7or BLOG

«Ողբա՞մ զքեզ, նոր Հայաստան»

edikՀայ լրագրողներն իրենց կյանքում ուրախանալու առիթ մեկ անգամ, այնուամենայնիվ, ունեցել են: Դա այն օրն էր, երբ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ հետևելու է հայրենի ԶԼՄ-ների աշխատանքին եւ ոչ մի լուրջ հրապարակում անարձագանք չի թողնելու: Այս հայտարարությունից որոշ ԶԼՄ-ներ, իհարկե, հետևություններ արեցին, բայց ահա, վարչապետը, կարծես, չի շտապում արձագանքի մասով իր խոստումը կատարել: Հավանաբար, իր պաշտոնավարման ընթացքում մեծարգո Տիգրան Սարգսյանը դեռևս որևէ լուրջ հրապարակման չի հանդիպել: Ի՞նչ կա որ: Իսկ գուցե աշխատակազմն է թերացել եւ կամ փորձել է ավելորդ տեղը տհաճ հրապարակումների կապակցությամբ նեղություն չտա՞լ վարչապետին: Ինչ էլ լինի, արտաքին տպավորությունն այն է, որ մեր երկրում ԶԼՄ-ներն արհամարհված են, նրանց հրապարակումները’ անտեսված: Այսուհանդերձ, հույս ունենք, որ «Lragir.am»-կայքէջում հրապարակված  «Ողբամ զքեզ նոր Հայաստան, որ վարչապետդ տգետների սուր կարիք ունի» հոդվածը կարժանանա ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ նախագահի ուշադրությանը: Հոդվածի հեղինակը’ ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանը, մեր կարծիքով անդրադարձել է մի խնդրի, որի շուտափույթ լուծումը բխում է թե Հայաստանի Հանրապետության, թե մեր ժողովրդի եւ թե ՀՀ նախագահի ու վարչապետի շահերից: (շարունակել →)

Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար

«Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։

բազե

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը միացան Սևանի լճի մերձակայքում կաշառակեր դասախոսների դեմ պայքարող «Միասին» շարժմանը։ Հիմա հերթը դասախոսներինն է, ովքեր կարող են պայքարել բյուջեից դուրս գրած փողերի հաշվին Սևանում տժժացող ջահելների ու նրանց հովանավորների դեմ։

Սևան

ԿՌԱԶ-ի շոֆեր չդարձած վարչապետը, խունվեյբինները և հայոց լեզվի գինը

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Տերպետրոսյանական հանձնողականության թոհուբոհի մեջ աննկատ մնաց վարչապետ Տիգրան Սարգսյանի մանկապատանեկան կայֆեր անելը։ «Հայկական աշխարհի» ճարտարապետը օրերս մեկնել էր «Միասին» կոչված շարժման ամառային բանակումին մասնակցելու։

Նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ «Միասինը» այս իշխանության խունվեյբինական կամ կոմսոմոլական ակտիվն է, որի մեջ ընդգրկված երիտասարդությանը իշխանության հետ միավորում է պետբյուջեի հաշվին հանգստանալու և իշխանավորների քաղաքական պահանջները բավարարելու փոխշահավետ գործարքը։ Մի խոսքով, «Միասինը» նորացված կամ երկրորդ սերնդի «Բազեն» է, որը, սակայն, ի տարբերություն «Բազեի», երբեմն օգտագործվում է նաև յուրային կոչվածների վրա քարոզչական առումով  «քսի» տալու (այնպես ինչպես Օրուելի նկարագրած «Անասնաֆերմայում» էր խոզն օգտագործում իր շներին) և  ներիշխանական խաղերում «պոդստավկայի»  օբյեկտ լինելու համար։ (շարունակել →)

Ովքե՞ր են որոշումներ կայացնողները

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Հայաստանում ձևավորված իշխանական հարաբերություններն այնպիսին են, որ քաղաքական որոշումների ընդունումը իշխանական գիլդիայի մենաշնորհն են հանդիսանում, իսկ որոշումների կայացման մեխանիզմները ոչ ժողովրդավարական են։ ԱԺ մեծամասնությունը, իշխող կուսակցությունը, կառավարությունը, անվտանգության և այլ անվանումներով խորհուրդները, մեծ հաշվով, որոշումների կայացման մասով ձևական մարմիններ են՝ դակողներ ու «ադաբրյամս» անողներ։

Գաղտնիք չէ, որ մեր երկրի կառավարմամբ հետանկախական փուլում մշտապես զբաղվել են սահմանափակ թվով մարդիկ, ու 1991-ից հետո այդ շրջանակը գնալով է՛լ ավելի է նեղացել։

Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր պետական կառավարման համակարգում որոշումներ են կայացնում։ Ի դեպ, այդ մարդիկ նաև այլ տիպի որոշումներ են կայացնում, և պարտադիր չէ, որ նրանք ընտրովի պետական պաշտոններ զբաղեցնեն կամ ընդհանրապես պաշտոնյա լինեն։ Այդ մարդկանց թվին կարելի է դասել նախևառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իր բարեկամական շրջապատը ներկայացնող մեկ-երկու անհատի, նախագահի աշխատակազմի մեկ-երկու ներկայացուցչի, վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախագահին կից փողատերեր Բարսեղ Բեգլարյանին և Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո)։ Եվ վերջ։ (շարունակել →)

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է ՀՆԱ 8,8% աճ, բայց իրականում …

azaztich

Հայոց լեզվի թեստերի, «բարեպաշտ սերնդի» և բենզին ծախող Բարսեղ Բեգլարյանի մասին

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Ներիշխանական անցուդարձից քաջատեղյակները գիտեն, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ թե Սահմանադրությամբ սահմանված պաշտոնական ֆորմալ հիերարխիայի միջոցով, այլ փակ կաստաներին հատուկ ձևով։ Ընդ որում, այդ կաստայի անդամները պարտադիր չէ, որ ունենան պետական պաշտոն։  Կարևորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մտերմության աստիճանն է։

Պատահական չէ, որ պետական այնպիսի գործառույթ ինչպիսին ընդունելության քննությունն է՝ հայտնվում է այնպիսի մարդկանց ազդեցության տակ, որ օրենսդրորեն դա հնարավոր չէ պատկերացնել, բայց երբ այդ ամենը դիտարկում ենք վերը նշված փակ կաստայի տրամաբանության շրջանակներում, ապա ամեն ինչ պարզ է դառնում։ (շարունակել →)

Միջազգային չափանիշներով իշխանության անհրաժեշտությունը

tigran sargsyan«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Իշխանության տարբեր օղակները տարբեր հիմնավորումներ ներկայացրին ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ հիմնելու որոշման կապակցությամբ։

Սկզբում «կրակն» իր վրա վերցրեց Արմեն Աշոտյանը և հայտարարեց, թե ի՛նքն է այդ նախաձեռնության հեղինակը և օտարալեզու դպրոցները լինելու են ընդհանուրի 2 տոկոսի սահմաններում։ Հետո այդ 2 տոկոսը, հանրային ճնշումների տակ, շատ արագ դարձավ 1 տոկոս և շրջանառության մեջ դրվեց «ավագ դպրոցական տարիքից օտար լեզվով կրթություն» ձևակերպումը, ինչը վկայում է, որ իշխանությունը հապճեպ է որոշում կայացրել, և մեջտեղը «քյաշ» փողի խնդիր կա։ Հետագայում «քյաշ» փողի վարկածն ակամայից հաստատեց վարչապետը, երբ Աշոտյանից ստացավ քարոզչական   «փոխանցիկ դրոշը»։ (շարունակել →)

