7or BLOG

ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Գյումրու պատվավոր քաղաքացի՞

Artur_BaghdasaryanՆոյեմբերի 7-ին տեղի է ունենալու Գյումրու քաղաքի օրը, որը զուգորդվելու է տոնակատարություններով: Այդ օրը, ըստ «7օր»-ի իրազեկ աղբյուրների, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ըստ նույն աղբյուրի՝ որոշումն արդեն կայացվել է, և նույնիսկ պատվիրվել է համապատասխան հուշամեդալը:

Թե Գյումրու զարգացման գործում ի՞նչ ներդրում է ունեցել 2008թ. փետերվարի 19 նախագահական ընտրությունենրից հետո, հատկապես Շիրակի մարզում, վարկաբեկված ՕԵԿ նախագահը, դեռևս անհայտ է: Ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2008թ. Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը, ըստ շրջանառվող լուրերի, մեծ ներդրում է ունեցել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերընտրման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով մասնավորապես ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության ներուժը: Հավանաբար այս անգնահատելի օգնության համար էլ Վարդան Ղուկասյանը փորձում է վարձահատույց լինել Արթուր Բաղդասարյանին:

Այսօր տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի դստեր հարսանեկան արարողությունը

Serj_SargsyanՀայկական քաղաքական էլիտայում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ամուսնությունների մասին լուրերին անդրադարձանք մեր բլոգում։ Չխախտելով «ավանդույթը»՝ անդրադառնանք այսօրվա հարսանեկան արարողության «մեղավորներին»։

Այսօր «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր հարսանեկան արարողությունը։ Նախագահի փոքր դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանն ամուսնանում է Հայկ Խաչատրյանի հետ, ով, ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահի աներորդու որդին է։

Կարդացե՛ք նախորդ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու պսակադրության մասին մեր նախորդ գրառումը այստեղ։ Ինչպես նաև կարդացե՛ք Սերժ Սարգսյանի ավագ դստեր՝ Անուշ Սարգսյանի մասին այստեղ։

Մի նախաձեռնողականության պատմություն…

serjik-hilary

Ամրագոտիները փրկել են ՀՀ վարչապետին

Tigran_SargsyanԱյսօր Երեւանում՝ մարզահամերգային համալիրում բացվել է «Panarmenian Expo 2009» երրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում են 15 երկրներից 160 ընկերություններ: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը և ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները:  Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու պաշտոնատար այլ անձինք։ Մինչ ցուցահանդեսի բացումը վարչապետը  մարզահամերգայինի բակում անձամբ վարել է էքսպոյում ներկայացված հայ–չինական արտադրության «CHINVAN» մակնիշի տրակտորը, սակայն, չի կարողացել կառավարել այն և շրջապտույտ կատարելիս վթարի է ենթարկվել՝ բախվելով մետաղական պատնեշին։ Բարեբախտաբար վարչապետը  ամրագոտին կապած է եղել և ոչինչ չի պատահել։

Ապա Տիգրան Սարգսյանը շրջել է գրեթե բոլոր ցուցանմուշներով եւ ուշադիր ծանոթացել ներկայացված ապրանքներին ու ծառայություններին: Նրա հատուկ ուշադրության է արժանացել հայրենական արտադրության վարտիքներին, որ արտադրվում է Գյումրիում և արտահանվում է Կանադա։ Նա հետաքրքրվել է՝ նորաձև՞  են արդյոք այդ վարտիքները Կանադայում, սակայն հրաժարվել է իր համար պատրաստված ներքնաշորերի տեսքով նվերից: Վիդեոն դիտեք այստեղ:

Հովիկ Աբրահամյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը ամուսնանում են

Tsarukyans-familyՏեղական “Անկախ” պարբերականի հաղորդմամբ վաղը «Օջախ» ռեստորանում կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր՝  Էմմայի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի հարսանեկան հանդիսությունը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը 6 զավակ ունի, իսկ Հովիկ Աբրահամյանը` 3-ը:

Պարբերականը Ծառուկյանի ընտանիքի մասին գրում է, որ Ռոզա, Գայանե և Էմմա Ծառուկյաններն ավարտել են Անանիա Շիրակացու անվան ճեմարանը: Ռոզան և Էմման սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում: Գայանեն ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը: Իսկ Անահիտը և Նվերը դեռ սովորում են նույն ճեմարանում: Ընտանիքի ամենակրտսեր զավակը՝ Հովհաննեսը, դպրոց կհաճախի հաջորդ տարի: (շարունակել →)

Սերժ Սարգսյանի անհավանական արկածները Սփյուռքում

serj_sarkissian-ParisԻնչպես և կանխատեսվում էր, Սերժ Սարգսյանի՝ մեկշաբաթյա այցելությունների շարքը  սփյուռքահայ օջախներ, չանցավ առանց միջադեպերի ու բողոքի ակցիաների։ Փարիզում տեղի ունեցած բաղաքի ակցիային հետևեցին հայ–թուրքական արձանագրությունների բողոքման ակցիաները նաև Նյու Յորքում, Լոս Անջելոսում, ընդհուպ մինչև Արգենտինայում, որտեղ նախագահի այցելություն նախատեսված չէ, սակայն համայնքը իր բողոքի ձայնը, այնուամենայնիվ, բարձրացնում է։

Այսպես, սկսենք Նյու Յորքից։ Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժ. 5-ին, «Նյու Յորք Պլազա»-ի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, իսկ դրսում, թեեւ անձրեւային եղանակ էր, հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ իր անհամաձայնությունտ հայտնելով հայ–թուրքական արձանագրություններին։ Ֆոտոռեպորտաժը դիտեք մեր կայքում։

Լոս Անջելոսից։ Ակցիան տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 15-ին՝ Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ։ Ավելի քան 12000 ամերիկահայեր հավաքվել՝ իրենց բողոքն արտահայտելու հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ: Հենց այս հյուրանոցում էր հյուրընկալվեր Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը համայկական ուղեւորության է իրականացնում: «Սերժ, մի դավաճանիր հայ մարդկանց», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», «Ոչ Արձանագրություններին» են եղել պաստառների գրությունները։ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրանոցի 12-րդ հարկի պատշգամբից հետեւել է ցուցարարներին: Վիդեոները դիտեղ այստեղ և այստեղ։ (շարունակել →)

Բանավեճ. Դիվանագիտական խաչմերուկներում

Larisa_Alaverdyan_Armen_Meliqyan«7 օր»-ը հյուրընկալել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող ներքին իրավիճակը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ոլորտներում։

Լարիսա Ալավերդյան.-Եթե գնահատելու լինեի, վերին աստիճանի ցածր գնահատական կդնեի։ Չեն երևում քննարկումների տրամաբանությունը և կառուցվածքը, չի երևում, թե այդ քննարկումներում ինչ-որ ձևով ինչ-որ արդյունքի ենք հասնում։ Այսինքն, դրանք անհասցե են, չկանոնակարգված, և պետք է ասեմ՝ մասնագետների կարծիքի առումով՝ բոլորովին անլսելի։ Մասնագիտական վերլուծությունները գրեթե լսելի չեն։ Խորհրդարանական լսումները դրա վառ ապացույցն են։

Արման Մելիքյան-Ընդհանուր առմամբ, հարցն այնպես էր ներմուծված, որ եղածին հնարավոր լինի երկու պատասխան տալ ՝ այո կամ ոչ։ Այս քննարկումներն էլ տարվեցին հենց նույն տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ ի սկզբանե իշխանության ներկայացուցիչների համար խնդիրը կանխորոշված էր։ Նրանք որոշումը կայացրել էին այս փաստաթուղթը պարզապես ստորագրելով։ Դրանից հետո հետ կանգնելու կամ քննարկելու հնարավորություն նրանք այլևս չեն ունեցել և այս տրամաբանությունը պարտադրել են բոլորիս՝ եթե դուք կողմ չեք, ուրեմն դեմ եք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ (շարունակել →)

Եվ կաթսայի մեջ ավելանում է Վրաստանի շերեփը…

Georgia_regional_TurkeyՎրաց մի խումբ պատգամավորներ պատրաստվում են խորհրդարանի օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասապանության ճանաչման հարցը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ընդգծում է, որ այդ նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում լարված թուրք-վրացական հարաբերությունների, ինչպես նաև այն վտանգների հետ, որոնք սպասում են Վրաստանի տնտեսությանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ թուրքական «Milliyet»-ը գրել էր, թե մոտ ապագայում պաշտոնական Անկարան հնարավոր է ճանաչի Աբխազիայի անկախությունը, իսկ Մոսկվան, ի պատասխան, կճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Համաձայն հրապարակման, առաջին հայացքից այդ անհավանական սցենարն առավել դժվար իրականանալի չէ, քան Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների հաստատումը։

Րաֆֆի Հովհաննիսյանը փոշմանել է

Rafi HovhannisyanՀարգելի իմ համերկրացինե՛ր,

Համեստորեն ու տևապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման և առանց որևէ նախապայմանի մեր հարևանների հետ հարաբերությունների բնականոնեցման՝ սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիև որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը:

Սակայն այդ պահից ի վեր թե՛ Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե՛ բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը և’ ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը՝ գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության:

Հետևաբար՝ ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսևորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը՝ կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսև Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին:

30 սեպտեմբերի 2009թ. / Երևան

Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ինչպես նաև «Ժառանգություն»–ում տեղի ունեցած խմորումների մասին «7օր բլոգ»–ի քննարկումները կարդացեք այստեղ և այստեղ։

Հայտարարությունների բում. գուցե մի բան գիտեն, որ «աղմկում են»…

Armenia_people«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության հայտարարությունը. « Հայ-թուրքական այլևս հայտնի Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների, նրանց կամքը անվերապահորեն կատարող 52 այսպես կոչված կուսակցությունների, հանրային խորհրդի, մանր ու մեծ այլ խամաճիկների, կերակրատաշտին մոտ կանգնած հայախոսների կեցվածքը կանխորշված էր դեռ շատ վաղուց:Իշխանական նախագծերի մեջ չէր տեղավորվում “Ժառանգություն” կուսակցությունը, համանուն ԱԺ պատգամավորական խմբակցությունը իր իրոք ընդդիմադիր կեցվածքով… Սեպտեմբերի 15-ին հայ իրականության համար արտառոց մի առաջարկով հանդես գալով «Ժառանգություն» կուսակցությունը և համանուն խմբակցությունը դիմում է ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ «Հանրաքվեի մասին» օրենքով նախաձեռնելու և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպելու համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե: Կառավարությունից մերժում ստանալուց հետո Ժառանգություն” կուսակցությունը այժմ էլ դիմել է Սերժ Սարգսյանին:

ՀԱԿ հայտարարությունը. Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը սկզբից եւեթ ոստիկանության ամոթալի ու մեղկ վարքագիծը բնութագրող փայլուն մի օրինակ էր։ Այս տարվա հուլիսի 1-ին, Հայ Ազգային Կոնգրեսի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկատվական թռուցիկները բաժանելիս, Աբովյան փողոցում երիտասարդների խմբի վրա ավազակային հարձակում էր գործել քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ ու նրանց ծեծի ենթարկելով փորձել խոչընդոտել թռուցիկների բաժանումը։ Դեպքից հետո լուսանկարներից պարզվեց, որ բանդիտական խմբի մեջ ճանաչվում են զգեստափոխված ոստիկաններ։ Ոստիկանությունը ստիպված էր ընդունել դա եւ, կատարված հանցանքի հիմքով ծառայողական քննություն սկսելու փոխարեն, կեղծելով իրողությունը՝ դիմել ճղճիմ, իր համար անպատվաբեր քայլի՝ գործը շուռ տալով երիտասարդների դեմ։ Խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց երեք երիտասարդների, այդ թվում Տիգրան Առաքելյանի դեմ, որը եւ մի քանի օր անց ձերբակալվեց։ (շարունակել →)

Իմիտացիա՛, իմիտացիա՛ մինչև վերջ

Armenia_Turkey«Ժառանգություն» – ՀՅԴ համագործակցությունը հայ-թուրքական արձանագրությունների համատեքստում այլևս իրողություն է, համենայն դեպս կողմերը պաշտոնապես հաստատում կամ նվազագույնը չեն հերքում այն։ Ընդդիմադիր՝ «Հայկական ժամանակ»–ը իրողությունը որպես «իշխանական պրոյեկտ» է ներկայացնում սեփական հրապարակումներում, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը այս ուժերի միակ արդյունավետ գործողությունը համարում է. «Ժառանգության» և «Դաշնակցության» խորհրդարանական մանդատները վայր դնելը՝ ի բողոք կատարվող գործընթացի»։

