սակայն.
1. Այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև ադրբեջանցի դիվերսիոն խմբերի պարբերական հարձակումները, որոնք ծանր հետևանքների և մարդկային կորուստների են հանգեցնում երկու կողմերի համար
2. Սպառազինության մրցավազքի և Ադրբեջանի ռազաքաղաքական հիսթերիայի պայմաններում
3. Երկրում պետական մակարդակի հասնող հակահայկականության, ստի, կեղծիքի և ապատեղեկատվության պայմաններում
4. Մի իրավիճակում, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրավունքը պարբերաբար արհամարհվում է միջնորդ երկրների և միջազգային հանրության կողմից (շարունակել →)
ԼՂՀ ԱԺ նախագահը մեկնաբանել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը
Հունիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները հանդես էին եկել ԼՂՀ վերաբերյալ հայտարարությամբ։ Մեկնաբանելով այն` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «7օր»-ին ասել է, որ բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանելու և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու իմաստով Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների’ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին արված հորդորն ինքը դրական է գնահատում:
-Մյուս կողմից, կարծում եմ, որ հայտարարության մեջտարածաշրջանային իրողությունները կարող էին ավելիառարկայորեն արտացոլվել: Մասնավորապես, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներըհնարավորություն ունեին անդրադառնալ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծումվերջերս Ադրբեջանի հրահրած սադրանքին ու շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը: Առհասարակ, փաստաթղթի բովանդակային ձևակերպումների անորոշությունը, իսկ երբեմն էլ երկիմաստությունը, թվում է, նվազեցնում են գործնական քայլերի հավանականությունը,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը։
7or.am




