«Ժառանգությունը» պահանջում է բոլորիս ժառանգությունը
Հիմա բոլորն են ակտիվանում: «Ժառանգություն» կուսակցությունն էլ ակտիվանալու այս ձևն է որդեգրել, ի՞նչ կարող ես անել: Մի առաջարկ ունեն’ գերանի նման ուսերին առած ամեն անգամ խմբակցությունով խորհրդարան են մտնում ու հետո իրենց գերանն առած նորից դուրս գալիս նիստերի դահլիճից’ վանկարկելով գերանի վրա գրվածը, այն է’ ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Ո՞ւմ է հաթաթա տալիս Ժառանգությունը: Այդ ո՞վ կա Հայաստանում, որ չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: Ավելին, այդ ո՞վ կա Հայաստանում, որ դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Հավանաբար իրենք են մնացել եւ ցանկանում են այսպես հարայ-հրոցով անել դա:
Իսկ եթե Ժառանգությունը, այնուամենայնիվ, նպատակ է հետապնդում զգաստության կոչ անել Մինսկի խմբի համանախագահներին, ողջ միջազգային հանրությանը, ապա դարձյալ կարիք չկա սպառնալու’ տեսեք, հա, կճանաչենք: (շարունակել →)
«Պատմությունը կրկնվում է. մեղավորը պատմությունը չէ»
Մինչև ուր կարող է հայ պատմաբանը ուղեղին զոռ տալ: Մինչև առաջին սեպագիր արձանագրություննե՞ր, թե՞ ավելի «հեռուն»՝ մեինչև հայ-թուրքական պրոտոկոլներ և, ավելին, մինչև հայ հասարակությանը թուրք լամուկի հետ շփվելու նրբությունների ուսուցում: Ինչո՞վ կարող է ախտահարված լինել հայ պատմաբանի ուղեղը՝ հայ ժողովրդի պատմության դրվագներո՞վ, դասերո՞վ, թե՞ օրվա պատմաբանի էությունն ի ցույց դնող լրագրողի հոդվածից ստացած անձնական բնույթի վերքերով: Անկեղծ ասած՝ դժվարանում ենք այս հարցերին պատասխանել, դրա համար էլ կողմ ենք այն տեսակետին, որ դեռևս վաղ է մեր պատմաբաններին գործելու լայն հնարավորություններ ու չոր պատմագրությունից զատ այլ իրավասություններ տալ: Իհարկե, սա հակացուցված չէ բոլոր հայ պատմաբաններին, բայց նրանցից ոմանց պարագայում նույնիսկ հակացուցված բառն էլ շատ նուբ տերմին կհամարվի: Դրանցից մեկին, օրինակ, վերջերս խորհուրդ էինք տվել ժամանակակից թուրքերի, նրանց աշակերտների և նրանց ժամանակակից պետության մասին հավաստի տվյալներ ձեռք բերել ՀՀ արտգործնախարարությունից կամ հայ ժողովրդի պատմությունից: Իսկ նա, ի պատասխան, ինձ խորհուրդ է տվել քայլել Երևանի կենտրոնում և բարի լինել նկատել, թե ինչպես են ազգությամբ թուրքերը հենց Երևանի կենտրոնում «ունենում» հայ աղջիկներին: (շարունակել →)
Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»
Սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում և Արցախում անցկացվում է «Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնը։ Փառատոնին հրավիրված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Դեպարդիեն ՀՀ ԱԺ էր եկել Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հուշահամալիրն իր վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Ասելով, թե շատ երջանիկ է, որ իրեն հրավիրել են փառատոնին, դերասանը նշել է, որ մի երկրում է, որի մասին գիտի շատ երկար տարիներ, Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, գիտի, թե ինչու են նրանք այնտեղ գտնվում, և գիտի թե, ինչ է նշանակում 1915թ. ցեղասպանությունը։ (շարունակել →)
Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպել է թուրք փորձագետ Բեհուլ Օզքանը։ Խոսելով հայ-թուրքական սառեցված գործընթացի մասին՝ Օզքանն ասել է, թե Թուրքիան ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է’ ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»։ Այնուհանդերձ, թուրք փորձագետը հերթական անգամ բարձրաձայնել է իր երկրի դիրքորոշումն այս հարցում. «Հայ-թուրքական նորմալ հարաբերություններ կլինեն այն դեպքում, երբ «հայկական բանակն ազատի Արցախին հարակից տարածքները»։ Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է և չի հանդուրժի կառավարության կողմից առանց այդ նախապայմանի հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ»: (շարունակել →)
Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ
-Օգոստոսի 31-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ իշխանությունների նախաձեռնող քաղաքականությունը։
-Մեկ տարին համոզիչ ձևով ցույց տվեց, թե որքան ճիշտ էին նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ էին նախաձեռնության և արձանագրությունների ոգուն ու տառին, և ինչքան խոր մոլորության մեջ էին նախագահ Ս. Սարգսյանն ու հարակից մեծ ու փոքր տրամաչափի սազանդարները: Բոլոր այն բացասական հետևանքները, որոնք ակնհայտորեն տեսանելի էին քիչ թե շատ լրջմիտ մարդկանց համար, ցավոք սրտի, լիովին առարկայական տեսք ստացան: (շարունակել →)
Հարություն Մեսրոբյան. «Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով…»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ
-Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ եղան Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դրակա՞ն եք այն գնահատում, թե՞ բացասական։
-Սովորաբար նմանատիպ գոծողություններն իրականացվում են մի շարք այլ գրավոր և բանավոր պայմանավորվածությունների հետ մեկտեղ: Հետևապես, չիմանալով պայմանավորվածությունների ամբողջ խումբը, անհնարին է որակավորել առանձին երևույթը: Սակայն հնարավոր է մի շարք այլ անուղղակի ազդակներով հասկանալ, թե ինչ է կատարվում: (շարունակել →)
Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
«Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։
Մեկ տարի առաջ…
Մեկ տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետևյալ արձանագրությունները. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։
Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում և Թուրքիայում անցկացնել ներքին քաղաքական խորհրդակցություններ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։ (շարունակել →)
Գեղամ Հարությունյան. «Ո՞րը կնախընտրեր Ադրբեջանը’ ստանալ C-300 հրթիռակայանքը և միևնույն ժամանակ կանգնել հայ-ռուսական նորացված պայմանագրի փաստի առա՞ջ, թե՞ որպեսզի չլինեին ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ
-Օրերս Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու վերաբերյալ ստորագրված պայամանգիրը բազմաթիվ քննադատությունների և մտահոգությունների պատճառ դարձավ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանագիրը։
-Ես այն գնահատում եմ որպես իրական և իրատեսական քայլ, որը մի քանի աստիճանով բարձրացնում է Հայաստանի և արցախահայության անվտանգության մակարդակը’ նվազեցնելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սանձազերծելու հավանականությունը: Ստորագրված արձանագրությունը, ինչ խոսք, արտահայտում է նաև Ռուսաստանի շահերը հարավկովկասյան տարածաշրջանում: Այսինքն պայմանագիրը երկուստեք շահավետ է, և հենց դրանում է ամփոփված նրա ուժը: (շարունակել →)
Նոր ընդդիմության կառուցվածքը
Էս տարի զարմանալի ամառ արեց Երեւանում: Սկզբում խելագար շոգեր էին, հետո, երբ որ շոգը մի քիչ նահանջեց, ամեն ինչ սկսեց ճարճատյունով վառվել: Հենց էդ ժամանակ էլ քաղաքական դասավորումները բոցերի մեջ կորան, տեղը թողնելով, Չարենցի ականջը կանչի, դատարկ տարածություն: Ու հիմա բոլորը, անխտիր բոլորն են հասկացել, որ էս դատարկ տարածությունը լցնել ա պետք: Դրա համար էլ հիմա նստել ծրագիր եմ գրում: Քաղաքական ծրագիր:
Իրականում ես իմ ծրագիրը նոր չեմ գրելու, իմ տեքստերում վաղուց արդեն մանրից գրում էի: Բայց էս հրդեհը ամեն ինչ խառնեց իրար, ու հիմա պետք ա ոչ թե մանրից, այլ խոշորից գրել, էնքան խոշոր, որ բոլորը տեսնեն: (շարունակել →)
«Ե՞րբ կդադարի հակառուսական ոռնոցը»
Պատասխանենք’ հենց որ Հայաստանում դադարեն գրել հակառուսական ոռնոցի մասին: Այսինքն’ դադարեն գրել չեղած բաների մասին’ որպես եղած եւ իրենց աչքով տեսած բանի: Խոսքը աշխարհահռչակ ֆանտաստ գրողների մասին չէ: Նրանց վեպերն ընթերցվում են անսովոր ագահությամբ, ու մարդ իրենից անկախ, ընկնում է այդ գրողների խելքին, հայտնվում չգիտես ինչպիսի եւ որերորդ աշխարհներում, ծանոթանում բաների, որոնց մասին անգամ չի էլ երազել: Հատկապես հայ լրագրողի ֆանտազիան (երևակայությունը), քանի որ այն տվյալ լրագրողի ռոճիկից ու իր ներկայացրած լրատվամիջոցի մտասևեռումից ուղղակի ի վիճակի չէ դուրս գալ, այդպես էլ ոչ ոքի ոչ մի տեղ չի տանում եւ ոչնչով չի զարմացնում: Դրա համար էլ տեղական արտադրության ֆանտաստիկ քերթվածքներն աչքի են ընկնում իրենց հեղինակների ճոռոմ ոճով, որ վերջին հույսն է, թե ընթերցողը կկտցահարի:
Եվ այսպես’ այդպիսի մի հեղինակի թվում է, թե այս օրերին Հայաստանում իրենից բացի ոչ ոք չի տեսել հակառուսական ոռնոց բարձրացրած հավերին ու աքլորներին, որոնց կչկչոցն ու ծուղրուղուն աշխարհ էին բռնել: Իբր սրանք հավաքվել էին մեկ տեղում եւ հակառուսական կեցվածքներ ընդունել: Նույնիսկ, գրում է հեղինակը, հայտնվել են մարդիկ, ովքեր կարծում են, որ Մեդվեդևի հայկական արշավանքը նպաստելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանի կայացմանը: (շարունակել →)
«Ռուսաստանի թագավորն է գալիս»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Դերենիկ Մալխասյանի մեկնաբանությունը՝
Այսօր Գյումրիի գրեթե բոլոր պետական հիմնարկներում՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ, սոցծառայություններ և այլն, աննախադեպ մոբիլիզացիա էր և աշխույժ եռուզեռ: Ժամը 12:30-ից հետո այդ հիմնարկներն աշխատում էին իրենց հզորության շուրջ 10-20%-ով կամ ընդհանրապես չէին աշխատում: Պետբյուջեից ֆինանսավորվող հիմնարկների աշխատակազմի այդ ժամի հիմնական զբաղմունքը նախապատրաստական աշխատանքն էր, ներկա-բացակա անելն ու Հայաստանի և ՌԴ-ի դրոշների գույներով ժապավեններ ստանալը: Իսկ Գյումրու մանկապարտեզներում դեռևս նախօրեին երեխաներին զգուշացրել էին, որ վաղը մանկապարտեզ չկա, քանի որ «Ռուսաստանի թագավորն է գալիս»:
Գրեթե բոլորը, ովքեր պետբյուջեից են աշխատավարձ ստանում, մի մարդու պես, պարտադիր, բայց կամավոր սկզբունքով, դեմքերի շատ ուրախ արտահայտությամբ, պատրաստվում էին դիմավորել պարոնայք Մեդվեդևին և Սարգսյանին, ովքեր այսօր Գյումրիում բացում էին նորակառույց «Պատվո բլուր» հուշահամալիրը: (շարունակել →)
Հարցազրույց Շուշիի գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագրի փոփոխության հանգամանքը։
-Կարծում եմ, որ շատ դրական քայլ է, և դա, ինչ-որ չափով, ամրապնդելու է հավասարակշռությունը տարածաշրջանում։
-Բայց բազմաթիվ ահազանգեր են հնչում, որ սա քաղաքական բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, մասնավորապես, Հայաստանի անկախության փլուզման սկիզբ կարող է դառնալ։ Դուք համամի՞տ չեք։
-Ես համաձայն չեմ դրա հետ։ Կարծում եմ՝ քանի որ Ադբեջանին տարածաշրջանում արևմտյան ուժերը, մանավանդ Թուրքիան զինում և ֆինանսապես օգնում են, և նաև Ադրբեջանն ունի ռեսուրսներ հզորանալու, ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում պատճառ կդառնա, որ հավասարակշռությունը կայանա, և ավելի կայուն լինի տարաշրջանի իրավիճակը։ (շարունակել →)
Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Ռուսաստանի «Ռոսիա 24» հեռուստաալիքին
ՀՀ ԱԳՆ-ն տարածել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Ռուսաստանի «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որը եթեր է հեռարձակվել ՌԴ նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարելիք պետական այցի նախօրեին’ օգոստոսի 18-ին:
-Պարոն Նալբանդյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Եթե խոսենք մեր երկրների միջև հարաբերությունների մասին, ապա ինձ թվում է, որ կարելի է մի կողմ դնել դիվանագիտական չոր լեզուն և անցնել բառերի բուն իմաստին: Եթե խոսենք բարեկամական հարաբերությունների մասին, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն իսկապես կարելի է անվանել բարեկամական, առանց որևէ հետին մտքի: Ինչ վերաբերում է այդ հարցերի դինամիկային, ապա դեպի ո՞ւր են դրանք ընթանում:
-Ասել միայն բարեկամական, չեմ կարծում, որ բավարար է: Մենք պատրաստում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը: Արդեն այն, որ այցը պետական է, խոսում է շատ բանի մասին, խոսում է նրա մասին, որ մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են: Միայն վերջին երկու տարվա ընթացքում երկու տասնյակ հանդիպում է կայացել ամենաբարձր մակարդակով: Դա էլ շատ բանի մասին է խոսում: Երբ մենք ասում ենք, որ ռազմավարական դաշնակիցներ ենք , դա պարզապես բառեր չեն, քանզի ռազմավարական գործընկերությունը կամ դաշնակցային փոխգործակցությունը չեն կարող ամուր լինել, եթե չկան խորը կապեր ժողովուրդների միջև, եթե չկա համակրանք և ջերմություն միջմարդկային հարաբերություններում: Կա մի ռուսական ասացվածք “Будь друг, да не вдруг”: Իսկ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը անցել է ժամանակի փորձությունը: (շարունակել →)
Մի քիչ համեստությունը չէր խանգարի
Ռուսաստանն Ադրբեջանին C-300 հրթիռներ է վաճառելու: Այս լուրը, որ միայն չարչրկվում եւ ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է, դարձել է մեր քաղաքական վերլուծաբանների ու գործիչների բերանի ծամոնը: Բա ոնց ենք անելու, բա ինչ ենք անելու, բա այսպիսի դաշնակից կլինի՞…նմանատիպ հարցադրումներով լիքն է այսօր հայկական մասմեդիան: Իսկ թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բոբոն’ C-300-ը, ոչ ոք հարկ էլ չի համարում իմանալ: Մեր ռազմական մասնագետներն էլ, աստված տվել, չի խնայել, բերանները ջուր առած հետևում են, թե այդ մասին ինչ են ճառում անտեղյակները:
Ինքս էլ այդ անտեղյակներից մեկն եմ եւ լսելով գիտեմ միայն, որ C-300 համակարգերն ավելի շատ պաշտպանական ֆունկցիա են կատարում եւ ի զորու են իրենց հակազարկերով մինչ 300 հրթիռ ոչնչացնել, որոնք գալիս են հակառակորդի կողմից: Ինչ էլ լինի, իրոք որ տհաճ բան է, մանավանդ որ այն ձեռք է բերում քո հակառակորդը, մի պետություն, որ քեզ թշնամի երկիր է հռչակել: Այդուհանդերձ, այս լուրի տարածման ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետները, կնքել ռուսական զինված ստորաբաժանումների լիազորություններն ընդլայնելու մասին նոր պայմանագիր: Ի՞նչ է ստացվում: Ռուսաստանը Ադրբեջանին տալիս է մի զենք, որ հետո իր գլխի՞ն փորձանք դառնա: Որևէ մեկը հավատո՞ւմ է սրան: (շարունակել →)