««Ժառանգությունը» և «Դաշնակցությունը» կարող են ամենամեծ հարվածը հասցնել այս ռեժիմի վարած քաղաքականությանը նման քայլով։ Այդ քայլի մեջ լուրջ ներուժ եմ տեսնում։ Եթե նրանք դիմեն այդ քայլին, լրջագույն հիմքեր կդնեն այս ամբողջ գործընթացը կանխելու»,–ասել է Լևոն Զուրաբյանը՝ փաստելով, որ այսպիսով, փաստորեն, խորհրդարանում այլևս ընդդիմություն ներկայացված չի լինի և այդ միջազգային հանրության համար կլինի ազդանշան, ինչը թույլ կտա իսկապես բեկում մտցնել այս քաղաքական գործընթացի մեջ։ Եվ ապա նշել. «Իսկ մենք միայն կողջունենք դա»։

Ու մինչ Զուրաբյանը քննում է, թե ինչ հարցերում «ՀԱԿ–Ժառանգություն» համագործակցության ասպեկտում ինչը հաջողվեց կամ չհաջողվեց, «Ժառանգության» անդամներից Լարիսա Ալավերդյանը նշում է, որ միտված է մտածելու, որ համաձայնագիր «առնվազն կստորագրվի»։ Հատկանշական է, որ  նմանատիպ, դրականին հակված չեզոք դիրքորոշում են հայտնում գործընթացին կողմ, թե դեմ քաղաքական գործիչներ, ըստ ամենայնի, «բողոքականությունը» իմիտացիոն բնույթի դարձնելով։ Սերժ Սարգսյանի՝ սփյուռքում նախատեսված հանդիպում–քննարկումները հայ–թուրքական հարաբերությունների պոտենցիալի մասին, ներքաղաքական դեկորները այս պրոցեսում, դեմ ու կողմերի ներդաշնակ համակցումը,  արկածախնդիրները պրոցեսում, արտաքին ուժերի իմիտացիան… Մնում է միայն դետալների շուրջ կանխատեսումներ անել…

Բանավեճ. «Հայ–թուրքական սահմանի ոդիսականը»

Hayk_Gevorhyan-Ervan_Bozoyan«7 օր»-ը հյուրընկալել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մեկնաբան Հայկ Գևորգյանին և քաղաքագետ Երվանդ Բոզոյանին

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական բանակցային ներկա գործընթացը։ Ի՞նչ կարող է այն մեզ տալ քաղաքական ու տնտեսական առումներով, և տվյալ պահին ի՞նչ ունենք։

Երվանդ Բոզոյան-Ես կցանկանայի հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում, որովհետև կարծում եմ, որ այս գործընթացը բավականին վտանգավոր միտում ունի։ Վտանգն այն է, որ ինչքան էլ մենք ասենք, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, դրանք չեն կապվում Ղարաբաղի հետ, դա այդպես չէ, և փաստացի Թուրքիան անուղղակի պայման է դնում, որ Հայաստանի հետ կբարելավի հարաբերությունները միայն այն դեպքում, երբ ղարաբաղյան ճակատում կդառնա, այսպես ասած, շատ ակտիվ խաղացող, ինչը և մեզ համար պարզապես վտանգավոր է։ Իմ անձնական տեսակետով ղարաբաղյան խնդիրն այսօրվա դրությամբ փակուղային դրության մեջ է. այսօր այն լուծում չունի, քանի որ «լուծումն» ուղղակի կարող է բերել պատերազմային իրավիճակի։ Իսկ Թուրքիայի այս խաղի արդյունքում հնարավոր է, որ ներկայիս հավասարակշռությունը խախտվի։ Եվ Թուրքիան ձգտում է դրան։ Ըստ էության, Թուրքիան միջազգային խոշոր խաղացողներից մեկն է. նա G-20 անդամ է, գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել, փորձում է միջնորդի դեր կատարել Իսրայելի և արաբական երկրների միջև և այլն, և այլն։ Թուրքիան յուրօրինակ կամուրջ է Եվրոպայի և մահմեդական աշխարհի միջև։ Միգուցե Թուրքիայի այս դերակատարումը ողջունելի է, սակայն մեզ համար դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ադրբեջանական դիրքորոշման կողմնակից է։ Եվ կարծում եմ, որ չարժե թղթակերությամբ զբաղվել՝ ասելով, թե այս կամ այն փաստաթղթում պայման կա, թե չկա։ Անլուրջ է նման բաների մասին խոսելը։ Փաստացի այդ նախապայմանները կան։ (շարունակել →)

«Տեսա՞ք ինչ եղավ», կամ «Բա հիմա ի՞նչ է լինելու»

banavech_pigh_hrant«7 օր»-ը հյուրընկալել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին և բլոգեր Տիգրան Քոչարյանին։

-Ներքաղաքական զարգացումները գնալով թափ են հավաքում։Դրանք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով։ Արտահերթ ընտրական գործընթացներ կանխատեսո՞ւմ եք, թե՞ ոչ։

Տիգրան Քոչարյան-Ես կուզենայի կանխատեսել, քանի որ այն կարծիքին եմ, որ հայ-թուրքական պայմանավորվածությունները չպետք է ստորագրվեն և ընդունվեն խորհրդարանի կողմից։ Բայց ես հնարավոր չեմ համարում, որ խորհրդարանն իր ներկա կազմով չընդունի դա։ Այդ հարցում ամենածայրահեղ ընդդիմությունն էլ (նկատի ունեմ ՀԱԿ-ը) է ոնց որ միացել իշխանությանը, այդ պատճառով էլ մի քիչ բարդ կլինի։

-Իսկ ինչո՞վ է Ձեր նշած ընդդիմությունը ծայրահեղական։

Տ. Ք.-Դե, ՀԱԿ-ն իրեն ներկայացնում է որպես ծայրահեղական, սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցով իրենք կարծեք թե բավականին լավ եզրեր են գտել իշխանության հետ. այնպիսի տպավորություն է, թե միասին են աշխատում։ Ոնց որ կոալիցիոն գործընկերներ լինեն։ Մի կողմից ցանկանում եմ, որ ինչ-որ ներքաղաքական զարգացումներ լինեն, մյուս կոմից էլ չեմ ուզում, որովհետև միշտ էլ պահից կարող են օգտվել արտաքին այլ ուժեր։

-Ասում եք, որ կուզենայիք արտահերթ գործընթացներ, և նշում, թե ՀԱԿ-ն ու իշխանությունները միասին են։ Այդ դեպքում նշված գործընթացների մյուս կողմում ո՞վ է լինելու։  (շարունակել →)

Միաժամանակ մանդատները վայր են դրել երկու պատգամավոր

Rafi_GrzoՔիչ առաջ հայտնի դարձավ երկու պատգամավորների մանդատները վայր դնելու մասին լուրը։ Հատկանշական է՝ ըստ նախնական ինֆորմացիայի զուգահեռ՝ մանդատների վայր դնումը սկզբունքորեն տարբեր պատճառներով է։ Սեպտեմբերի 2–ին իրավապահ մարմիններին ներկայացած և մարտի 1-ի դեպքերից հետո խափանման միջոցը կալանք չընտրված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հաստատել է լուրը, ապա մեկնաբանել.

«Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման և անհասկանալի քվեարկության հետևանքով իմ և իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլևս անելիք չունեմ և ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետևաբար վայր եմ դնում իմ պատգանավորական մանդատը: Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»:

Մանդատը վայր դրած մյուս պատգամավորի՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասով պաշտոնական մակարդակով ոչ հաստատվում է, ոչ էլ հերքվում լուրը։ Ասվում է սակայն, որ պատճատը պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումներն են։ Խմբակցության մամլո քարտուղարը «7օր»-ի հետ զրույցում խոստացավ ավելի ուշ պատասխանել։

«Պետք չէ՞ եզան տակ հորթ փնտրել» կամ ներքաղաքական արկածախնդրության հովերով

serj_satgsyanՀայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված համաձայնությունից ընդհամենը մեկ օր է անցել ու երկրի քաղաքական բոլոր ուժերը արդեն հասցրել են իրենց «դիրքորոշումը» հայտնել փաստաթղթի շուրջ։

«Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով»,–իր հայտարարություն տարածեց ՀՅԴ–ն՝ ավելացնելով. «Այժմ արդեն ակնհայտ է, որ հրապարակված փաստաթղթերը բովանդակում են թուրքական կողմի հայտնի նախապայմանները։ Այն է’ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթարկել եւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները ի չիք դարձնել: Առավել, հիշյալ փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո Թուրքիան պաշտոնական հայտարարությամբ կրկնում է իր երրորդ նախապայմանը՝ որ երբեք չի ձեռնարկի քայլեր, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին: Այսինքն շարունակում է հայ-թուրքական գործընթացը պայմանավորել Ղարաբաղյան խնդրով»:

«1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։ 2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։ 3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը»,–հայտարարեց ՀԱԿ–ը։  (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics