7or BLOG

Կենտրոնական բանկի նախագահը ՀՀ նախագահին ու վարչապետին չի շնորհավորում

new_year-armeniaՆոր տարվա նախաշեմին հասարակական կարևոր դեմքերի ու քաղաքական գործիչների մաղթանքներն ու «ինչպես են անցկացնելու Նոր տարին» ամենամյա «սեզոնային» ակտուալ թեմաներից է։ Ներկայացնում ենք ձեզ հետաքրքիրներից մեկը։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ Ամանորը սովորաբար դիմավորում է տանը։ «Առաջին կենացը խմելով՝ մեր ժողովրդին երջանկություն ենք մաղթում, բարգավաճ կյանք, առողջություն բոլորին, բոլոր երեխաներին»։ ԿԲ նախագահն ասել է, որ այս դժվար գլոբալ տնտեսական ճգնաժամի ներքո պետք է ցանկանալ մի քիչ պրոֆեսիոնալիզմ։  (շարունակել →)

«Ամփոփելով 2009-ի տնտեսական տարին»

banavech-tntesakan«7օր»-ը հյուրընկալել է «AVAG Solutions» խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

-Ինչպե՞ս կգնահատեք 2009թ. տնտեսական տարին։

Արծվիկ Մինասյան-2009-ը սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի վրա ազդեցության կառավարության մերժումներով, ավարտվեց նրանով, որ կառավարությունը խորապես գիտակցեց, որ չափազանց սխալվել է, և այդ սխալի հետ միասին, այնուամենայնիվ, դաս չի քաղել։ Եթե դիտարկելու լինենք տնտեսական ցուցանիշները և նաև ազգաբնակչության կենսամակարդակը, ապա 2009-ին Հայաստանն արձանագրել է մի շարք այնպիսի վատ ցուցանիշներ, որ նախորդ 9 տարիներին չէր արձանագրել։ Ինչպես վկայում են Համաշխարհային բանկի վերլուծության տվյալները, 2009 թվականին նախորդ տարիների մի շարք ձեռքբերումներ հետընթաց են արձանագրել, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մակարդակի գծով, նաև մենաշնորհների չափազանց բարձր աստիճանով։ Հայաստանի անառողջ տնտեսությունն առավել ցայտուն դրսևորվեց 2009թ. ընթացքում (վկայությունն այն բանի, որ մենք իսկապես չունենք մրցակցային տնտեսություն, պրոֆեսիոնալ կառավարման համակարգ), հստակությամբ ամրագրվեց այս տարում, և 2009-ը կարող ենք եզրափակել որպես տնտեսական առումով անհաջող տարի։ (շարունակել →)

Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է

Tigran Sargsyan«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։

Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics