Պատասխանատու է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը
Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անհեթեթ է համարում այն մեկնաբանությունները, թե վերջին շրջանում հայոց բանակում հաճախակի արձանագրող ինքնասպանություններում ոչ մի արտառոց բան չկա, թե ինքնասպանությունների դեպքերն ավելացել են նաև, օրինակ, ամերիկյան բանակում և այլն։ «7օր»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նախ ընդգծել է, որ վերոնշյալ ինքնասպանություններին հանգեցնող պատճառներն են տարբեր, և հետո՝ այսօր պետությունը զինված ուժերի բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ որևէ մեխանիզմ, հայեցակարգ, վերլուծություն, ուսումնասիրություն, մոտեցում չունի։ Նման մոտեցման բացակայությունն էլ հանգեցրել է ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի լայն ընդգրկման՝ շարքային զինծառայողներից անցնելով կրտսեր հրամանատարական կազմին։
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իհարկե՛, պատասխանատու է, բայց միայն Սեյրան Օհանյա՞նն է պատասխանատու։ Ո՛չ։ Պատասխանատու է նաև գերագույն գլխավոր հրամանատարը,-ասել է Ա. Սաքունցը։-Սեյրան Օհանյանի առջև ի՞նչ խնդիր է դրել քաղաքական իշխանությունը զինված ուժերի բնագավառում։ Ես այդ պահանջը չեմ տեսնում։ Միայն մի պահանջ է դրված՝ համալրել բանակը թվով և ռազմական ծախսերի ստրուկտուրան։ (շարունակել →)
Չաշխատեցի՞ր ամառը, ասա ի՞նչն էր պատճառը
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
«Հեսա մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրություններ են լինելու ու Լևոնը իշխանության ա գալու»,- դեմքի «վկայոտ» արտահայտությամբ ասաց ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի եկածներից մեկը, ով կողքիս էր կանգնած։ Դա քաղաքական թատերաշրջանի փակման փուլում էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը «գովազդային» հուժկու դադար հայտարարեց ու ՀԱԿ-ը ներկայացնողներից ոմանք, անկախ իրենց գտնվելու վայրից ու «վկայության» դոզայից, անցան իրենց փայ «Եղիազարների» հետ լեզու գտնելու և տեղեկատվական տիրույթներում (հեռուստատեսություն, թերթ, ինտերնետ, ռադիո) «ընդդիմադիր» դիրքերից գռդոնչիություն անելու հոգեմաշ գործին։ Թե որքանով գռդոնչիներին հաջողվեց ամառը «Եղիազարների» հետ «երկխոսելու» առումով արդյունավետ անցկացնել՝ կարելի է դատել դիտելով հեռուստաալիքները, թերթելով մամուլի էջերը և հետևելով ինտերնետ տիրույթում ծավալվող իրադարձություններին։ (շարունակել →)
Ռուսական կայսրության թագը
ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Հայ ազգային կոնգրեսում վաղուց սկսվել են խլրտումները։ Կառույցի վերնախավի գրեթե բոլոր անդամներն էլ արդեն հասկանում են, որ իրենց նավակը խորտակվում է, իսկ նավավարը դեռ անհիշելի ժամանակներից անելիք չունի և այդ մասին ստիպված ուղիղ տեքստով ասաց ՀՀՇ-ի վերջին համագումարի իր ելույթում։ Իսկ ստիպված էր բոլոր անհասկացողներին նա ուղիղ ասել, քանի որ իրենից ամեն օր իշխանափոխություն են պահանջում, ինչը նյարդայնացնում է անհասկացողների կուռքին, ով նույնպես խորը «մանթրաժի» մեջ է։ Նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» ձևակերպումը հուսահատության մեջ ընկած մարդու խոսքեր էին։ (շարունակել →)
Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)
Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)
Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
«Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։
Մեկ տարի առաջ…
Մեկ տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետևյալ արձանագրությունները. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։
Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում և Թուրքիայում անցկացնել ներքին քաղաքական խորհրդակցություններ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։ (շարունակել →)
Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Սերժ Սարգսյանը
2008թ. մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի հայտարարագրի եկամուտների և դրանց գոյացման աղբյուրների բաժնում նշված է եղել, որ 2006թ. նա աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում և ստացել է 3,6 մլն դրամ, և որ այլ եկամուտներ նա չի ունեցել: Որպես դրամական միջոց՝ Ս. Սարգսյանը 2006թ. սկզբին ունեցել է 27 մլն դրամ և 69 հազ. դոլար, տարեվերջին՝ 58 մլն դրամ և 0 դոլար: Որպես մշակութային արժեքներ և այլ հնաոճ իրեր Ս. Սարգսյանը հայտարարագրել է հանրահայտ նկարիչների 32 կտավ՝ Բաշինջաղյանի, Խանջյանի, Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Գյուրջյանի կտավների հավաքածու, 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ և այլ իրեր: 2006թ. դրությամբ՝ Ս. Սարգսյանը միանձնյա սեփականության կարգով ունեցել է 1992թ. արտադրության մեկ «Mitsubishi» ավտոմեքենա և համասեփականության կարգով (համասեփականատերերի թիվը նշված չէ) մեկ բնակարան Ստեփանակերտում (96 քմ): (շարունակել →)
Հյուսիսային վեկտորը և ՀՀ նախագահները
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Աշոտ Կարապետյանի մեկնաբանությունը՝
Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցն ու ռազմական համագործակցության պայմանագրի թարմացումը տարբեր գնահատականների արժանացավ, որի շրջանակներում քննարկվում էին նաև հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայության և բնույթին առնչվող հարցեր։
Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը դիտարկվում էր նաև երկու երկրների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարող նախագահների պատկերացումների և նրանց անձնական հարաբերությունների պրիզմայով։
Պետք է նկատել, որ ՀՀ և ՌԴ բոլոր նախագահների փոխհարաբերությունները միմյանց հետ մտերիմ են եղել։ Համենայնդեպս՝ արտաքուստ։
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բորիս Ելցինը միմյանց հարգում էին։ Մարդկային նորմալ հարաբերություններից զատ նրանց երկուսին միավորում էր նաև այն, որ երկուսն էլ ԽՍՀՄ փլուզման ալիքի վրա էին եկել իշխանության և նույն սերնդի քաղաքական գործիչներ էին։ Պաշտոնաթող Ելցինի հայաստանյան այցելությունը, որի ընթացքում նա հանդիպեց նաև իր բախտակից Տեր-Պետրոսյանի հետ, ցույց տվեց, որ քաղաքական թոշակառուներն, անկախ ամեն ինչից, բարեկամներ էին մնացել։ (շարունակել →)
Իշխանություններն իրենց շնիկներին քսի են տալիս քաղաքական նոր ուժի ստեղծման գաղափարի դեմ. վախի աչքերը մեծ են լինում
«Պատվո բլուր»-ը կառուցած շինարարներն աշխատավարձ չեն ստացել
ՌԴ նախագահ Դմիդրի Մեդվեդևի պատվին շուտափույթ կառուցված և ռուս զինվորների հիշատակը հավերժացնող «Պատվո բլրի» շինաշխատանքը իրականացրած շինարար-բանվորները մինչև հիմա իրենց աշխատավարձը ամբողջությամբ չեն ստացել: Աշխատանքների ավարտից հետո ղեկավարները մեկնել են մայրաքաղաք, իսկ բանվորները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց աշխատավարձը: Այսօր նրանք բողոքով ներկայացել էին Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրանց տեղեկացրել են, որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու, ուստի բանվորները ևս մեկ շաբաթ պետք է սպասեն:
-Ասում են՝ էսօր, էգուց, ամեն ուրբաթ, էդպես արդեն եղավ ամիս ու կես, ու դրանից առաջ էլ էդպես շարունակվել է մինչև հիմա: Նոր եկել ենք քաղաքապետարան, դրանից առաջ էլ դիմել ենք էդտեղի շեֆերին, ով որ եղել է: Չեն ասում «չենք տա», բայց էսօր-էգուց են անում: Էսօր էլ ասեցին՝ 5 օր հետո,-ասել է երիտասարդ բանվորներից մեկը: (շարունակել →)
Գյուլի և Մեդվեդևի արանքում – 2
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ արձանագրված հայաստանյան մթնոլորտը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունների մեկնաբանությունների ու ռեպորտաժների պաթոսը շատ էր հիշեցնում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալու փուլը։
Այն ժամանակ էլ, հիմա էլ հայ ժողովուրդն առաջին անգամ տեսավ Սերժ Սարգսյանին ինքնահիացմունքից պլպլացող դեմքով։ Պարզվեց, որ նախագահը անբնական, բայց, այնուամենայնիվ, ժպտալու հատկություն ունի։ (շարունակել →)
Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
Մեկ տարի առաջ Գյուլն էր իշխանության սիրելին, իսկ ռուսներն՝ ատելին։ Այժմ արդեն Մեդվեդևն է Սերժ Սարգսյանի սիրելին, իսկ Գյուլը՝ քըխ։ Երկու դեպքում էլ Սարգսյանը քաղաքական թափառաշրջիկությամբ զբաղվեց ու երկու դեպքում էլ քաշվեց ոչ միայն ինքը, այլև Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ամենամեծ քաշվողը, սակայն, Հայաստանն է՝ իր բնակչությամբ։

«Ե՞րբ կդադարի հակառուսական ոռնոցը»
Պատասխանենք’ հենց որ Հայաստանում դադարեն գրել հակառուսական ոռնոցի մասին: Այսինքն’ դադարեն գրել չեղած բաների մասին’ որպես եղած եւ իրենց աչքով տեսած բանի: Խոսքը աշխարհահռչակ ֆանտաստ գրողների մասին չէ: Նրանց վեպերն ընթերցվում են անսովոր ագահությամբ, ու մարդ իրենից անկախ, ընկնում է այդ գրողների խելքին, հայտնվում չգիտես ինչպիսի եւ որերորդ աշխարհներում, ծանոթանում բաների, որոնց մասին անգամ չի էլ երազել: Հատկապես հայ լրագրողի ֆանտազիան (երևակայությունը), քանի որ այն տվյալ լրագրողի ռոճիկից ու իր ներկայացրած լրատվամիջոցի մտասևեռումից ուղղակի ի վիճակի չէ դուրս գալ, այդպես էլ ոչ ոքի ոչ մի տեղ չի տանում եւ ոչնչով չի զարմացնում: Դրա համար էլ տեղական արտադրության ֆանտաստիկ քերթվածքներն աչքի են ընկնում իրենց հեղինակների ճոռոմ ոճով, որ վերջին հույսն է, թե ընթերցողը կկտցահարի:
Եվ այսպես’ այդպիսի մի հեղինակի թվում է, թե այս օրերին Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի տեսել հակառուսական ոռնոց բարձրացրած հավերին ու աքլորներին, որոնց կչկչոցն ու ծուղրուղուն աշխարհ էին բռնել: Իբր սրանք հավաքվել էին մեկ տեղում եւ հակառուսական կեցվածքներ ընդունել: Նույնիսկ, գրում է հեղինակը, հայտնվել են մարդիկ, ովքեր կարծում են, որ Մեդվեդևի հայկական արշավանքը նպաստելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի կայացմանը: (շարունակել →)
Գյուլի և Մեդվեդևի արանքում
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության վերջը սա պետք է լիներ. Հայաստանի իշխանությունները 49-ամյա վասալային պայմանագիր կնքեցին Ռուսաստանի հետ, և ծպտուն անգամ չկարողացան հանել ու հենց ՌԴ նախագահ Մեդվեդևից հրապարակավ ճշտել, թե արդյոք վաճառու՞մ է Ռուսաստանը C 300-ը Ադրբեջանին։ Մեդվեդևին նման հարց չտվեցին մեր «ազատ, բայց պատասխանատու» իշխանություններն ու նրանց ենթակա նույնանման լրատվամիջոցները, որոնց ընտրողաբար հրավիրել էին «К нaм едет Ревизор» բեմադրությունը լուսաբանելու և ընտանեկան սրճարանն անվճար գովազդելու նպատակով։ (շարունակել →)








