7or BLOG

Կրճատումներ պետական համակարգում

Կրճատումներ պետական համակարգումԱյսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր։ «Պետական համակարգում պետք է կատարվի աշխատակիցների կրճատում։ Կրճատումներից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին»,-ասել է վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ ընդունվել է քաղաքական որոշում, համաձայն որի’ ծրագրերի իրականացման գրասենյակները պետք է ինտեգրվեն նախարարություններին, իսկ ԾԻԳ-երի լավագույն մասնագետները՝ բարձր աշխատավարձով, մնան նախարարություններում։ (շարունակել →)

Կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով

arcvik_minasyan«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մի շարք հարցեր է հնչեցրել՝ կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով, ինչպիսի՞ ցուցանիշներով է այն բնութագրվել, կառավարությունը ներկայումս ինչպե՞ս է կարողանում հաղթահարել այն, և այդ հաղթահարումն, ըստ կառավարության, ինչպե՞ս է անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա։ (շարունակել →)

Պայքար ոստիկանապետ դառնալու համար

vostikanapetՆերկայացնում ենք Արտակ Գևորգյանի մեկնաբանությունը: Կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ միայն օրինացականներով չի ավարտվելու գործադիրի «բարեշրջումը»։ Սերժ Սարգսյանի «բարեփոխիչ» ձեռքը կարող է հասնել նաև ուժայիններին։

Այժմ «պլանի տակ» է ոստիկանապետը։ Շրջանառվում են մի քանի անուններ, ովքեր կարող են փոխարինել Ալիկ Սարգսյանին։ Արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո՝ ոստիկանապետի պաշտոնի համար մրցավազքում Արմեն Երիցյանը դուրս եկավ շրջանառությունից։ Մնացին հավերժ նախարարացուի կարգավիճակ ունեցող Վովա Գասպարյանը, այդ կարգավիճակին ձգտող Գիզիրյանը և սեփական թեկնածության տարբերակը շրջանառության մեջ դնող Ներսիկ Նազարյանը։ (շարունակել →)

Փիթր Վեյդրուդ. «Բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել»

piterՄարտի 25-ին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը թուրքական NTV հեռուստաընկերությանն ասել էր, որ Շվեդիայի Ռիկսդագը (խորհրդարանը) հնարավոր է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կրկնակի քվեարկություն անցկացնի։

-Ես չեմ հասկանում՝ դա ասելով ի՞նչ նկատի ունի արտգործնախարարը, քանի որ այդ բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել,- «7օր»-ի հետ զրույցում ասել է Շվեդիայի քրիստոնյա սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Փիթր Վեյդրուդը։ (շարունակել →)

Հովիկ Աբրահամյան. «Ես վարչապետի հետ շատ լուրջ խոսակցություն կունենամ էդ թեմայով»

hovik-abrahamyanՆախօրեին ՀՀ Ազգային ժողովում  կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը ներկա չի եղել, ինչն էլ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանին ափերից հանել է:

-Մի բան ինձ համար անհասկանալի է: Հիմնական զեկուցողը դահլիճում չէ, հիմա պատգամավորները իրենց հարցերի և ընդհանրապես ելույթների ժամանակ բարձրացնում են հարցեր: Ո՞վ պետք է պատասխանի, որ պատգամավորը որոշում կայացնի՝ կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ: Ես հանձնաժողովի նախագահին հարցնում եմ, ինքը չի տիրապետում, տեղյակ չէ: Ահարոն, միգուցե դու պարզաբանում տաս՝ ո՞ւր ա էդ Վաչե Գաբրիելյանը: Ի՞նչ ա նշանակում՝ գործուղման մեջ է: Կարա՞նք մենք էլ փակենք, հիմա գնանք գործուղման: (շարունակել →)

Պայքարե՛նք օլիգոպոլիաների դեմ, սկսե՛նք շներից ու կատուներից

caxrankar-new

Օրվա ծաղրանկարը. Հայաստանը դարձնենք տնտեսական անկման միջազգային կենտրոն

prpur

Վարչապետը նաև բլոգեր է՝ վարորդը նաև հսկիչ է թեմայով

blogger-Tigran-Sargsyan

Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է

Tigran Sargsyan«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։

Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։

Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ…

Tigran_Sargsyan

Մի նախաձեռնողականության պատմություն…

serjik-hilary

Առանց մեկնաբանության

no_comment

Նախապատմությունը կարդացեք այստեղ

Հայ–թուրքական արձանագրությունների հայկական ոդիսականը

Cuyc_karavarutian_dimacՀայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստները ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման։ Ցուցարարները, սական, հանդիպել են ոստիկանության դիմադրությանը։ Մասնավորապես՝ ոստիկանները պատռել են նրանց պաստառները՝ անվանելով հակապետական, և ստիպել են ազատել Կառավարության շենքի մայթը։ «Եկան, ասացին, որ պաստառները հակակառավարական են ու վիրավորում են մեր նախահգահին, և սկսեցին պատռել։ Ահա այս պաստառի վրա գրված է, որ ամբողջ աշխարհում 10 մլն հայ կա. հա՛յ իշխանավոր, դու 10 մլն-ի ղեկավարն ես։ Խնդրեմ՝ ասեք, սրա հակապետականը ո՞րն է»,-«7օր»–ին հուզված պատմեց ցուցարար Սեդա Մուրադյանը։ (շարունակել →)

Ֆուտբո՜լ, ֆուտբո՜լ մինչև Գյու՜լ…

Football«Ֆուտբոլային դիվանագիտության» /առանց փոխաբերական իմաստի/ երկրորդ փուլը կկայանա այսօր՝ Թուրքիայի Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է կանցկացնում Թուրքիայի ընտրանու հետ, որի խաղը, Թուրքիայի նախագահի հրավերով, դիտելու կմեկնի Սերժ Սարգսյանը։ Նախօրեին նա հայտնել էր, որ «հիմքեր չունի Թուրքիայի նախագահի հրավերը չընդունելու համար»։ Նախագահականի մամլո ծառայությունը դեռևս պաշտոնական ոչինչ չի հրապարակել այդ մասին, սակայն հեռախոսազրույցի ընթացքում «7օր»–ին հայտնեցին, որ նախագահը, ըստ ամենայնի, կմեկնի կեսօրից հետո։ Ի դեպ, մեկնումի մասին։ Այս անգամ աննախադեպ թվով լրագրողական կազմ է մեկնել իրադարձությունը լուսաբանելու, անգամ այնպիսի լատվամիջոցներից, որոնց կարևոր ասուլիսներին անգամ չէին հրավիրում։

Բուն ֆուտբոլից և մնացյալից։ Այսպես ուրմեն, Թուրքական «Հուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկուշաբթի երեկոյան արդեն ժամանել էր Բուրսա և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հասցրել էր թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շնորհակալություն հայտնել թուրք պաշտոնյաներից լավ ընդունելության համար։ Նախապատրաստական աշխատանքների և հնարավոր լարվածության կամ բախումից խուսափելու համար քաղաքը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռ ամիսներ առաջ։ Խաղի տոմսեր չեն վաճառվել, այլ բաժանվել են հարյուրավոր ոստիկաններին ու զինվորականներին, ովքեր խաղին ներկա կլինեն քաղաքացիական հագուստով։  (շարունակել →)

Ի՞նչ է լինելու հետո

Artak_Shakaryan_Armen-Hovhannisyan«7 օր»-ը հյուրընկալել է լրագրող, մեկնաբան Արմեն Հովհաննիսյանին և թուրքագետ Արտակ Շաքարյանին

-Այսօր ստորագրվելու են արձանագրությունները։ Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ կլինի սրանից հետո։

Արմեն Հովհաննիսյան-Մոտ երկու շաբաթ առաջ ես արձանագրությունների ստորագրումը գնահատում էի 90-ը 10-ի, բայց դա ամենևին չի նշանակում, որ «ո՛չ» ասողների համար (որոնց թվին պատիվ ունեմ պատկանել և ես) սա մեծ հիասթափություն է։ Ամենևի՛ն. սա մեր պայքարի մի հանգրվանն է: Մենք սրան պատրաստ ենք և մեր պայքարը շարունակելու ենք, անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս արձանագրությունները կյանքի չկոչվեն և չդառնան քաղաքական իրողություն։

Արտակ Շաքարյան-Ստորագրումից հետո երկու սցենար կա՝ մեկը, որ Թուրքիայի խորհրդարանը բավական երկար ձգձգի վավերացումը՝ այն կապելով ղարաբաղյան խնդրի հետ։ Գոնե բանավոր կերպով Էրդողանն արդեն հայտարարել է, որ քվեարկությունը փակ է, և ինքը վերահսկողություն չի ունենա իր վերահսկողության տակ գտնվող ԱԶԿ կուսակցության անդամների վրա։ Բայց պետք է նաև հիշենք, որ 2011-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են, ու եթե Թուրքիայի խորհրդարանը չհասցնի ընդունել մինչև 2010-ի ապրիլ, դրանից հետո Հայաստանի հետ բարիդրացիական պայմանագիր ստորագրելը քաղաքական ինքնասպանություն կլինի, որովհետև ազգայնական ուժերը միանգամից շատ ձայներ կվերցնեն, այնսինքն՝ ևս մի քանի տարով կձգձգվի։  (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics