7or BLOG

Ուզում եմ պատռել չադրան լռության

picresize.php (1)2008 թվականի   Վրաց-Օսական   պատերազմից   անմիջապես   հետո   ես  գրեցի «Աշխարհն ու՞ր էր Ղարաբաղյան պատերազմին, կամ 1994-ի  Բիշքեկյան պայմանագրի սրբագրման փնտրտուքները» հրապարակախոսական վերլուծական   հոդվածը.  ահավասիկ http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=93486…sid… (Այս   երկու   հոդվածները    փոխլրացնում   են  իրար)։

Որպես   նախաբան   ասեմ,   որ   այս  հոդվածը  գրելու  բուն   առիթը  հանդիսցավ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, որ «եթե Մինսկի գործընթացի շրջանակում սպառվի հակամարտությունը լուծելու հնարավորությունը, ապա Հայաստանը կնախաձեռնի ԼՂ-ի անկախության ճանաչումը»։

Խորապես ցավում եմ, որ  պարոն   Ս. Նիկոյանի այս հայտարարությունը զուտ ներքին լսարանին է ուղղված. հետաքրքիր է. քանի՞ տարի է պետք մեր ազգընտիրներին զգալու, որ վաղուց  են  սպառված համանախագաների միջնորդությունները և բառիս բուն իմաստով դատարկ ջուր են ծեծում: (շարունակել →)

Արջուկը, Սերժը և միաբանը քաղաքում. սհաթապատում

49 տարի

Քաղաքական աշնանն սպասելիս

picresize.php«7օր Բլոգ»-ը ներկայացնում է 1995-98թթ. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և վերլուծաբան Անուշ Սեդրակյանի բանավեճը՝

-ՀԱԿ–ը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի մի շարք անդամներ շարունակում են պնդել, թե արտահերթ ընտրություններ են լինելու։ Սակայն, մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը միայնակ չի կարող իշխանափոխության հասնել, բայց մյուս ուժերի հետ համագործակցություն չկա։ Տիտղոսակիր ընդդիմությունն ասել և ասում է, թե գործող իշխանությանը դրսից են պահում, և այս կարգի այլ հայտարություններ։ Ի վերջո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած Եղիազար Այնթապցու օրինակը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասով … Պարո՛ն Ռուբինյան,  այս ամենի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գործունեությունը, մարտավարությունը։

Կարապետ Ռուբինյան-Նախ, ինձ հայտնի չէ Հայ ազգային կոնգրեսի այնպիսի մի հայտարարություն, որտեղ ասվում է, թե արտահերթ ընտրություններ պարտադիր լինելու են։ Այլ բան է, որ անընդհատ պնդվել է, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, պարտադիր են, թե մեր երկրում անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ։ Հակառակ պարագայում մեր երկիրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի կործանում։ (շարունակել →)

Արտահերթ ընտրություններին սպասելիս կամ Ղարաբաղը համառորեն չի ծախվում

ttttt

Մովսես Արիստակեսյան. «Հզոր պետություններին ձեռք են տալիս այսպիսի իշխանությունները, որպեսզի առաջ տանեն իրենց կենսական շահերին համահունչ քայլերը ուզուրպացված իշխանությունների օգնությամբ»

movses ar.«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան։

-Տիկին Հիլարի Քլինթոնն իր առջև ուներ տարածաշրջանային խնդիրներ լուծելու գերակայություն և խնդիր, որպեսզի Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններին բերի վերջնական համաձայնության, որ կատարեն ՄԽ-ի եռանախագահների հայտարարության այն շրջանակը, որն արդեն գծված է՝ 6 կետերը։ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները կարծում են, որ նաև Հիլարի Քլինթոնը ԱՄՆ անկախության օրը ընտրելով լինել Հայաստանում՝ պետք է բարձրաձայներ մեր երկրում ժողովրդավարության խնդիրների մասին ևս։ Բայց եզրակացնում ենք, որ ելնելով ԱՄՆ-ի շահերից՝ տիկին Քլինթոնի համար տարածաշրջանային խնդիրների լուծումը շատ ավելի բարձր էր ժողովրդավարության արժեքներից։ (շարունակել →)

Սաակաշվիլին մի օր «կթքի փայտիկին»

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Էդիկ Անդրեասյանի մեկնաբանությունը՝

Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելուց առաջ պետք է լրջորեն զբաղվի Սահակաշվիլիի վզից իր ձեռքով կախած մեդալը հետ կանչելու գործով: Թե չէ ի՞նչ է ստացվում: Մեր իշխանությունները համ Սաակաշվիլիի երեւանյան այցի դեմ բողոքող մարդկանց հրմշտելով դուրս արին Հանրապետության հրապարակից (հիշում եք չէ՞, ոմանք նույնիսկ էլեկտրասյուներն էին գրկել, որ իրենց չտեղաշարժեն), համ մեդալ կախեցին Սաակաշվիլիի վզից, համ նրա պատճառով վատամարդ եղան ռուսների առաջ, համ էլ Ջավախքի խնդիրները չվերացան: Այսքանը քիչ էր’ հիմա էլ Սաակաշվիլին մեզ սովորեցնում է, թե ինչ պետք է անել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ համբուրգեր ուտելու համար: Ըստ նրա’ եթե մեկը շատ է ուզում մի փոքր կծել Օբամայի համբուգերից, ապա պետք է իր զորքերը դուրս բերի օտար երկրի տարածքից: (շարունակել →)

Քլինթոնը եկավ մեր բակը կամ Նալբանդյանի «ազատագրված» տարածքներն այս անգամ անձեռնմխելի էին …

Рисунок3

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ-ն, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում»

picresize.php (1)Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ԱՄՆ պետքարտուղարը Երեւանում է գտնվում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում: Հանրապետության Նախագահը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ասել է. «Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկար սպասված այցը Հայաստանի Հանրապետություն մեծ նպաստ կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում, նաեւ կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության եւ փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը: (շարունակել →)

Քլինթոնին սպասելիս կամ ինչպե՞ս դառնալ «Միջազգային արտաքնոցային կենտրոն»

picresize«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Ինչպես հայտնի է, տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում է գտնվելու ԱՄՆ պետքարտուղարուհի Հիլարի Քլինթոնը։ Ա՛յն Քլինթոնը, ում ներկայությամբ Ցյուրիխում անզգուշորեն քաշքշել էին ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի երեսի զույգ «հանգամանքները»։

Ակնհայտ է, որ պետքարտուղարուհու այցը պայմանավորված է հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների և Արցախի հարցերով։ Հաշվի առնելով վերջերս ՄԽ եռանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությունն Արցախի մասով՝ Հ. Քլինթոնի այցն այնքան էլ դրական ֆոնի վրա չէ։ Սակայն Հայաստանի իշխանությունները, իրենց ոճին հավատարիմ, տիկին Քլինթոնի այցը մեր երկիր ներկայացնում են որպես ՀՀ արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության հերթական գերձեռքբերում, այնպես, ինչպես Թուրքիայի նախագահ Գյուլի Երևան գալն էր այն ժամանակ գնահատվում որպես Սերժ Սարգսյանի գերիմաստուն քաղաքականության դրսևորում։

Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի՜ ռեպորտաժներ են մեզ սպասվում։ Պատկերացնել կարելի է, թե որ «վերլուծաբանը» կամ «ամերիկագետը» որ մամուլի ակումբում ինչե՜ր է ասելու։ (շարունակել →)

Մի նախաձեռնողականության պատմություն…

serjik-hilary

Օրվա ծաղրանկարը. Նալբանդյանի անհավանական արկածները Ցյուրիխում…

Nalbandyan_Hilari_Serj

Արձանագրությունների ստորագրումը ձախողվու՞մ է

protocolsԱյսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին պետք է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսվեր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը: Սակայն այն ձախողվեց: Պաշտոնական արարողության վայրը ընտրված էր Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահը, որտեղ ի դեպ հատկանշական է, որ 1946 թվականի սեպտեմբերի 19-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչելն ասել է՝ «Թող վեր հառնի Եվրոպան»: Արարողության մասնակցելու էին ժամանել Եվրամիության արտաքին հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները: Ինչպես նաև արարողությանը ժամանել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Պաշտոնական արարողության նախատեսված ժամից 40 րոպե անց հայտարարվեց, որ արարողությունը հետաձգվում է, ի դեպ, որի շուրջ նախնական կցկտուր մեկնաբանություններին հաջորդեցի նախ Նալբանդյան-Քլինթոն հանդիպման երկար տևելը, ապա սկսեց շրջանառվել բանակցային կետերի փոփոխության շուրջ անհամաձայնության տարբերակը: BBC-ի հաղորդմամբ Հայաստանը, պատճառաբանելով ընդդիմության և սփյուռքի ճնշումները, փոփոխություններ է առաջ քաշել ցեղասպանության մասով: hurriyetdailynews-ի հաղորդմամբ Նալբանդյանը պնդել է «ցեղասպանության» բառացի ներառումը, Թուրքիան ամբողջապես վերականգնել է նախահամաձայնության տեքստը և փոխանցել ԱՄՆ ներկայացուցչությանը:

7օրը հետևում է իրադարձությունների հետագա զարգացմանը, դուք էլ հետևեք զարգացումներին մեր կայքում և բլոգում

Հայ–թուրքական արձանագրությունների վավերացումը նախանշված է վաղը՝ հոկտեմբերի 10–ին

Football_deplomacyՇվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին։ Եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն չլինի, արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։ Այդ գործընթացի նախապատրաստման համար Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։

Իսկ ահա ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կմեկնի Ցյուրիխ՝ մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը։ Վերջինիս մասնակցելու համար հրավիրված են նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները։ Նշենք, որ «7օր»-ը ՀՀ արտգործնախարարությունից փորձել է ճշտել, թե արդյոք մենք այդ արձանագրություններն ստորագրելու պաշտոնական որոշում ունե՞նք։ ՀՀ ԱԳՆ մամլո բաժնից մեզ դարձյալ տվել են նույն պատասխանը. «Եթե հստակեցում լինի ժամակետների և տեղի վերաբերյալ, մենք հանդես կգանք հայտարարությամբ»։

Հ.Գ. Մեկնաբանությունների բաժնում մեկ անգամ ևս կավելացնեմ նախաստորագրված արձանագրությունների տեքտն ամբողջությամբ, ինչպես նաև անգլերեն բնօրինակի հղումը։

Նալբանդյանը գնաց, տեսավ և հաղթե՞ց…

Edvard_NalbandyanԵվ այսպես, պաշտոնական աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համաձայն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում վերաբերել է մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին: Նա ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները: Եվ ապա, ինչպես և սպասվում էր, խոսել է Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ արտգործնախարարը նաև հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն է: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: Իր հերթին նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար: Իսկ արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում: (շարունակել →)

ԵԱՀԿ Մինսկի խմբի «նոր Բրայզան». բարև՜, Ռոբերտ Բրադկե՜

NorutiunԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելը դեռ «չհաստատված լուրեր»–ի կատեգորիայում են, սակայն հաստատված է արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի անունը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։

«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից և եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։ Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը, եվրոպական և եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕ–ի և ԵԱՀԿ հարցերով պատասխանատուն։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics