Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում
Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի ու դեպքերի, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվության մասին գրառումներին։ «Լավ հիշում եմ այդ դեմքը. Ինչպես իմացա Սումգաիթի մասին» գրառման մեջ khlurd–ը պատմում է տրանսպորտում հայտնի դեպքերի մասին խոսակցության մասին։ Kornelij–ը «Սումգայիթ – ջարդերի վկայություն» գրառման մեջ վերծանում է սումգայիթյան դեպքերը։ «Որ հիշեն – 1988»,- գրում է byanik–ը։
«Մի ընտանիքի ողբերգության» մասին է գրում pigh–ը։ liana-w–ն կարճ՝ մեկ հասցեի ներկայացմամբ է անդրադառնում թեմային։ arevxach–ը ներկայացնում է մի վիդեոնյութ, որտեղ Ադրբեջանի առաջին տիկինը կոչ է անում ուսումնասիրել http://xocali.net/ կայնքն ու բացահայտել ողջ ճշմարտությունը «Խոջալու»–ի դեպքերի մասին։ (շարունակել →)
Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել
Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։
Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։
Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը, rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։ (շարունակել →)
2009 – բլոգային տարվա ամփոփում
Հայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել 2007թ խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը, երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։ Ապա 2008թ մարտի 1–ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։
Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։ (շարունակել →)
Բլոգերների ակումբի առաջին հանդիպումը կայացավ
Հայ բլոգերների ակումբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ օրը երեկոյան։ Մոտ 50 բլոգեր իրական կյանքում առաջին անգամ հանդիպեցին և փոխանակեցին «օն–լայն» տիրույթում ստացած իրենց փորձառությունը։ Ապա հայկական բլոգոսֆերայի զարգացման համատեքստում քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ։ Հանդիպումը նախաձեռնած «Նեո մեդիա» պրոյեկտի ներկայացուցիչները հանդիպմանը մասնակցող բլոգերներին առաջարկեցին իրենց տեսակետը հայտնել բլոգինգը, որպես այդպիսին, կարգավորման դաշտ բերելու կամ համակարգելու հարցի առնչությամբ։ (շարունակել →)
Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը
Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ ստուգայցը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են։ Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաղորդման, առաջիկա մի քանի օրերին, այնուամենայնիվ, ոստիկանները միայն բանավոր կզգուշացնեն ու կհորդորեն փողոցն անցնել միայն համապատասխան հատվածով, իսկ արդեն հոկտեմբերի 5-ից կկիրառվի 3000 դրամի տուգանքը։
Այսօր վաղ առավոտից հայկական բլոգները գրում են այս թեմայով՝ դեմ և կողմ՝ հերթական հարկահանություն կամ կարգ ու կանոն հաստատելու միջոց համարելով։ gagasik–ը իր բլոգում «Հոկտեմբերի 1–ը՝ «զեբրային» խոնարհման օր է որպես ներկայացնում»: nu-ne–ն օրվա մասին իր դիտարկումն է անում. «Վախեցած ֆռֆռում են ոմանք, դե, իհարկե, պիտի անպայման այ տենղ գրպաններին կպնեն, որ հասկանան...» moon-lusin–ը գրում է, որ պատրաստվում է դուրս գալ ստուգայցի և դրական փոփոխությունների ակնկալիք ունի։ Թեմայի շուրջ հիշարժան գրառում է արել «Armenian Comedy»–ը բլոգը, որտեղ յուրահատուկ բառաշարով ներկայացվում է ոսիկանության մամլո հաղորդագրությունը.
ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” (շարունակել →)
«Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները
Հանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում և կիսվում «Հայաստան–Բոսնիա» հանդիպման տպավորություներով։
«Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում: Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք: Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է: Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:»,–գրում է reporter-arm–ը, իսկ noni-no–ն հանդիպման լուսանկարներով է կիսվում։ Հանդիպմանն է անդրադարձել նաև pigh–ը։ (շարունակել →)
Բլոգերները Ջավախքում տեղի ունեցած ծեծկռտուքի, ամրագոտիների և Ալիկ Սարգսյանի բացահայտումների մասին
Հայկական բլոգներում թեմաները այս օրերին բազմապիսի են, սակայն ամենից շատ քննարկվող թեման ամրագոտիների և ճանապարհային երթևեկության համատեքստում է։ artakevn–ը իր «Վարչապետը ձգում է երկրի ամրագոտիները» գրառման մեջ նշում է. «Չգիտեմ, երեւի էտ խեղճ մարդուն ուրիշ բանով չեն թողնում զբաղվի դրա համար ա անցել մեքենաների անվտանգության ամրագոտիներին, բայց մեկ ա վատ բան չի հանձնարարել»: Նույն թեմատիկայով է pigh–ի «Քցող Երևան» գրառումը։ javakhk բլոգը հայտնում է, որ Ջավախքի Փարվանա գյուղի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին.
«Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, որ ինտերնետ- աճուրդի միջոցով Վրաստանի փոխնախարարներից մեկը գնել է Փարվանա գյուղի հողատարածքներից մոտ 150 հա տարածություն: Փարվանա գյուղի բնակիչները տեղյակ չեն եղել «աճուրդի» մասին: Այն մասին, որ իրենք զրկվել են իրենց ընտանիքների եկամուտի միակ աղբյուրը հանդիսացող հողատարածքներից, գյուղացիները տեղեկացել են գյուղ ժամանած վրացիներից, որոնք եկել էին այդ տարածքները հնձելու: Հայ գյուղացիների ու վրացի հնձվորների միջև սկսվել է ծեծկռտուք, որի արդյունքում վրացիները փախել են: Ներկայումս Փարվանայում տիրում է բավական լարված իրավիճակ: Տեղի երիտասարդները վճռակամ են` իրենց հողերը պաշտպանելու հարցում: Եվ ինչպես իրենք են ասում, անհրաժեշտության դեպքում պատրաստ են նույնիսկ զենքի դիմել, բայց ոչ մի թիզ հող չեն տա վրացիներին»,–գրում է բլոգը։ (շարունակել →)




