7or BLOG

Զատուլինն արձագանքել է իրեն Ադրբեջան չթողնելու որոշմանը

picresize.phpԿոստանտին Զատուլինը ՌԴ Պետդումայի այն հինգ պատգամավորներից է, որոնց արգելվել է մուտք գործել Ադրբեջան։ Պաշտոնական Բաքուն նման կերպ փորձել է «պատժել» ԼՂՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրած ռուսաստանցի օրենսդիրներին։ «Բոլոր այս տարիների ընթացքում ես մեկ անգամ չէ, որ ԼՂ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդ եմ եղել։ Եվ ընդհանրապես, ես դրական եմ համարում, որ Լեռնային Ղարաբաղում ընտրություններ են տեղի ունենում։ Միթե՞ ավելի լավ կլիներ, եթե ԼՂ-ում հաստատվեր բռնապետություն, որն ընտրություններ չէր ենթադրի»,-ասել է Զատուլինը։ (շարունակել →)

ՀԱԿ–ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Levon ZurabyanԱյսօր «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «7օր»-ի թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանից փորձել է ճշտել՝ Հայ ազգային կոնգրեսն այժմ պատրաստվո՞ւմ է հերթական ընտրություններին։ Լևոն Զուրաբյանի պատասխանները լրագրողների շրջանում նոր հարցեր են առաջացրել։ Ներկայացնում ենք այդ ասուլիսից մեկ հատված.

-Ես քաղաքական բոլոր ուժերին խորհուրդ կտայի պատրաստ լինել ընտրություններին։

-Հերթակա՞ն, թե՞ արտահերթ։

-Արտահերթ, որովհետև ձախողման այն մթնոլորտը, որ այսօր ձևավորվում է, ընդ որում՝ սա միայն ընդդիմության գնահատականը չէ, արդեն իշխանության ներսում է այս մթնոլորտը ձևավորվել, արդեն նրանցից շատերի մոտ է այս տպավորությունը… (շարունակել →)

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

Նախնական տվյալներով պատգամավոր է դարձել Արա Սիմոնյանը

Ara_SimonyanԱվարտվել է թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրության արդյունքների հաշվարկը: Նախնական տվյալների համաձայն՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացոցիչ Արա Սիմոնյանն ստացել է ընտրողների 7254 քվե, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը’ 4822 քվե:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,3 տոկոսը:  Կարդացեք այս մասին մանրամասն մեր նախորդ գրառման մեջ, ինչպես նաև ծանոթացեք Արա Սիմոնյանի կենսագրությանը այստեղ։ Մեկնաբանությունների բաժնում կներկայացնենք նաև այս համատեքստում քաղաքական դեմքերի մեկնաբանությունները։

Արտահերթ պատգամավորական ընտրություն

elections2010թ առաջին ամսվա կարևոր քաղաքական իրադարձությունը խոստանում է լինել հունվարի 10-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը: Հիշեցնենք, խորհրդարանում “թափուր” տեղեր ի հայտ եկան Խաչատուր Սուքիասյանի, Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի՝ պատգամավորական լիազորորությունների դադարեցումից հետո:

2010-ի առաջին ներքաղաքական իրադարձության հերոսները` պատգամավորական տեղի համար պայքարող թեկնածուները, երեքն են` Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու  Ազգային միաբանություն կուսակցությունից Արա Սիմոնյանը: Նշենք, որ պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը նախօրեին հանեց իր թեկանծությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի: (շարունակել →)

Ոչ թե պատգամավորական կարգավիճակով, այլ հոգու թելադրանքով…

Hmayak_HovhannisyanՊատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի ուղերձը 10-րդ ընտրատարածքի ընտրողներին

Սիրելի հայրենակիցներ, հայ քրիստոնյաներ, քույրեր եւ եղբայրներ… Այս օրերին մենք բոլորս նախապատրաստվում ենք դիմավորելու նոր’ 2010 թվականը, արժանապատիվ, բարեկեցիկ եւ բարեկիրթ պետություն ունենալու, առողջ եւ երջանիկ կյանքով ապրելու հույսերով։ Աստված յուրաքանչյուր մարդ արարածի երջանկության ձգտմամբ է օժտել, սակայն միշտ չէ, որ մարդը հնարավորություն ունի այդ ձգտումը սեփական ձեռքերով իրականացնելու։

Դուք’ Երեւանի Կենտրոն համայնքի 10-րդ ընտրատարածքի ընտրողներդ, 2010 թվականի հունվարի 10-ին հնարավորություն ունեք սեփական ընտրությամբ ապահովելու ձեր եւ ձեր հարազատների երջանկությունն ու հաջողությունը գալիք Նոր տարում։ (շարունակել →)

Մեղադրող կողմը պահանջեց Նիկոլ Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման

Nikol_PashinyanԵրևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 22-ին մեղադրող կողմը պահանջեց 8 տարվա ազատազրկման դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը մեղադրվում է 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ։ Եթե այս դատավճիռը հաստատվի, Նիկոլ Փաշինյանը կզրկվի, ԱԺ ընդունած որոշմամբ, համաներմուվ պատժից ազատվելու հնարավորությունից։ Իսկ հունվարի 10-ին նշանակված պատգամավորական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում, Ն. Փաշինյանը կզրկվի մանդատից։  (շարունակել →)

Մարքսիստն ու Հմայակը ցանկանում են պատգամավոր դառնալ

Hmayak_Hovhannisayn-Davit_HakobyanՀայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն իր է թեկնածությունն է առաջադրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8-րդ տեղամասում։ Այստեղ խորհրդարանական մեծամասնական ընտրություններ են անցկացվելու պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ պատգամավորական մանդատից զրկվելու հետևանքով։ «7օր»-ի հետ զրույցում պարոն Հակոբյանն ասել է, թե դեռևս տեղյակ չէ, թե ովքեր են իր մրցակիցներն այդ տեղամասում, սակայն լսել է, որ 3 հոգի են առաջադրվել, որոնցից մեկը Սլավոնական համալսարանի դասախոս է։

Հարցին, թե ի՞նչ է լինելու իր տեղը Երևանի ավագանիում, Դավիթ Հակոբյանը պատասխանել է, որ իր ներկայացրած դիմումի պատասխանը դեռ չի ստացել, և եթե քաղաքապետարանը կայացնի իր որոշումը և այն ուղարկի ԿԸՀ, այդ դեպքում միայն Դավիթ Հակոբյանը կդառնա ավագանու անդամ։ «Եթե ընտրվեք ԱԺ պատգամավոր, և միաժամանակ հաստատվի ավագանիության Ձեր մանդատը, որը կնախընտրեք» հարցին, Դ. Հակոբյանը պատասխանել է. «Եթե չեմ սխալվում, Սահմանադրությամբ երկու ինստիտուտում էլ աշխատելու հնարավորություն կունենամ, եթե հանձնաժողով չղեկավարեմ»։

Ի դեպ, Հայաստանի «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 10-րդ ընտրատեղամասում։ «7օր»-ի թղթակցին Հ. Հովհաննիսյանը հաղորդել է, որ վերոնշյալ տեղամասի բնակիչներն իրեն դիմել են առաջադրվելու խնդրանքով, և ինքը տվել է իր համաձայնությունը։

«Տեսա՞ք ինչ եղավ», կամ «Բա հիմա ի՞նչ է լինելու»

banavech_pigh_hrant«7 օր»-ը հյուրընկալել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին և բլոգեր Տիգրան Քոչարյանին։

-Ներքաղաքական զարգացումները գնալով թափ են հավաքում։Դրանք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով։ Արտահերթ ընտրական գործընթացներ կանխատեսո՞ւմ եք, թե՞ ոչ։

Տիգրան Քոչարյան-Ես կուզենայի կանխատեսել, քանի որ այն կարծիքին եմ, որ հայ-թուրքական պայմանավորվածությունները չպետք է ստորագրվեն և ընդունվեն խորհրդարանի կողմից։ Բայց ես հնարավոր չեմ համարում, որ խորհրդարանն իր ներկա կազմով չընդունի դա։ Այդ հարցում ամենածայրահեղ ընդդիմությունն էլ (նկատի ունեմ ՀԱԿ-ը) է ոնց որ միացել իշխանությանը, այդ պատճառով էլ մի քիչ բարդ կլինի։

-Իսկ ինչո՞վ է Ձեր նշած ընդդիմությունը ծայրահեղական։

Տ. Ք.-Դե, ՀԱԿ-ն իրեն ներկայացնում է որպես ծայրահեղական, սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրենք կարծեք թե բավականին լավ եզրեր են գտել իշխանության հետ. այնպիսի տպավորություն է, թե միասին են աշխատում։ Ոնց որ կոալիցիոն գործընկերներ լինեն։ Մի կողմից ցանկանում եմ, որ ինչ-որ ներքաղաքական զարգացումներ լինեն, մյուս կոմից էլ չեմ ուզում, որովհետև միշտ էլ պահից կարող են օգտվել արտաքին այլ ուժեր։

-Ասում եք, որ կուզենայիք արտահերթ գործընթացներ, և նշում, թե ՀԱԿ-ն ու իշխանությունները միասին են։ Այդ դեպքում նշված գործընթացների մյուս կողմում ո՞վ է լինելու։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics