ԿՌԱԶ-ի շոֆեր չդարձած վարչապետը, խունվեյբինները և հայոց լեզվի գինը
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Տերպետրոսյանական հանձնողականության թոհուբոհի մեջ աննկատ մնաց վարչապետ Տիգրան Սարգսյանի մանկապատանեկան կայֆեր անելը։ «Հայկական աշխարհի» ճարտարապետը օրերս մեկնել էր «Միասին» կոչված շարժման ամառային բանակումին մասնակցելու։
Նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ «Միասինը» այս իշխանության խունվեյբինական կամ կոմսոմոլական ակտիվն է, որի մեջ ընդգրկված երիտասարդությանը իշխանության հետ միավորում է պետբյուջեի հաշվին հանգստանալու և իշխանավորների քաղաքական պահանջները բավարարելու փոխշահավետ գործարքը։ Մի խոսքով, «Միասինը» նորացված կամ երկրորդ սերնդի «Բազեն» է, որը, սակայն, ի տարբերություն «Բազեի», երբեմն օգտագործվում է նաև յուրային կոչվածների վրա քարոզչական առումով «քսի» տալու (այնպես ինչպես Օրուելի նկարագրած «Անասնաֆերմայում» էր խոզն օգտագործում իր շներին) և ներիշխանական խաղերում «պոդստավկայի» օբյեկտ լինելու համար։ (շարունակել →)
Իսլանդիայի կին վարչապետը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը իր ընկերուհու հետ
Իսլանդիայի վարչապետ Իոհաննա Սիգուրդարդոտիրը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը իր ընկերուհու՝ գրող Իոնինա Լեոսդոտիրի հետ։ Այս լուրը տարածող «Glomu.Ru»-ն, հղում անելով «Bfm.ru»-ին, նշում է, որ զույգը մինչ այդ ապրել է քաղաքացիական ամուսնության պայմաններում։ Առաջներում նման կապը թույլատրվում էր գրանցել, սակայն ձևական տեսանկյունից այն ամուսնություն չէր համարվում։ (շարունակել →)
Տիգրան Սարգսյան և Ներսես Երիցյան «քաղցր» զույգը
«Я не налетчик, а “идейный борец за денежные знаки”» – Остап Бендер
Ներսես Երիցյանի շուրջ վերջերս տեղի ունեցած հրապարակային գործընթացները, անկախ այն հանգամանքից, թե ով այն նախաձեռնեց, և ինչ ընթացք ունեցավ, պետք է դիտարկել հայաստանյան տնտեսության մեջ արձանագրվող արդյունքների պրիզմայով։ Իսկ արդյունքները, մեղմ ասած, մտահոգիչ են:
Ներկայիս էկոնոմիկային նախարարին, մեծ հաշվով, ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց արի ու տես, որ նրա դեմ ծավալված արշավը խորն է ու բազմաշերտ: Նրան ու նրա նմաններին դեմ են թե՛ կոալիցիոն շրջանակների ճնշող մեծամասնությունը, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ–ն, թե՛ բիզնես հանրությունը: Ըստ այդմ՝ Ներսես Երիցյանին տրվող որակումները տեղավորվում են դամբուլայինից մինչև ոչ կոմպետենտության տիրույթում։ (շարունակել →)
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. «Ի՞նչ իրավունք ունես կնոջս անունը տալու»
Երեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Միջադեպի պատճառ են դարձել «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավոր Օսման Դուրմուշի կողմից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա տկնոջ հասցեին արված աննրբանկատ արտահայտությունները։
«Hurriyet»-ը գրում է, որ Էրդողանի կնոջն արգելել են մասնակցել GATA-ի նիստին, քանի որ վերջինս գլխաշորով էր։ «Էրդողանն ինքն իրեն Մարգարե է անվանում։ Ի՞նչ Մարգարե է նա, եթե նրա կնոջը չեն թողնում նիստի մասնակցել»,-հայտարարել է Դուրմուշը։ Ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավորները տեղերից վանկարկել են. «Դադարեցրու՛ անամոթությունը»։ «Չփորձե՛ս տալ մեր ղեկավարի անունը»։ (շարունակել →)
Տիգրան Սարգսյան՝ մարդը, վարչապետը, բլոգերը և «Հայկական աշխարհի» միակ մոհիկանը
Կարեն Հակոբջանյան. Հայտնի խոսք կա. «Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրության մասին բարձրաձայն խոսելն է»։ Մի փոքր վերափոխելով այդ միտքը՝ կարելի է ասել, որ եթե պաշտոնյաների մոտ համատարած ձախողում է, ինչպես ՀՀ վարչապետի դեպքում, ապա նա կամ վիրտուալ «Հայկական աշխարհ» պետք է կառուցի կամ բլոգեր դառնա, որպեսզի գյալաջի անի և ձևական PR-ով փորձի քողարկել իր ձախողումները։
Բլոգ բացելու մեջ վատ բան, իհարկե, չկա, բայց եթե քո տնտեսության տարեկան անկումը նույնիսկ պաշտոնական տվյալներով կազմում է 14,4 տոկոս, ապա բլոգ բացելը ուշադրություն շեղելու և էժանագին քարոզչության տպավորություն է թողնում։ (շարունակել →)
Վարչապետը նաև բլոգեր է՝ վարորդը նաև հսկիչ է թեմայով

Պուտին. «Ճիշտ չէ փոխշաղկապել ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները»
Ռուսաստանը ճիշտ չի համարում մեկ փաթեթի մեջ ներառել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, քանի որ առանձին վերցրած դրանք բավականին բարդ խնդիրներ են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքները։
Միաժամանակ Ռուսաստանը պատրաստ է աջակցել երկու խնդիրների կարգավորման գործընթացներին։ Պուտինը ընդգծել է, որ այս երկու հիմնահարցերը առանց այդ էլ բավականին բարդ են, և դրանց փոխշաղկապկումը էլ ավելի կդժվարցանի լուծումների հեռանկարը։ (շարունակել →)
Կենտրոնական բանկի նախագահը ՀՀ նախագահին ու վարչապետին չի շնորհավորում
Նոր տարվա նախաշեմին հասարակական կարևոր դեմքերի ու քաղաքական գործիչների մաղթանքներն ու «ինչպես են անցկացնելու Նոր տարին» ամենամյա «սեզոնային» ակտուալ թեմաներից է։ Ներկայացնում ենք ձեզ հետաքրքիրներից մեկը։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ Ամանորը սովորաբար դիմավորում է տանը։ «Առաջին կենացը խմելով՝ մեր ժողովրդին երջանկություն ենք մաղթում, բարգավաճ կյանք, առողջություն բոլորին, բոլոր երեխաներին»։ ԿԲ նախագահն ասել է, որ այս դժվար գլոբալ տնտեսական ճգնաժամի ներքո պետք է ցանկանալ մի քիչ պրոֆեսիոնալիզմ։ (շարունակել →)
«Ամփոփելով 2009-ի տնտեսական տարին»
«7օր»-ը հյուրընկալել է «AVAG Solutions» խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին։
-Ինչպե՞ս կգնահատեք 2009թ. տնտեսական տարին։
Արծվիկ Մինասյան-2009-ը սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի վրա ազդեցության կառավարության մերժումներով, ավարտվեց նրանով, որ կառավարությունը խորապես գիտակցեց, որ չափազանց սխալվել է, և այդ սխալի հետ միասին, այնուամենայնիվ, դաս չի քաղել։ Եթե դիտարկելու լինենք տնտեսական ցուցանիշները և նաև ազգաբնակչության կենսամակարդակը, ապա 2009-ին Հայաստանն արձանագրել է մի շարք այնպիսի վատ ցուցանիշներ, որ նախորդ 9 տարիներին չէր արձանագրել։ Ինչպես վկայում են Համաշխարհային բանկի վերլուծության տվյալները, 2009 թվականին նախորդ տարիների մի շարք ձեռքբերումներ հետընթաց են արձանագրել, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մակարդակի գծով, նաև մենաշնորհների չափազանց բարձր աստիճանով։ Հայաստանի անառողջ տնտեսությունն առավել ցայտուն դրսևորվեց 2009թ. ընթացքում (վկայությունն այն բանի, որ մենք իսկապես չունենք մրցակցային տնտեսություն, պրոֆեսիոնալ կառավարման համակարգ), հստակությամբ ամրագրվեց այս տարում, և 2009-ը կարող ենք եզրափակել որպես տնտեսական առումով անհաջող տարի։ (շարունակել →)
Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է
«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։
Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։
ԼՂՀ վարչապետ. «Տարածքային զիջումներ չեն լինելու»
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով գլխավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, լրագրողներին ասել է, որ Ստեփանակերտը պաշտոնապես չի ստացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն փաստաթուղթը, որում ամրագրված են «Մադրիդյան սկզբունքներները»։ «Դրանց մասին մենք գիտենք թերթերից և տեղեկատվական աղբյուրներից, ինչը մեզ համար չի կարող փաստաթուղթ հանդիսանալ»,-ասել է ԼՂՀ վարչապետը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ ամրագրված է հանրապետության սահմանադրությամբ, և մենք տարածքների առումով չենք կատարի որևէ զիջում։ Ասելով տարածք, մենք հասկանում ենք Արցախի ներկայիս փաստացի տարածքը։ Սա մեր դիրքորոշումն է, որով էլ մենք առաջնորդվելու ենք»,-ընդգծել է Արա Հարությունյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի և Ղարաբաղի կողմից ցանկացած փաստաթուղթ կընդունվի միայն ժողովրդի հավանությանը արժանանալուց հետո։ «Վերջին խոսքը լինելու է ժողովրդինը»,-շեշտել է ԼՂՀ վարչապետը։
Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ…

Օրվա ծաղրանկարը. «Վարչապետության համար պայքարը շարունակվում է»

«Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները
Հանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում և կիսվում «Հայաստան–Բոսնիա» հանդիպման տպավորություներով։
«Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում: Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք: Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է: Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:»,–գրում է reporter-arm–ը, իսկ noni-no–ն հանդիպման լուսանկարներով է կիսվում։ Հանդիպմանն է անդրադարձել նաև pigh–ը։ (շարունակել →)
Օրվա ծաղրանկարը. Վարչապետը նաև «գաիշնիկ» է