Քիրվաներն ընդդեմ հայոց լեզվի

քքքքքքքքքքքքքքքքքքքքքքքք

ԱԺ նախագահ. «Փորձում եք խաթարե՞լ ԱԺ աշխատանքը»

ajԻնչպես արդեն տեղեկացրել էինք, խորհրդարանական քառօրյայի հերթական նիստի վերջին օրը՝ այսօր, երբ պետք է քննարկվեր նախորդ օրվանից անավարտ մնացած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է խնդրել, որպես վերաբերմունքի դրսևորում քննարկվող օրինագծերին։Դրան հետևել է «Ժառանգության» երկրոդ ընդմիջման խնդրանքը, ինչը ԱԺ Կանոնակարգ օրենքով վերապահված իրավունքների շրջանակում է։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հունից հանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի նույնաբովանդակ դիմումը։ (շարունակել →)

«Հայկական աշխարհի» օտարասեր մշակները

հայ ե՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞…ք

Գագիկ-փայատե՞ր, թե՞ «Գա՛-գի՛կ, նախագա՛հ»

gagik b«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Երևանի քաղաքապետարանի հետ առնչվող մարդիկ ասում են, թե քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կաշառքի ինստիտուտը վերացրել է։ Սկզբում շատ զարմացա այդ մարդկանց ասածների վրա, քանի որ մի ժամանակ մոդայիկ էր այն թեզը, թե Երևանի ղեկավարը փողի վրա նստած պաշտոնյա է։

«Մի՞թե Գագիկ Բեգլարյանն առանձին վերցրած մեկ կառույցում առանց կոռուպցիայի կյանք է կառուցել»,-հետաքրքրվեցի «երևանյան դրախտի» մասին պատմողներից, և ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ իմացա, թե կաշառք վերցնելու փոխարեն ի՞նչ են ուզում քաղաքապետը կամ նրա ենթակաները։

Պարզվում է, որ եթե որևէ բիզնեսի հետ առնչվող հարցով դիմում են քաղաքապետարան, ապա կաշառքի փոխարեն այդ դիմողներին առաջարկվում է փայ տալ ապագա բիզնեսից, որպեսզի ամեն ինչ նորմալ լինի։ Այսինքն, կաշառքը քաղաքապետարանում հիմա վերածվել է երկարաժամկետ փայատիրական համագործակցության  առաջարկի։ Սա, ենթադրաբար, այն երկրորդ սերնդի բարեփոխումներից է, որից մի ժամանակ շատ էր սիրում խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վատ չէ, վատ չէ… (շարունակել →)

Բոլորն էլ ունենում են իրենց վերջին զանգը

վիվաաաաաաաաաաաաա

Կրճատումներ պետական համակարգում

Կրճատումներ պետական համակարգումԱյսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր։ «Պետական համակարգում պետք է կատարվի աշխատակիցների կրճատում։ Կրճատումներից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին»,-ասել է վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ ընդունվել է քաղաքական որոշում, համաձայն որի’ ծրագրերի իրականացման գրասենյակները պետք է ինտեգրվեն նախարարություններին, իսկ ԾԻԳ-երի լավագույն մասնագետները՝ բարձր աշխատավարձով, մնան նախարարություններում։ (շարունակել →)

Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը

Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան ՍարգսյանըԱրդեն երկար ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է այն մասին, որ պետք է պայքարել խոշոր բիզնեսի դեմ։ Սակայն միջազգային կենտրոնների մեծ սիրահարը չի կոնկրետացնում, թե ում ի նկատի ունի։ Խոշոր բիզնեսը, մեր պատկերացմամբ, նախ և առաջ երկրի բարձրագույն իշխանավորներն են, այդ թվում՝ Տ. Սարգսյանը։

Քաղաքական կուլուարներում շատերը գիտեն, որ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի ղեկավար աշխատած տարիներին ներկայացրել է վառելիքի ոլորտի խոշոր խաղացող և նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի տնտեսական շահերը։ (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics