7or BLOG

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

«Մանկական Եվրատեսիլ»–ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնակը

123Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մցույթին Հայաստանը մասնակցում էր 3-րդ անգամ, և մեր երկիրը ներկայացնող Լուարա Հայրապետյանը վերջնական քվերակության արդյունքով հայտնվեց 2-րդ հորիզոնականում` Ռուսաստանի հետ միասին հավաքելով միևնույն  միավորը և կրկնելով Հայաստանի մանակցության 1-ին տարվա ցուցանիշը:

11-ամյա Լուարա Հայրապետյանի ներկայացրած “Բարսելոնա” երգին ամենաբարձր միավորներով գնահատեցին Վրաստանը,  Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները,  Բելգիան: Իսկ մրցույթում ամենաբարձր միավոր հավաքեց Նիդերլանդները ներկայացնող պատանի երգիչ Ռալֆ Մակենբախը` իր իսկ հեղինակած «Քլիք Քլաք» երգով: Նշենք, որ մանկական Եվրատեսիլ երգի մրցույթն անցկացվում էր 7-րդ անգամ, կանոնների համաձայն` հաղթողին ընտրում են ստացված կարճ հաղորդագրությունների և ժյուրիի քվեարկության ադյունքներով` 50/50 հարաբերակցությամբ: Մյուս մանրամասները Եվրատեսիլի պաշտոնական կայքում` այստեղ:

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics