7or BLOG

Հանրապետական կուսակցության օրակարգում Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համագործակցելու հարցը չկա դրված

HHK-SharmazanovՆոյեմբերի 11-ին «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակել էր Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, որ Էջմիածնի միաբանները նրան Ամենայն հայոց կաթողիկոս են կարգում, միայն թե նա ազգի գլխին փորձանք չբերի ու եկեղեցին չպառակտի։ Ըստ բազմաթիվ կարծիքների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այս խոսքերը հասցեագրված են Սերժ Սարգսյանին։

անրապետականի օրակարգում համագործակցության հարց չկա,- «7օր»-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, -Հանրապետական կուսակցությունը և նախագահ Սարգսյանը մշտապես երկխոսության և համերաշխության կողմնակից են եղել։ Եթե նրանք մոռացել են, ապա ասեմ, որ դեռևս հետընտրական փուլում նախագահ Սարգսյանը Հանրապետության հրապարակում բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց համախմբվել և համագործակցել։ Իսկ համագործակցության լավագույն միջոցն այն կլիներ, որ «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցեր այն կլոր սեղաններին, որոնք պարպերաբար կազմակերպում է նախագահ Սարգսյանը։ Է. Շարմազանովը նաև հավելել է, որ ՀՀԿ-ն ի՛նքն է իր օրակարգը ձևավորում, այլ ոչ թե սպասում է, թե ինչ կասի և կանի Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ քաղաքական ուժ։ Եվ ընդհանրապես ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հակասական է։ (շարունակել →)

Ռազմիկ Դավոյանը մտավորակա՞ն է, թե՞ ճարպիկ խելամիտ

razmik_davoyanԳրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է, որ, որպես կանոն, լինում են մտավորականներ, ովքեր իմաստությամբ օժտված և իրենց սկզբունքներին, գաղափարներին չդավաճանող մարդիկ են, և կան ճարպիկ խելամիտներ, ովքեր իշխանություններին կամ որոշակի քաղաքական ուժերին ծառայող նոմենկլատուրային մտավորականներ են։

-Նա անդավաճան է իր սկզբունքներին և սկզբից մինչև վերջ գնում է այնպես, ինչպես պատվիրված է ի վերուստ՝ գեներով։ Նրան ուզում ես՝ տար իշխանություն, ուզում ես՝ պալատ, ուզում ես՝ աղբանոց, իր սկզբունքներին չի դավաճանի,-իսկական մտավորականի մասին իր պատկերացումն է ներկայացրել Ռ. Դավոյանը։ Հիշեցնենք, սակայն, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ լինելով ՀՅ Դաշնակցության անդամ՝ Ռազմիկ Դավոյանը սատարեց Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին այն դեպքում, երբ ՀՅԴ-ն սեփական թեկնածուն ուներ։ Ելնելով հենց Ռ. Դավոյանի պնդումներից, թե մտավորականն իր սկզբունքներին, գաղափարներին չդավաճանող անձնավորությունն է՝ «7օր»-ի թղթակիցը նրան այսօր հարցրել է. «Ինքներդ Ձեզ մտավորակա՞ն, թե՞ ճարպիկ խելամիտ եք համարում»։   (շարունակել →)

Օրվա ծաղրանկարը. ՀՀ–ում ընտրագրիպն ավելի շուտ է եկել քան խոզագրիպը

hospital2

Հայաստանի քաղաքական դաշտը կախված է ամեն ինչից, բացի իրենից

Artur_avtandilyanՀարցազրույց Ռազմավարական քաղաքականության ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանի հետ

-Այնպիսի տպավարություն է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքը թևակոխել է լճացման փուլ, չնայած որ գործող հիմնական քաղաքական ուժերը հակառակն են պնդում։ Ըստ Ձեզ՝ Հայաստանում քաղաքական գործընթացները «սառե՞լ» են, թե՞ ոչ։ Եթե այո՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Բնականաբար, լճացում կա։ Դա, ըստ էության, համակարգային երևույթ է, որովհետև Հայաստանի քաղաքականությունը, ցանկացած մակարդակում, իրավիճակային է։ Չկան այնպիսի հստակ ռազմավարական կողմնորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ կառուցել ավելի երկարաժամկետ և առավել հիմնավորված քաղաքականություն։ Ասենք, հայ-թուրքական հարաբերությունների մասով բերեմ որոշակի օրինակ։ Այսօր Հայաստանում բավական զարմանալի իրավիճակ է։ Մի ժամանակ ծանոթներիցս մեկն ասում էր, թե հայ ժողովրդի լավագույն բարեկամը Իլհամ Ալիևն է, որը միշտ մերժում է այն, ինչը դրված է բանակցային սեղանին։ Եվ դրանով, փաստորեն, նա հայերիս որոշակի ազատություն է տալիս։ Այսօր, ըստ էության, մեր հիմնական դաշնակիցը, ընդ որում՝ բոլոր քաղաքական ուժերի համար, դարձել է Թուրքիայի խորհրդարանը։ (շարունակել →)

«Չորրորդ իշխանություն» թերթն այլևս լույս չի տեսնի…

chorord_ishxanutiun«Հաջորդ որոշումը պետք է լինի, որ Շողերը թերթ չտպագրի։ Դա՛ է իրենց ասածը։ Բայց Շողերը թերթ տպելո՛ւ է։ Իմ ասածն էլ սա՛ է,- «7օր»-ին փոխանցել է «Չորրոդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը,- նրանք իրենց ֆինանսական վեճը տարել են արդեն քաղաքական հարթություն։ Իրենք իրավունք չունեին արգելել տպագրել «Չորրորդ իշխանությունը»։ Նշենք, որ նոյեմբերի 10-ից «Չորրորդ իշխանությունն» այլևս լույս չի տեսնում։ Այսուհետ այն կտպագրվի «Չորրորդ ինքնիշխանություն» անվանմամբ, սակայն նույն խմբագրակազմով։

Ներկայացնելով այս ամենի նախապատմությունը՝ Շ. Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ նախկինում «Գինդ» տպարանը հայցով դիմել էր դատարան առ այն, որ «Չորրոդ իշխանության» հրատարակիչ «Օգոստոս» գործակալությունն իրենց գումար է պարտք։ Սակայն երբ դրանից հետո թերթը սկսել է հրատարակել մեկ այլ կազմակերպություն, դատարանը որոշել է ընդհանրապես արգելել որևէ այլ կազմակերպության կողմից «Չորրորդ իշխանության» տպագրումը։ Խմբագրակազմն էլ որոշել է թերթն այլ անվանումով հրատարակել։ (շարունակել →)

Խոզի գրիպը եկավ Հայաստան…

swine-flu_ArmeniaՀայաստանում արձանագրվել է խոզի գիպի (H1N1) վիրուսի 3 կասկածելի դեպք։ «7օր»-ի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանն ասել է, որ այդ երեք դեպքն էլ համարվում են կասկածելի, քանի դեռ Անգլիայում գտնվող ռեֆերենտ լաբորատորիայից հաստատող պատասխան չի եկել։ Նրա խոսքերով՝ կասկածելի հիվանդների նկատմամբ կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները։

Առողջապահության նախարարությունից կոչ են անում խուճապի չմատնվել, քանի դեռ դեպքը չի հաստատվել լաբորատորիայի կողմից։ Նշենք, որ H1N1 վիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութը Հայաստանին՝ որպես վիրուսի ոչ համաճարակային օջախ, կտրամադրվի հունվարի վերջին։ Խոցելի խմբերը, ըստ մասնագետի, արդեն որոշված են և պատվաստանյութը ստանալուց հետո կսկսվեն պատվաստումները։

Այսօր Բեռլինի պատի անկման 20–ամյակն է

berlinՆոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման 20-ամյակը։ 1989թ. նոյեմբերի 9-ին, ժ.19:34, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն այցելելու համար, սակայն չսպասելով այդ օրվան՝ հարյուր հազարավոր մարդիկ երեկոյան ուղղվում են դեպի սահման։ Սահմանապահները նախ փորձում են հետ մղել ամբոխին, սակայն հետո ստիպված են լինում բացել սահմանը։ Արևելյան Գերմանիայի բնակիչնեչը սկսում են անցնել Արևմտյան Գերմանիա: Հաջորդ 3 օրվա ընթացքում արևմտյան կողմ է անցնում 3մլն մարդ:

Տոնին մասնակցելու համար Բեռլին են ժամանել նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը և Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլը:  (շարունակել →)

«Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն»

banavech_newԲանախոսներ՝ պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյան և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյան

-Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա  քաղաքական ու հասարակական մթնոլորտը։

Հովհաննես Հովհաննիսյան -Միշտ ներկա իրավիճակը գնահատելու կամ բնորոշելու համար համեմատականներ ես անցկացնում նախորդ իրավիճակների հետ։ Սովորաբար ընդունված է նախագահների շրջաններով բաժանել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան, Ռոբերտ Քոչարյանի շրջան և  նոր նախագահ Սերժ Սարգսյանի շրջան։ Այս շրջանն ավելի շատ անորոշ զարգացումների և մի տեսակ չհասկացված ամորֆության շրջան է։ Եթե Ռոբերտ Քոչարյանի շրջանում լրիվ ամորֆ վիճակ էր, քաղաքական դաշտը համարյա թե գոյություն չուներ կամ մեռած էր, այսօր գոնե ինչ-որ տեղաշարժեր, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, նկատվում են։ Սակայն այդ տեղաշարժերի մի ստվար հատվածն իմիտացիոն է, այսինքն՝ այն չէ, ինչ երևում է, այդ պատճառով շրջանը մի տեսակ շատ ավելի ամորֆ զարգացումներով կբնութագրեմ։ (շարունակել →)

Ավարտվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունը

Mariam_SukhudyanԵրիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը չի դադարում մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը տեղեկացրել է, որ առաջադրված մեղադրանքի նախաքննությունն արդեն ավարտվել է։

«Հիմա գործին ծանոթանալու համար մեզ 15-օրյա ժամկետ է տրվել։ Մենք պետք է ներկայացնենք միջնրոդություններ, եթե միջնորդությունները բվարարում են, սկսվում են համապատասխան գործողությունները, եթե մերժվում են՝ կազմվում է մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվում է դատարան»,-նշել է նա։ Ըստ փաստաբանի՝ գործի նախաքննությունն անցել է մի շարք խախտումներով։

«Զարմանալի է, որ քննիչի կողմից որպես ապացույց չի ճանաչվել երկրոդ տեսնույթը, ինչպես նաև այն հեռախոսային ձայնագրությունը, որի ժամանակ թիվ 11 դպրոցի սանն ասում է, թե գնալու է ու խաբի, որովհետև խայտառակ է եղել, և մայրն էլ բարկացել է իր վրա»,-նշել է նա։ Մարիմ Սուխուդյանն էլ նշել է, որ հոկտեմբերի 21-ին քննիչի հետ հարցաքննության ժամանակ իրեն առաջարկել են ընդունել մեղադրանքը, որից հետո համաներումով գործը կկարճվի և կավարտվի։ (շարունակել →)

Հայաստանի ապագան թվերով

babyՀՀ-ի տարածքում 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 32072 ծնունդ, ինչը հավասարվել է 2001թ. ծնունդների տարեկան քանակին։ 2008թ. նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 29770 ծնունդ, ինչը 2009թ. հետ համեմատած՝ 7,7%-ով քիչ է։

Մահացածների թիվը 2008թ. կազմել է 20502, իսկ 2009-ին՝ 20556։ 2009թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 616 դեպք 2008թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 434 դեպքի փոխարեն: 2008թ. համեմատ մահվան դեպքերն աճել են 0,3%-ով:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի՝ ծնելիության և մահացության դեպք ամենաշատը գրանցվել է Երևանում՝ 11374 ծնունդ և 6556 մահ։ Արագածոտնում գրանցվել է 1468 ծնունդ, 924 մահ, Արարատում՝ 2787 ծնունդ, 1649 մահ, Արմավիրում՝ 2905 ծնունդ, 1593 մահ, Գեղարքունիքում՝ 2349 ծնունդ, 1474 մահ, Լոռիում՝ 2428 ծնունդ, 2220 մահ, Կոտայքում՝ 2893 ծնունդ, 1699 մահ, Շիրակում՝ 2698 ծնունդ, 2006 մահ, Սյունիքում՝ 1331 ծնունդ, 1029 մահ, Վայոց ձորում՝ 530 ծնունդ, 356 մահ և Տավուշում՝ 1309 ծնունդ, 1050 մահ։

Գիտե՞ք՝մեզ կոտորել են, …եկե՛ք իմ հետ կինո

Hrant_Ter-AbrahamyanՀայ-թուրքական ներկա գործընթացին ի նպաստ իրականացվող քարոզչության շրջանակներում օգտագործվող հնարները կարելի է դասակարգել մի քանի կետերով:

ա.Ուղիղ կեղծիք: Օրինակ՝ «առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում» թեզը, որը ներշնչվում է այդպիսի ձևակերպումների մեջ չխորացող բնակչությանը, պատկանում է ուղղակի կեղծիքների շարքին: Արձանագրությունների հրապարակումից ի վեր շատերի կողմից բազմիցս նշվել է, որ առանց նախապայմանների հարաբերությունը պետք է նշանակեր երկու բան՝ «դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում»: Մինչդեռ իրականում գործ ունենք երկու երկարաշունչ համաձայնագրերի հետ, որոնք ամենևին էլ չեն սահմանափակվում վերոնշյալ երկու դրույթներով: Տեքստի մեջ անզեն աչքով իսկ երևում են առնվազն երկու նախապայման, որոնք տարիներ ի վեր բարձրաձայնվել են թուրքական կողմից՝ սահմանների ճանաչում և պատմական հանձնաժողովի ստեղծում: Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ՝ արդյոք Հայաստանը պե՞տք է գնար այդ նախապայմանների ընդունմանը, թե՞ ոչ, բայց այլ խնդիր է, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը սովորական սուտ է: Իհա՛րկե, նկատելի է, որ արձանագրություններում ներառնված են հենց թուրքական կողմի նախապայմանները: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա «առանց նախապայմանների»-ն ճշմարտություն է: Տպավորությունն այնպիսին է, որ հայկական կողմը ոչ մի պահանջ էլ չունի թուրքերին: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում պահանջատերը (ենթադրում եմ՝ նաև տուժողները) թուրքերն են՝ «հայկական իմպերիալիզմի» հնամենի զոհերը: (շարունակել →)

Հայաստանում պաշտոնապես 74 կուսակցություն և 5206 հ/կ է գրանցված

Pavel_Jangirov2009թ. նոյեմբերի 4-ի դրությամբ ՀՀ-ում պաշտոնապես 74 կուսակցություն կա գրանցված։ Այս մասին «7օր»-ին ասել է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանը։ Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցված վերջին կուսակցությունը Արմենական Ռամկավար Ազատականն է (ԱՌԱԿ)։

2 կուսակցություն էլ լուծարման գործընթացում է. Հայաստանի երիտասարդական կուսակցության անդամներն անդամագրվում են ՄԻԱԿ-ին, իսկ Աշոտ Բլեյանի «Նոր ուղի» կուսակցությունը լուծարվում է հենց նրա ցանկությամբ՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր մարզերում, այդ թվում նաև Երևանում կուսացությունները պետք է ունենան տարածքային կազմակերպություններ, վերջինների անդամների թիվն էլ պետք է 100-ից պակաս չլինի։ Իսկ կուսակցության անդամների ընդհանուր թիվը 2000-ից պակաս չպետք է լինի։

28.10.2009թ. դրությամբ էլ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5206 հասարակական կազմակերպություն, որոնցից մոտ 1800-ը չեն վերագրանցվել և իրավունք ունեն միայն բարձրագույն մարմնի նիստ հրավիրել կամ էլ վերագրանցման ու լուծարման մասին որոշում ընդունել։

Հ/կ-ները ՀՀ-ում սկսել են գրացվել 1990թ.-ից։ Այն ժամանակ ընդամենը 1 հ/կ է գրանցված եղել։ 1991թ. այդ թիվը հասել է 159-ի, 1992թ.՝ 209-ի, և այդպես շարունակ։ 2009թ. արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 173 հ/կ է գրանվել։ Է. Մարգարյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ամիս մոտ 5-6 հ/կ է լուծարվում։

Աշխատանքային այցերի քրոնիկոնը…

politicalՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:  Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր:  Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորեն Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-8-ը աշխատանքային այցով կմեկնի Սան Հոզե (ԱՄՆ)՝ «Արմթեք – 2009» համաժողովին մասնակցելու նպատակով։  ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Փիթեր Սեմնեբի. «Հայաստանը կգիտակցի, որ ղարաբաղյան հարցում ստատուս քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել»

Piter_SemnebiՀայաստանի և Թուրքիայի հարաբերություններն ինչպիսին հիմա են, չեն կարող ընդմիշտ շարունակվել, և բոլորը պետք է հարմարվեն կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը և այլն… Պատերազմը Վրաստանում բոլորին ցույց տվեց, որ մեծ ռիսկեր կան տարածաշրջանային հակամարտությունների շարունակության հետ կապված։ Դա որոշակի ակտիվություն մտցրեց նաև հայ-թուրքական հարաբերություններում։ Այս մասին «Վրեմյա նովոստեյ»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։

«Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, որքա՞ն լուրջ կարող է Ադրբեջանը վիրավորված լինել թուրքական կառավարությունից Հայաստանի և Թուրքիայի՝ իրար ընդառաջ գնալու պատրաստակամությունից» հարցին Փիթեր Սեմնեբին պատասխանել է.  (շարունակել →)

Հայաստանը զիջում է դիրքերը… Ադրբեջանը չեմպի՞ոն

ArmchessԵվրոպայի շախմատի թիմային առաջնությունը կանանց և տղամարդկանց մրցապայքարում ավարտվեց։ Հայաստանի տղամարդկանց ընտրանին վերջին՝ 9-րդ տուրում մրցում էր Շվեյցարիայի հավաքականի հետ ու կարողացավ հաղթանակ տոնել՝ 2,5 : 1,5 հաշվով: Լևոն Արոնյանը առաջինն ավարտեց իր պարտիան՝ ոչ-ոքիի արդյունքով Յանիկ Պելետիեյի հետ մրցապայքարում։ Մեր հավաքականից հաղթանակ տոնեցին նաև Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, Ռոլանդ Էքստրյոմի և Յոզեֆ Գալախերիդեմ մրցապայքարում։ Պարտություն կրեց միայն Վլադիմիր Հակոբյանը՝ չկարողանալով դիմակայել Ֆլորիան Ջեննիին:  (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics