Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը վերհիշել է որոշ օրենսդիրների կենսագրականները։ Դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք հիմնականում զուգահեռաբար նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ են, իրենց ուսումը ստացել են հեռակա կարգով կամ էլ դիպլոմը ձեռք են բերել փողատեր դառնալուց հետո։
Օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ, Արարատի մարզի Մխչյան գյուղում ծնված ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի կենսագրականում թեև նշված է, որ նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն տվյալները, թե կոնկրետ ո՞ր թվականին է նա ընդունվել և ավարատել, բացակայում են։ Ի դեպ, Հ. Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Հիշեցնենք, սակայն, որ ոչ վաղ անցյալում Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։ (շարունակել →)
Գյուլի և Մեդվեդևի արանքում – 2
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ արձանագրված հայաստանյան մթնոլորտը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների մեկնաբանությունների ու ռեպորտաժների պաթոսը շատ էր հիշեցնում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալու փուլը։
Այն ժամանակ էլ, հիմա էլ հայ ժողովուրդն առաջին անգամ տեսավ Սերժ Սարգսյանին ինքնահիացմունքից պլպլացող դեմքով։ Պարզվեց, որ նախագահը անբնական, բայց, այնուամենայնիվ, ժպտալու հատկություն ունի։ (շարունակել →)
«Ե՞րբ կդադարի հակառուսական ոռնոցը»
Պատասխանենք’ հենց որ Հայաստանում դադարեն գրել հակառուսական ոռնոցի մասին: Այսինքն’ դադարեն գրել չեղած բաների մասին’ որպես եղած եւ իրենց աչքով տեսած բանի: Խոսքը աշխարհահռչակ ֆանտաստ գրողների մասին չէ: Նրանց վեպերն ընթերցվում են անսովոր ագահությամբ, ու մարդ իրենից անկախ, ընկնում է այդ գրողների խելքին, հայտնվում չգիտես ինչպիսի եւ որերորդ աշխարհներում, ծանոթանում բաների, որոնց մասին անգամ չի էլ երազել: Հատկապես հայ լրագրողի ֆանտազիան (երևակայությունը), քանի որ այն տվյալ լրագրողի ռոճիկից ու իր ներկայացրած լրատվամիջոցի մտասևեռումից ուղղակի ի վիճակի չէ դուրս գալ, այդպես էլ ոչ ոքի ոչ մի տեղ չի տանում եւ ոչնչով չի զարմացնում: Դրա համար էլ տեղական արտադրության ֆանտաստիկ քերթվածքներն աչքի են ընկնում իրենց հեղինակների ճոռոմ ոճով, որ վերջին հույսն է, թե ընթերցողը կկտցահարի:
Եվ այսպես’ այդպիսի մի հեղինակի թվում է, թե այս օրերին Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի տեսել հակառուսական ոռնոց բարձրացրած հավերին ու աքլորներին, որոնց կչկչոցն ու ծուղրուղուն աշխարհ էին բռնել: Իբր սրանք հավաքվել էին մեկ տեղում եւ հակառուսական կեցվածքներ ընդունել: Նույնիսկ, գրում է հեղինակը, հայտնվել են մարդիկ, ովքեր կարծում են, որ Մեդվեդևի հայկական արշավանքը նպաստելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի կայացմանը: (շարունակել →)
Ա՜յ քեզ բան…
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Հեղինե Հարությունյանի մեկնաբանությունը՝
ՀՀՇ 16-րդ համագումարը սկսվեց բարձր տրամադրությամբ, ներկա գտնվող պատվիրակները մեծ ոգևորությամբ էին սպասում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին և մեծ ակնկալիքներ ունեին։
-Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ ՀՀՇ համագումարից և կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետորսյանի ելույթից հետո ամեն ինչ ավելի հստակ կլինի։ Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին ՀՀՇ-ն դաշինքով պետք է մասնակցի։ Իսկ «Ժառանգության» հետ համագործակցության վրա ես խիստ կասկածում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո,-ասել է ՀՀՇ շարքային անդամ Հրաչյա Բաղդասարյանը։ (շարունակել →)
«Ֆուտբոլային» դիվանագիտության զոհերը
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Իշխանությունների մոտ, ըստ երևույթին, «հայրենասիրության» միամսյակ է հայտարարված։ Ուրիշ ճար չունեն։ Էրդողանը «քաշեց», դե իսկ Ալիևն էլ չտես գյոռմամիշի պես հենց հող է տեսնում՝ «վռազ» ուզում է։ Մերոնք, իհարկե, պատրաստ էին տալ հողերը, բայց ոչ այնքան, որքան գյոռմամիշն էր ուզում ու գործարքն ընթացք չստացավ։ Մնում է «հայրենասիրություն» խաղալը, ինչն էլ անում են մեր «ֆուտբոլասերները»։
Իշխանության անունից հիմա հանդես են գալիս բոլոր նրանք, ովքեր Սարգսյան–Գյուլ «մեղրամիսի» ժամանակ մանթրաժ վիճակում էին, քանի որ իրենց էլ դուր չէին գալիս Սարգսյանի թուրքական «վոյաժները»։
«Մեղրամիսի» օրերին նախագահականից դեպի մամուլի ակումբներ ու հեռուստատեսություն գործուղվում էին իբր թե չվարկաբեկված դեմքեր՝ վերլուծաբաններ, թուրքագետներ ու քաղաքագետներ, ովքեր գովերգում էին Սերժ Սարգսյանի իմաստուն քայլերն ու օրհնում թուրքի ոտը։ Հիմա էդ բոլորը «տնգվել» են ու հայտնվել հիմար վիճակում։ (շարունակել →)
Հանրապետականները մանր հայրենասերնե՞ր են
Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն լրագրողներին, ովքեր խոսում են ԼՂ-ի խնդրի կարգավորման խաղաղության պայմանգրում Շահումյանի, Գետաշենի և Մարտունաշենի վերադարձի վերաբերյալ պարտադիր կետի մասին, բայց Կարսի հարցը չեն բարձրացնում, անվանել է մանր հայրենասերներ։
-Ես վիրավորում եմ ձեզ։ Մանր հայրենասե՛ր եք։ Ես համարում եմ այդ կոնտեքստով. եթե հայրենասիրության խնդիր է դրվում, դուք պարտավոր եք Կարսի խնդիրը հիմա բարձրացնել,-հայտարարել է Ս. Գրիգորյանը։-Ես խնդրում եմ՝ չնեղանաք։ Երբ որ դուք բարձրացնում եք ինչ-որ խնդիր՝ Շահումյան, Գետաշեն, ենթագետաշեն, դուք ինձանից լավ հասկանում եք, որ դա չիրականացվող բաներ են։
Նա նաև հավելել է, թե արանքում նոր հարցեր բերելը սխալ է։ (շարունակել →)
Արամ Ապատյան. «Մենք կոչ ենք անում միանալ մեզ և մասնակցել բողոքի ցույցին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանի հետ
-Հունիսի 23-ին ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրինագիծը։ Ի՞նչ եք կարծում, ձեր շարժման մինչ այժմ նախաձեռնած բողոքի գործողություններն իրենց ցանկալի արդյունքը կտա՞ն։
-Անպայմա՛ն։ Համատեղ պայքարով մենք կարող ենք կասեցնել վտանգավոր օրինագիծը։ Մենք կոչ ենք անում միանալ մեզ և մասնակցել բողոքի ցույցին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում’ հունիսի 23-ին, չորեքշաբթի, ժամը 11-ին, Կառավարության նիստերի դահլիճի մուտքի դիմաց’ Մելիք-Ադամյան 2: Սակայն մեր պայքարը չի սահմանափակվում որևէ մեկ քննարկումով կամ արտահերթ նիստով։ Մեր վերջնական նպատակը նրա՛ն հասնելն է, որ այս օրինագծի դրույթը չանցնի։ Թե ե՞րբ դա տեղի կունենա, այս պահին դժվար է ասել, բայց այս օրինագիծը չի ընդունվելու։ (շարունակել →)
Արամ Կարապետյան. «Նոր որակ՝ նշանակում է 20 տարվանից դուրս, մանավանդ՝ իշխանության մեջ եղած կուրսից տարբեր, անհատական մարդիկ կլինեն»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Արփի Բեգլարյանի հարցազրույցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ՝
-Ձեր կարծիքով՝ քաղաքական ամառը թե՞ժ է լինելու։
-Կարծում եմ, քաղաքական ամառը հասարակական առումով այդքան թեժ չի լինելու։ Քաղաքական գործընթացների առումով բավական թեժ է լինելու։ Մասնավորապես, ինձ թվում է, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցերն են կանգնելու, ո՛չ ներքին քաղաքական խմորումներն են դադարելու, ո՛չ ընդդիմության գործելակերպի բանակցություններն են դադարելու, ո՛չ սոցիալական կյանքի փոփոխություններ են լինելու, ո՛չ էլ արտաքին ճնշումներն են դադարելու։ (շարունակել →)
Արտակ Դավթյան. «Այլ կերպ չէր էլ կարող լինել»
-Այն տարբերակը, ինչ որ ներկայացվել է, դա հիմա քննարկումների փուլում է։ Ոչ միայն քննարկումների փուլում է, այլ կարծում եմ, որ նաև նոր առաջարկություններ են լինելու, և որոշակի լրամշակումների փուլ պետք է անցնի այդ տարբերակը,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը’ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով, որ բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները կողմ են ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, կարելի՞ է ասել, որ այն կընդունվի։
Հանձնաժողովի նախագահն ասել է, թե առաջին ընթերցմամբ կքվեարկվի այն, ինչ այսօր քննարկվում է,«բայց վերջում կառավարության լիազոր ներկայացուցիչը կամ նախարարը կասեն, թե այս պահին ինչ հարցեր կան, որոնք նա ընդունելի է համարում, և որոնք քննարկումների փուլ պետք է անցնեն»։ (շարունակել →)
Ավետիք Իշխանյանի կարծիքը օտարալեզու դպրոցների մասին
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ՝
-Չնայած հանրային բուռն ընդվզմանը՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ականները կողմ քվեարկեցին օտարալեզու դպրոցների մասին օրինագիծին, և այն մտավ խորհրդարանի օրակարգ։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
-Երկու տիպի մեկնաբանություն կարող եմ տալ։ Առաջին՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն ունեն անլիարժեքության բարդույթ, չեն հավատում Հայաստանի ապագային և հարվածում են անկախության ու պետականության ամենակարևոր, ամենալուրջ կետին՝ լեզվին։ Ես հիմա չեմ ուզում բերել մեր մեծ գրողների խոսքերը հայոց լեզվի մասին, միայն Իսահակյանի խոսքը կբերեմ, որ ասում է՝ մեր լեզուն մեր հայրենիքն է։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն ընկալում, որ մեր լեզուն մեր հայրենիքն է. օտար լեզուն է նրանց հայրենիքը, հետևաբար իրենց ապագան նրանք կապում են օտար ափերի հետ։ Սա՝ գաղափարական տեսակետից։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր ասածին, որ չնայած բուռն ընդվզումներին, այնուամենայնիվ նրանք մտցրեցին հանձնաժողով և կողմ քվեարկեցին, ապա այդտեղ էլ կարելի է ենթարդել, որ նրանք արհամարհում են ցանկացած հասարակական կարծիք, ընդհանրապես կտրված են և՛ ամեն ազգայինից, և՛ ժողովրդի կարծիքից։ (շարունակել →)
Շարժենք անշարժը
«7օր Բլոգ»-ը ներկայացնում է «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի և ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Ռոբերտ Մակարյանի բանավեճը՝
-Վերջին շրջանում ակտիվացել են տարբեր տիպի երիտասարդական շարժումները, որոնք, մեծ իմաստով, իրենցից ընդվզում են ներկայացնում։ Այսպիսի տեսակետ կա, որ դրանք առաջին հերթին իշխանությունների գործունեության դեմ են, ապա՝ որ տիտղոսավոր ընդդիմությունը նահանջում է իր նախկին դիրքերից և կա քաղաքական վակուում։ Ըստ ձեզ, ինչո՞ւ են այս շարժումներն աշխուժացել։
Արթուր Ավթանդիլյան-Նախ ասեմ, որ «Մենք ենք մեր քաղաքի տերը» շարժումը շատ կոնկրետ պատճառով է ակտիվ՝ Ուսանողական այգում տիրող, մեղմ ասած, իրավիճակը՝ վանդալիզմը, կանգնեցնելու և այգին իր նախկին տեսքին բերելու համար։ Ի սկզբանե մենք ամեն կերպ դիմադրել ենք քաղաքականացվելուն շատ պարզ պատճառով. որ այգին պատկանում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, սեռից, քաղաքացիությունից և այլն։ Բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեզ մոտ որոշակի տարակուսանք է առաջացել, ու դրանք կապված են շատ պարզ պատճառների հետ։ Քաղաքապետարանը սկզբունքորեն հրաժարվում է շատ պարզ հարցերում գնալ համագործակցության։ Որո՞նք են այդ պարզ հարցերը։ (շարունակել →)
Սերժ Սարգսյանի հող հանձնելու պատրաստակամությունը և ՀՀԿ–ականների վերախմբագրումները
«7օր բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը`
ՀՀԿ–ականները մեկը մյուսին հակասող ասուլիսներով են հանդես գալիս և փորձում խմբագրել իրենց առաջնորդին։ Թե որքանո՞վ է դա ստացվում՝ դատեք ինքներդ։
Հայաստանի առաջին հանրապետության տարեդարձին ընդառաջ՝ այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից «7 օրը» հետաքրքրվել է, թե ՀՀԿ-ականները բազմիցս նշել են, որ կողմ են ԼՂՀ-ի ազատագրված տարածքների փոխզիջմանը։ «Այդ գաղափա՞րն եք փոխանցում սերունդներին»,- հարցրեցինք Զոհրաբյանին։
Ներկայացնենք հարցուպատասխանի այդ հատվածը: (շարունակել →)
Երբ մարմինը չգիտի, թե գլուխն ինչ է անելու
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» ստորագրումից ուղիղ մեկ տարի հետո՝ 2010թ. ապրիլի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»: (շարունակել →)
Հայ-թուրքական գործընթացը տապալվե՞ց
ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների’ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: (շարունակել →)
Քաղաքական գործիչները ապրիլի 1–ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «7օր»-ը խնդրել է ապրիլի 1-ի կապակցությամբ մեկ անեկդոտ պատմել կամ մի դեպք, երբ ինքը հաջողել է հետաքրքիր ձևով խաբել ինչ-որ մեկին։ Ի պատասխան՝ Գ.Սահակայնն ասել է. «Արդեն քանի տարի ենք խաբում»։ «Նկատի ունեք քաղաքականությա՞ն մեջ, պարո՛ն Սահակյան» հարցին նա պատասխանել է. «Իհա՛րկե»։ Այդուհանդերձ նա նշել է, որ երբեմն խաբում է ինքն իրեն, իսկ ուրիշներին փորձում է չխաբել։ Ինչ վերաբերում է անեկդոտ պատմելուն, նա նշել է, որ այդ հարցում պիտանի լինել չի կարող։ (շարունակել →)




