Լ. Զուրաբյան. «Ռեժիմն իհարկե մեր թշնամին է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»
«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողները Լևոն Զուրաբյանին հարց են ուղղել, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից հետո կոնգրեսականներն ավելի շատ են քննադատում Քոչարյանին, քան հանրապետականները.
-Ինձ հարց են տալիս, ասում են՝ դուք մոռացե՞լ եք ձեր իսկական թիրախը՝ Սերժ Սարգսյանին, հիմա Քոչարյանի դեմ եք բան անում, սա ի՞նչ է։ Ես դրան կարող եմ պատասխանել Պլատոնի ասածը մի քիչ վերափոխելով։ (շարունակել →)
Քաղաքական գործիչները ապրիլի 1–ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «7օր»-ը խնդրել է ապրիլի 1-ի կապակցությամբ մեկ անեկդոտ պատմել կամ մի դեպք, երբ ինքը հաջողել է հետաքրքիր ձևով խաբել ինչ-որ մեկին։ Ի պատասխան՝ Գ.Սահակայնն ասել է. «Արդեն քանի տարի ենք խաբում»։ «Նկատի ունեք քաղաքականությա՞ն մեջ, պարո՛ն Սահակյան» հարցին նա պատասխանել է. «Իհա՛րկե»։ Այդուհանդերձ նա նշել է, որ երբեմն խաբում է ինքն իրեն, իսկ ուրիշներին փորձում է չխաբել։ Ինչ վերաբերում է անեկդոտ պատմելուն, նա նշել է, որ այդ հարցում պիտանի լինել չի կարող։ (շարունակել →)
Արմեն Գևորգյանը չի բացառում, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին
«7օր»-ը դեռ 2009-ին տեղեկացրել էր, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ակնարկել էր, որ կարող է ինքը նույնպես ՀՀԿ-ական դառնալ։ Նախօրեին լրագրողներին նա արդեն ասել է, որ այդ հարցը բարձրացվել է ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ՝ հավելելով.
-Պետական համակարգում իմ վերջին 12 տարվա գործունեությունն ամենասերտ ձևով կապված է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, իսկ վերջին 2 տարվա իմ գործունեությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեությունից: Տրամաբանական է լինելու, որ իմ ապագա գործունեության առումով նույնպես այդ ամենը պետք է կապված լինի Հանրապետական կուսակցության հետ: Կարդացեք այս համատեքստում նաև այս նյութը։
ՀՀ ֆինանսների նախարարն այդպես էլ չի սովորել…
2009թ. նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում «7օր»-ը ՀՀԿ-ում նոր-նոր անդամագրված նախարարներից, այդ թվում նաև Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանից հետաքրքրվել էր՝ գիտե՞ն, թե Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունն ինչ է։ «Երևի չէ: Գարեգին Նժդեհ»,- պատասխանել էր նա։
Ավելին, համագումարին ներկա և այդ տեսարանին անձամբ ականատես դարձած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «7օր»-ին ասել էր, որ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը թեև որպես Կրթության և գիտության նախարար չի կարող հուշել, քանի որ հուշարարությունը չի խրախուսում, սակայն խոստացել էր ՀՀԿ նորելուկներին օգնել այդ հարցում։ Իր հերթին «7օր»-ն էլ իր հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականների գաղափարական հոր՝ Գարեգին Նժդեհի իրական անուն, ազգանունը Գարեգին Տեր-Հարությունյան է։ (շարունակել →)
Առանց «ավելորդ» մեկնաբանության կամ հանրապետականները «գործողության» մեջ
Օրվա ծաղրանկարը. Բաժանի՛ր, որ տիրես…
Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է
«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։
Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։





