Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։
«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը: Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)
Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին
Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն ուրբաթ առավոտը սկսեց բլոգերներից aramazd–ի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սաֆարիում սպանված կենդանիների կողքին որսորդական նկարներով։ Հատկանշական է, որ լուսանկարները արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում և արդեն կեսօրին օն–լայն՝ ամենից շատ հղում արված թեման հենց այս լուսանկարների շուրջ էր։
Այնպիսի տպավորություն է, որ մեզ գցել են մսաղացի մեջ ու փորձում են ամեն կերպ աղալ, փշրել, վերածել տարանջատված մանր կտորների։ Մի վայրկյան հանգիստ չեն տալիս, որ շունչ քաշենք։ Հայ-թուրքական պոռնո, Մադրիդյան սկզբունքներ, դահլիճ քանդել-չքանդել, զբոսայգիների ոչնչացում, հդմայացավ ու էլի եսիմ ինչ զահրումարներ… Քի՞չ է։ Լա-ա-ավ… Գումարենք անվերջ ու մեկը մյուսից աղետալի «բարեփոխումներ» պաշտպանության նախարարությունում, առողջապահության ոլորտում, կրթության համակարգում։ Լավ, բա՞ վերջը։գրում է ahousekeeper–ը։ (շարունակել →)
Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում
Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի ու դեպքերի, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվության մասին գրառումներին։ «Լավ հիշում եմ այդ դեմքը. Ինչպես իմացա Սումգաիթի մասին» գրառման մեջ khlurd–ը պատմում է տրանսպորտում հայտնի դեպքերի մասին խոսակցության մասին։ Kornelij–ը «Սումգայիթ – ջարդերի վկայություն» գրառման մեջ վերծանում է սումգայիթյան դեպքերը։ «Որ հիշեն – 1988»,- գրում է byanik–ը։
«Մի ընտանիքի ողբերգության» մասին է գրում pigh–ը։ liana-w–ն կարճ՝ մեկ հասցեի ներկայացմամբ է անդրադառնում թեմային։ arevxach–ը ներկայացնում է մի վիդեոնյութ, որտեղ Ադրբեջանի առաջին տիկինը կոչ է անում ուսումնասիրել http://xocali.net/ կայնքն ու բացահայտել ողջ ճշմարտությունը «Խոջալու»–ի դեպքերի մասին։ (շարունակել →)
Կոռուպցիան, խաշը և կանանց իրավունքները հայ բլոգերների աչքերով
Հայկական բլոգոսֆերան այս օրերին նախատոնական տրամադրությամբ տարեվերջյան իրադարձություններն է ամփոփում։ Հետաքրքիր ամանորյա տոնածառի մասին է գրում Unzipped–ը, Nakedsilence–ը ամանորյա ցուցահանդես վաճառքի մասին է պատմում, իսկ Bnamard–ը վերլուծում է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար այդ քանակությամբ հատված սոճիների անհրաժեշտությունն այն դեպքում, երբ երկրում ընդամենը 6 տոկոսն է կանաչ տարածք։ «Notes from Hairenik»–ը ֆոտոպատմությամբ գրում է «սեզոնի» համար սովորական՝ խաշի արարողակարգային համտեսի մասին։ «Ֆոտոպատմություն» համատեքստում է նաև 517design–ի գրառումը էքստրիմալ ֆոտոլրագրության մասին։ (շարունակել →)
Բլոգերները հայ–թուրքական արձանագրությունների և Էրեբունի–Երևանի մասին
Վերջին օրերին հայկական բլոգոսֆերան ակտիվորեն քննարում է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Չեն շրջանցվել Էրեբունի–Երևանի տոնակատարությունները այս համատեքստում։ Ashkharhazor բլոգը գրում է իր կազմակերպված հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իշխանությունների խիստ «պետականամետ» քաղաքականությանն է նվիրված և լուսանկարները դնում։
Gahovhannisyan–ը խնդրում է բացատրել իր համար գլուխկոտրուկ հայտարարությունը. «Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այդուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ. իմ կարծիքով, այդ հայտարարությունները, առաջին հերթին, ադրբեջանական լսրանանի վրա են ուղղված»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Gilantc–ը հարցնում է. «Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ “հայ-թուրքական”-ի նման “չզզիջող ու աննախապայման” համաձայնագիր են նախապատրաստում։ Ընկերներից շատերը չնկատեցին, որ Էրդողանի մեսիջը միայն ներքին սպառման համար չէր… Եվ ինչո՞ւ է ՍՍ-ին զուգահեռ Մոսկվա մեկնում Հիլարին»։ Pigh–ը խնդրում է ներառել վիկիպեդիայի հանրագիտարանում այն փաստը, որ Էրեբունի-Երևանը տոնը անց է կացվում թուրք-հայկական համաձայնագրերի ստորագրման մյուս օրը: (շարունակել →)
Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը
Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ ստուգայցը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են։ Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաղորդման, առաջիկա մի քանի օրերին, այնուամենայնիվ, ոստիկանները միայն բանավոր կզգուշացնեն ու կհորդորեն փողոցն անցնել միայն համապատասխան հատվածով, իսկ արդեն հոկտեմբերի 5-ից կկիրառվի 3000 դրամի տուգանքը։
Այսօր վաղ առավոտից հայկական բլոգները գրում են այս թեմայով՝ դեմ և կողմ՝ հերթական հարկահանություն կամ կարգ ու կանոն հաստատելու միջոց համարելով։ gagasik–ը իր բլոգում «Հոկտեմբերի 1–ը՝ «զեբրային» խոնարհման օր է որպես ներկայացնում»: nu-ne–ն օրվա մասին իր դիտարկումն է անում. «Վախեցած ֆռֆռում են ոմանք, դե, իհարկե, պիտի անպայման այ տենղ գրպաններին կպնեն, որ հասկանան...» moon-lusin–ը գրում է, որ պատրաստվում է դուրս գալ ստուգայցի և դրական փոփոխությունների ակնկալիք ունի։ Թեմայի շուրջ հիշարժան գրառում է արել «Armenian Comedy»–ը բլոգը, որտեղ յուրահատուկ բառաշարով ներկայացվում է ոսիկանության մամլո հաղորդագրությունը.
ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” (շարունակել →)
Բլոգերները հայ–թուրքական հարաբերությունների ու ամոթալի պայմանագրերի մասին
Հայկական բոլոգոսֆերայում այսօր իրերին, ինչպես ողջ մամուլում ակտուալ է հայ–թուրքական հարաբերությունների հնարավոր հեռանկարների մասին քննարկումները, ինչպես նաև նույն թեմայի շուրջ ակցիաներն ու իրադարձությունները։ azatarar–ը իր «Բա, հո մեր խնդիրներով չե՞նք զբաղվելու…» գրառման մեջ նշում է. «Փակ սահամաններն են մեղավոր, որ Հայաստանում չկա Օրենք, չկա Արդարադատություն, չկա տարրական Սոցիալական Արդարություն, չկա իրական Տնտեսական Մրցակցություն, չկա Մարդու Իրավունքի հանդեպ հարգանք, չկա Աշխատավոր Մարդու Իրավունքները պաշտպանելու ոչ մեխանիզմ, ոչ էլ ցանկություն, չկա Ֆունդամենտալ Գիտություն, չկա Ազգային Մշակութային Քաղաքականություն, և, ամենակարևորը , չկա այս ամենը ապահովելու ոչ ունակ իշխանությունները օրինական ճանապարհով փոխելու մեխանիզմ` Ժողովրդավարություն»: noni-no–ն պատմում է՝ «երեկ գրախանությում ձեռքս գիրք ընկավ՝ «Ամոթալի (թե՞ ցավալի) պայմանագրեր» Բրեստ-Լիտովսկ, Կարս… և այլն։ Մտածում եմ, տեսնես հետևը տեղ թողա՞ծ էր հաջորդները ավելացնելու համար»։
Քաղաքագետ Արմեն Աղայանը իր բլոգային վերլուծության մեջ գրում է. «Սերժ Սարգսյանին ոչ ոք չի ստիպում հանձնել Արցախի տարածքները Ադրբեջանին և ճանաչել Արևմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Առավել ևս նա դա չի անում լեգիտիմության պակասի կամ մարտիմեկյան դեպքերի պատճառով: (ԼՏՊ-ի և նրա վկաների պնդումները այդ մասին բացարձակապես անհիմն են) Այդ բոլոր` իրապես դավաճանական քայլերը Սերժ Սարգսյանը և նրա խորհրդատուները գործում են սեփական նախաձեռնությամբ, սեփական համոզմունքների և ծրագրերի համաձայն: Անձամբ իրենց համար և իրենց կարծիքով նաև ժողովրդի համար նրանք հեշտ կյանք են փնտրում, առանց թշնամի հարևանների, առանց զոհողությունների, առանց մեծ բանակ պահելու կամ միջազգային հանրությանը հակադրվելու անհրաժեշտության, առևտուր անելով և հարստանալով»։ (շարունակել →)
Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին
Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում վերջին զարգացումները, հարցումներ ու վերլուծություններ անում։
«Արդեն որերորդ մարդուց եմ լսում, որ արձանագրություններին դեմ արտահայտվում են էմոցիոնալ անկառավարելիությամբ տառապողները, իսկ քաջերը, անվախները ու արկածների սիրահար ռոմանտիկները կողմ են, գոնե միայն նրա համար, որ չեն վախենում, հիստերիկ չեն։ Լսում եմ նաև, որ հայրենասիրություն-բան, ավելորդ ու ոչ լիարժեք արգումենտներ են նշված արձանագրություններին դեմ լինելու համար։ Հիմա իհարկե չեմ պատրաստվում 2 սյունակ գծել՝ հայրենասեր ու չհայրենասեր կատեգորիաներով բաժանելու համար։ Նշեմ նաև (փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ ծամել-բերան դնելու տարբերակը եթե չեղավ, գրածիցդ ինչ ասես կհասկանան, բացի նրանից, ինչ ուզում ես ասել), որ մեզ նման սովորական մահկանացուներիս՝ էս հարցին կողմ կամ դեմ լինելը ինձ համար հայրենասեր լինել-չլինելու հարց չի։ Ո՞վ ասեց, որ ես ավելի հայրենասեր եմ Պողոսից, իսկ Պողոսն էլ Պետրոսից և այլն։ Բայց սրա վրա շատ չխորանանք, որ՛տև ենթա-ենթակատեգորիաներ կան»,–իր «Կեղծ կատեգորիաների ու էմոցիաների վերաբերյալ»գրառման մեջ նշում է noni-no–ն”։ (շարունակել →)
Արթուր Բաղդասարյանը, Պուգաչովան ու Դուբայը հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում
Հայկական բոլոգոսֆերայում այս օրերին հասարակական–սոցիալական «թեմատիկայում» է։ gago-berlin–ը «Արթուր Բաղդասարյանը տոմս է պահանջում Պուգաչովայից» թերթերից մեկի հրապարակումին է անդրադարձել.
«Ա. Պուգաչովայի համերգի կազմակերպիչների հետ ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներին մասնակցող մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ համերգի կազմակերպիչներին են զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունից տոմսեր են պահանջել։ Իսկ երբ կազմակերպիչը զարմանալով հարցրել է՝ բայց ո՞վ է Արթուր Բաղդասարյանը, վերջինս պատասխանել է. «Ո՞նց թե, չգիտե՞ք Արթուր Բաղդասարյանն ով է, նա ՕԵԿ նախագահն է, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը»։
dabavog–ը «Թամադա եւ այլ կենցաղային մասնագետներ» հրապարակմամբ գրում է, որ վերջապես հասկացավ թամադաները որ դասին են պատկանում։ aramazd–ը «ArmenTel/Beeline-ի ինքնախոստովանությունից» է գրում։ deghin–ը «Դուբայի Շարժական աշտարակից»–ից է պատմում.
«Դուբայի Շարժական աշտարակն ունենալու է 80 հարկ և 420 մետր բարձրություն։ Բնակարանները լինելու 124 քառակուսի մետր տարածքներից մինչև 1200 քառակուսի մետրանոց վիլլաներ՝ բնակարանի ներսում մեքենակայանման տարածքով։ Առաջին 20 հարկերը գրասենյակներ են լինելու, 21–ից մինչև 35–րդ հարկերը՝ շքեղ հյուրանոց, 36–ից մինչև 70–րդ հարկերը՝ բնակարաններ, իսկ վերին 10 հարկերը լինելու են շքեղ վիլլաներ։ Շարժական աշտարակին վիճակված է դառնալ քաղաքի ամենահեղինակավոր շենքը»։ (շարունակել →)
«Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները
Հանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում և կիսվում «Հայաստան–Բոսնիա» հանդիպման տպավորություներով։
«Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում: Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք: Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է: Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:»,–գրում է reporter-arm–ը, իսկ noni-no–ն հանդիպման լուսանկարներով է կիսվում։ Հանդիպմանն է անդրադարձել նաև pigh–ը։ (շարունակել →)
Հայկական հեքիաթի «iKnik»–ը, ռոմանտիկ մսագործն ու Հայաստանն առանց վարդագույն ակնոցների
Հայկական բլոգներում այս շաբաթ լիրիկական խոհերն են գեռակշռում։ Մինչ «Ռադիո Վան»–ի բլոգը հայտնում է Հրապարակ օրաթերթի և Հ1 հեռուստաընկերության փոխադարձ հարձակումների, javakhk–ը Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների նոր սրացումներից և armkids–ը Նուբարաշենի մանկատան հետ կապված «Հատուկ գոտի» տեսանյութերի շարքն է հրապարակում, dabavog–ը «արգելակին սեղմել է առաջարկում»։
«Էսօր մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Վարդագույն ակնոցներս տանն էի թողել, ու.. Աչքերս բացեցի ու… ուրեմն, քաղաքը փչացրել են, սաղ լավ շենքերը քանդել են, տեղը կառուցել անճաշակ բաներ… գրադարանները փակել են, գրքերը շպրտել, տեղը բորդելներ սարքել… դրոշը անճաշակ ա, հիմնը՝ խնդալու… մինիստրները սաղ գողեր են, ԳԱԻն՝ մուրացկաններ-կողոպտիչներ… դատավորները՝ կաշառակեր են… դիմությունը՝ քաղպոռնիկներ են, ընդդիմությունը՝ աղանդավորներ… Ազգային ժողովը գողական սխոդկա յա, գողերը՝ բեսպրեդելի մեջ… ավտոները՝ կամ ժողովրդից գողացած փողով բենթլի կամ պապուց կտակված 1973 թվի ժիգուլի… եկեղեցականները մենակ կնունքի փող ու շինարարության ատկատ պոկող… աղանդավորները տժժում են, պացիֆիստները՝ դավաճան… երիտասարդները սեւ շորերով են ու լսում են մենակ Արմենչիկ… ջահելները՝ այլասեռված, անկիրթ ու բութ…երեխաները՝ դաժան, լկստված ու փսլինքոտ… կինոից մենակ սերիալ ա նկարվում, մուլտերից՝ Ռոբերտ Սահակյանց… ծիրանը էս տարի լավ չէր՝ կարկուտ, խնձորը՝ մենակ կարմիր ու հատիկով, խաղողը՝ թթու ու կորիզով… հավերը քնձռոտ են, բրազիլականները՝ պլաստմասով պատրիս արած… կովերը տխուր ու ասֆալտի վրայի զիբիլ ուտող… հաաաա, զիբիլը չի հավաքվում… ինժեներները բոմժ են դառել, գրողները մատերիալ են մենակ գրում իրար վրա»,–գրում է բլոգերը։
Artakevn–ը «apple»-ի մասին է խոսում։ «Հայկական հեքիաթներում (եւ ոչ միայն) օգտագործվող «Այ կնիկ» եւ «Այ մարդ» դիմելաձեւերը կփոխարինվեն iKnik ու iMard ով: Այրումի կայարանը կկոչվի iRoom» … azatarar-ը «Ազգիս անունը որպես առևտրային բրենդ» գրառման մեջ «Հայերը խաղում են հայ լոտո»–ն համապատասխան հանգավորմամբ «հայկականության» տարբերակն է ներկայացնում, ապա եզրակացնում. (շարունակել →)
Բլոգերները Ջավախքում տեղի ունեցած ծեծկռտուքի, ամրագոտիների և Ալիկ Սարգսյանի բացահայտումների մասին
Հայկական բլոգներում թեմաները այս օրերին բազմապիսի են, սակայն ամենից շատ քննարկվող թեման ամրագոտիների և ճանապարհային երթևեկության համատեքստում է։ artakevn–ը իր «Վարչապետը ձգում է երկրի ամրագոտիները» գրառման մեջ նշում է. «Չգիտեմ, երեւի էտ խեղճ մարդուն ուրիշ բանով չեն թողնում զբաղվի դրա համար ա անցել մեքենաների անվտանգության ամրագոտիներին, բայց մեկ ա վատ բան չի հանձնարարել»: Նույն թեմատիկայով է pigh–ի «Քցող Երևան» գրառումը։ javakhk բլոգը հայտնում է, որ Ջավախքի Փարվանա գյուղի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին.
«Երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի հայերի և նրանց հողերը զավթելու նպատակով այդտեղ ժամանած վրացիների միջև: Ինչպես տեղեկացնում է Armar.am կայքի թղթակիցը, վիճաբանության առարկան` Փարվանա գյուղի հայ բնակչությանը պատկանող հողատարածքներն են: Երեկ տեղի բնակչությունը հայտնաբերել է, որ մի խումբ վրացիներ հնձում են իրենց արտերը: Իրենց այդ հանդուգն քայլը վրացիները բացատրել են նրանով, որ ինտերնետ- աճուրդի միջոցով Վրաստանի փոխնախարարներից մեկը գնել է Փարվանա գյուղի հողատարածքներից մոտ 150 հա տարածություն: Փարվանա գյուղի բնակիչները տեղյակ չեն եղել «աճուրդի» մասին: Այն մասին, որ իրենք զրկվել են իրենց ընտանիքների եկամուտի միակ աղբյուրը հանդիսացող հողատարածքներից, գյուղացիները տեղեկացել են գյուղ ժամանած վրացիներից, որոնք եկել էին այդ տարածքները հնձելու: Հայ գյուղացիների ու վրացի հնձվորների միջև սկսվել է ծեծկռտուք, որի արդյունքում վրացիները փախել են: Ներկայումս Փարվանայում տիրում է բավական լարված իրավիճակ: Տեղի երիտասարդները վճռակամ են` իրենց հողերը պաշտպանելու հարցում: Եվ ինչպես իրենք են ասում, անհրաժեշտության դեպքում պատրաստ են նույնիսկ զենքի դիմել, բայց ոչ մի թիզ հող չեն տա վրացիներին»,–գրում է բլոգը։ (շարունակել →)
Բլոգերները կանաչ շարժման ակտիվիստի և «պուտինապաշտության» մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպն է քննարկում, ընդ որում, լուծումներ է առաջարկում ի պաշտպանություն ակտիվիստի։
«Ընդհանրապես, նորմալ պետություններում դեռ նոյեմբեր ամսին, երբ այդ հաղորդումը եթեր դուրս եկավ, երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պիտի աղմուկ բարձրացնեին ու քրեական գործ հարուցեին: Հոդվածից այն հասկացա, որ հինվելով հաղորդումի վրա քրեական գործ հարուցողը դատախազությունն է եղել: Ըստ երևույթի իրենք հարուցել են, իրենք էլ իրար մեջ գործը “պարզաբանել” են: Հենց ամենակզբից սխալը նրանում է եղել, որ այդ գործին հետևող չի եղել (ըստ երևույթի): Նախ հարկավոր էր երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը(ներին) խառնվեին իրարով, հետո էլ պրոֆեսսիոնալ հոգեբանները միանաին, որ երեխաների հետ զրուցեին: Պարզ է, որ եթե այս ամենը չի արվել (ըստ երևույթի հենց այդպես էլ եղել է ու երեխաների հետ միայն քննիչներն են զրուցել), ապա երեխաների վրա ճնշում են գործադրել, որից հետո էլ նրանք խոսքերից ետ են քաշվել»,–գրում է arin-berd-ը։
Միջադեպին են անդրադառնում է նաև kornelij–ը, ahousekeeper–ը, smbatlragrox–ը, dabavog–ը, narjan–ը, mirope–ն, mkdotam–ը, markgrigorian–ը, azatarar–ը, norayr–ը, unzipped–ը։ (շարունակել →)
Ինչո՞ւ են փորձում վտարել մանկաբույժին Քարվաճառից, և ինչո՞ւ է «խառնվում» Բրայզայի կինը
Հայկական բլոգոսֆերան հանգստյան օրերին քննարկում էր Քարվաճառի միակ մանկաբույժի՝ «առողջապահության նախարարի հանձնարարականով» Քարվաճառից վտարելու մասին լուրերը, և մանկաբույժին պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալիս։
«Երեկ ,մի քանի ամիս առաջ առողջապահության նախարարհի հրամանագրով Քարվաճառի բնակչության դեմ նախկինում բժշկական և վարչական բնույթի հրապարակային հանցագործություններ կատարած և կրկին գլխավոր բժիշկ նշանակված Վանիկ Գրիգորյանն իր առանձնասենյակ է հրավիրում մեր շրջանի մանկաբույժ, դաշտային պայմաններում տասնյակ նորածին երեխաների կյանքը փրկած Ստեփան Սարգսյանին և տառացիորեն ասում հետևյալը. «Նախարարն ինձ հանձնարարել է քեզ շրջանից «–––» անել, դու լավ գիտես, որ վրեդ ուզածս գործ կարող եմ սարքել, դիմում գրիր և չքվիր տարածքից»: Մի՜ թողեք մեր երեխաներին և մեր շրջանն առանց բժշկի, մի՜ թողեք հանցագործ ոչնչություններին կործանել բացառապես Ստեփան Սարգսյանի մասնագիտական և մարդկային հատկությունների վրա տարիներ գոյատևած քարվաճառյան առողջապահությունը»,–գրում է vaykuneci–ն, ում գրառումը իրենց բլոգերում արտատպել են pigh–ը, javakhk–ը, infernoarm–ը, nemo991–ը։ (շարունակել →)
«Ազատագրված է, ոչ թե գրավված»–ի PR ակցիան և «ՀՀ Զինված ուժերի կանոնակարգ»–ի մարազմը
Հայկական բոլոգոսֆերայում այս օրերին ազատագրված տարածքների, «հայկանության» և խորհրդանիշների պատերազմների ու հակազդեցության թեման է ակտիվ քննարկվում։ ahousekeeper–ը իր «Ազատագրված է, ոչ թե գրավված»գրառումով տեղեկացնում է Հայաստանի քարտեզով շապիկներ պատվիրելու հնարավորության մասին, որին բլոգային տիրույթում խանդավառությամբ են արձագանքում մյուս բլոգերները։ Arin-Berd–ի թեման «Ընկերների պատմություն» –ն է։
Ջոկատի նոր անդամներն արդեն պատերազմի հոտն առել էին, արդեն կռիվների էլ էին մասնակցում: Ամառ օր էր, մոտավորապես այս օրերն էին, Ժիրոյից զանգ ստացա. – Հեսա, կես ժամից ձեր մոտ եմ,- ուրախությունով պատասխանեցի ես ու շտապեցի Զեյթուն: Բարով տեսանքով իրար ողջունեցինք, փաթաթվեցինք: – Լավ ե՞ս, ամեն ինչ լավ ա՞: Արա, աչքիս գույնդ փոխվել ա, ոնց որ զագառ ընդունած լինես: Էս սանատորիա էի՞ր, թե՞ ընտեղի թեժ կրակից ա մաշկդ սևացել: – Հոոո՜… Կարոն կթողնե՞ր, օր հանգստանանք: Մեզ չլեր գը: Էս Շուշիի արևն է վառել, չորցանք: Շուշի ենք տեղադրված: Տեսքս ավելի լավ էր ՝ չաղացել էի, թշերս լցվել: Մտանգ Աղդամ, 3 կիլո նիհարի:- Աղդամ էլ եք հասցրե՞լ մտնեք: Ապրե՜ք դուք,–գրում է նա։
gago-berlin–ը հարցում է անցկացնում իր ընկերների շրջանում, թե «Կողմ կլինե՞ք ԼՂՀ տարածքների հանձնման վտանգի պարագայում ռազմական դիկտատուրաի հաստատմանը Հայաստանում» և «Այո Գագո», «Չէ հա այ ախպեր», «էս ի՞նչ էս ասում, Դժար ա դժար… ԽԶ՞» տարբերակներից առաջարկում ընտրել ամենից համապատասխանը։ freedomfight777–ը «Ուղեղի թռչնագրիպացում» գրառման մեջ անդրադառնում է քարոզչական նպատակներով Հայաստանի դրոշի շահադիտական նպատակներով այլ դրոշների հետ համադրման մասին։ noni-no–ի գրառումը Վազգեն Ա Վեհափառի մասին է.
«Գրել էի, որ երկու գիրք եմ գնել Վազգեն Ա-ի մասին։ Գրքերից մեկում դրված են նաև նրա նկարները։ Նկարներից մեկում ապագա Վեհափառն է 6 տարեկան հասակում։ Նկարի հետևում Վեհափառի մոր գրությունը՝ (Վեհափառի ծննդյամբ ստացած անունը՝ Լևոն-Կարապետ Պալճյան, այսինքն, կարդացվում է Բալջյան)»,– գրում է բլոգերը, ապա բանաստեղծության մեջբերումից հետո եզրափակում. «Սիրում եմ, երբ մայրը զինվոր է մեծացնում» (շարունակել →)





