Վահան Հովհաննիսյան. «Ողջունվեցին Դավութ… ո՞նց էր դրա անունը, Չավուշօղլուի պրագմատիկ կեցվածքները»
Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի Հայաստան կատարած այցին, հայտարարել է.
«Չավուշօղլուն եկավ և գնաց, հիմա փորձենք գնահատել՝ ինչ եղավ։ Ինչպես գիտեք, մենք հրաժարվեցինք նրա հետ հանդիպել, և Ձեզ հայտնի են մեր փաստարկները, պատճառաբանությունները, հիմնավորումները։ Կրկնելու կարիք չկա։ Բայց քաղաքական շատ ուժեր՝ տարբեր բևեռներից, իշխանությունից, ընդդիմության տարբեր ֆալանգներից, որոշեցին, որ չէ, անպայման պետք է հանդիպեն։ Ոմանք կատու էին ճղում ուղղակի, թե հիմա կգնանք, ամեն ինչ կասենք երեսին։ Եվ ի՞նչ եղավ։ Իշխանության, կրկնում եմ՝ այս դեպքում հիշեք, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության վերաբերյալ ես նկատի չունեմ բոլոր հանդիպումները. կան երջանիկ բացառություններ՝ շատ քիչ։ Բայց հիմնականում ի՞նչ եղավ։ Իշխանության կողմից ներկայացան կառուցողական դիրքորոշումներով, ողջունվեցին Դավութ… ո՞նց էր դրա անունը, Չավուշօղլուի պրագմատիկ կեցվածքները, որոշվեց ֆիքսել Ղարաբաղով զբաղվող ենթահանձնաժողովի նպատակները։ (շարունակել →)
Սերժ Սարգսյանի նախաձեռնողականությունը, Դոլար Արմենը և «քաշված» Աշոտյանը
«7օր բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյան–ի մեկնաբանությունը՝
Իշխանությունները հերթական նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը «հորով-մորով» անելուց հետո անցել են հայոց լեզվին։ Ուզում են օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացել։ Արտաքին քաղաքականության ձախողումից հետո, Սերժ Սարգսյանն այդ ձևով ուզում է հաճոյանալ ռուս, ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաներին։
Սարգսյանի հաճոյախոսությունն առաջին հերթին ուղղված է ռուսներին։ Բանն այն է, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում Հայաստանը հայտնվեց խաղից դուրս վիճակում և հիմա թուրքերն Արցախի հարցը քննարկում են ում հետ պատահի։ Վերջերս կայացած ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել է Արցախի հարցը։ Սարգսյանիփրկվելու վերջին հույսը հիմա ռուսներն են, քանի որ ամերիկացիներն իրենց ձեռքերը լվացին ու Սարգսյանը մնաց կոտրած տաշտակի առջև։ (շարունակել →)
Սերժ Սարգսյանը որոշել է «ֆուտբոլային» դիվանագիտությունից անցնել «դպրոցական» դիվանագիտության ու էլի քիրվայական ոճի բան է ստացվելու. արդյունքները լինելու են «ֆուտբոլի» պես

Քիրվայությունից դեպի «հայրենասիրություն» մեկ քայլ է
Ներկայացնում ենք Կարեն Հակոբջանյանի մեկնաբանություը։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, քննարկի բանակցային գործընթացին մասնակցելու հարցը։
Էրդողանի այս հայտարարությունում ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Ազումանյանը որևէ նորություն չի տեսնում՝ նշելով, որ ավելի տարօրինակ կլիներ, եթե Էրդողանը հակառակ որևէ արտահայտություն հնչեցներ։ (շարունակել →)
Ձախողված իշխանություն
Ներկայացնում ենք Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունն ամեն Աստծո օր կատարյալ ձախողումներ է արձանագրում։ ՌԴ նախագահ Մեդվեդևի Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ՀՀ նախագահի թույլ տված կոպիտ սխալի հետևանքով Թուրքիան Արցախի հարցի կարգավորման գործում դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի «դե ֆակտո» 4-րդ համանախագահող երկիրը։
Մինչև տխրահռչակ «նախաձեռնողական» քաղաքականությունը նման բան չէր եղել, որ թուրք պաշտոնյաներն այլ պետությունների ներկայացուցիչների հետ ինտենսիվորեն քննարկեին Արցախի հարցը։ 2008թ. հետո, երբ ՀՀ նախագահի պաշտոնում հայտնվեց Սերժ Սարգսյանը, Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններում ներգրավվելու լեգիտիմ իրավունք ստացավ։ (շարունակել →)
«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում Հայաստանը հայտնվեց հանդիսատեսի կարգավիճակում. ահա՛ «նախաձեռնողականության» իրական պատկերը
Նա գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի հետքերով…
ԲՀԿ լրատվականի արձագանքը Բարսեղ Բեգլարյանին
Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել։ Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բարսեղ Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել։ Մենք հասկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստանի» կշիռն ու հեղինակությունը, որ իր համբավը վաստակել է բացառապես ժողովրդի վստահությամբ, հանգիստ չեն տալիս ոչ միայն Բարսեղ Բեգլարյանին։ Սակայն, ոչ կոռեկտ գնահատականներ տալուց առաջ խորհուրդ կտայինք զբաղվել սեփական գործերով։ Դատելով Բեգլարյանի չստացված պրոյեկտներից ՝ դրանք պետք է որ քիչ չլինեն։ (շարունակել →)
Հարցում. “եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրությունները տեղի ունենային…”
«7օր» կայքէջը հարցում է անցկացնում։ Հարցը հետևյալն է. «Եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, ապա ու՞մ օգտին կքվեարկեիք»։
Հարցումը կավարտվի շաբաթ օրը ժամը 18։00-ին։ Կոչ ենք անում մեր ընթերցողներին ակտիվորեն մասնակցել։ Հարցմանը մասնակցելու համար պարզապես այցելեք մեր կայք և աջ անկյունում քվերակեք ձեր նախընտրած տարբերակի օգտին։ Հարցումների արդյունքները տեսնելու համար սեղմեք այստեղ։
Ի դեպ, եթե լինեն քվեարկության արդյունքների վրա ազդելու ծրագրային հարձակումներ, ապա հարցումն անմիջապես կդադարեցվի։ Այսինքն, ինտերնետային ահարոնադիբեկյանությունը մեր կողմից կկանխվի։
Հայոց ցեղասպանութեան հարցն ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի օրակարգ
Հակառակ ադրբեջանական ապատեղեկատվության, Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը ապրիլի 28-ին ընդգրկվել է Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) օրակարգում: Բանաձևին կողմ քվեարկողների մեջ եղել են նաև պաղեստինցի պատգամավորներ: Նշենք, որ նմանօրինակ քննարկումներ տեղի են ունեցել 2007, 2008 և 2009 թթ.-ին, երբ բանաձևը մտել է Քնեսեթի պաշտպանության կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ, սակայն չի ընդգրկվել խորհրդարանի լիագումար նիստում: (շարունակել →)
Լևոն Տեր-Պետրոսյանի, Նոբելյան մրցանակի ու «նախաձեռնողականության» մասին
«Օգտվելով ռեժիմի անձեռնհասությունից՝ Թուրքիան արձանագրությունների վավերացումը և սահմանների բացումը հետևողականորեն շարունակեց կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: … Կապելով հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները՝ Թուրքիային հաջողվեց նաև առանցքային և Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ՝ Մինսկի խմբի ձևաչափը»։
Սա մեջբերում էր Սերժ Սարգսյանի երեկ հնչեցրած ուղերձին ի պատասխան Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հայտարարությունից։ Այն Հայ ազգային կոնգրեսի, որը գլխավորում է «ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոսության հիմնադիր նախագահ և Սարգսյանի «ֆուտբոլը» ողջունած Լևոն Տեր-Պետրոսյանը։ (շարունակել →)
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը
Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Ռուսաստանի ԱԳՆ կայքէջը տեղեկացնում է, որ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Մոսկվան մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում Թուրքիայի ընդգրկման Ադրբեջանի առաջարկը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ դառնալու Իրանի առաջարկը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, որ այդ հարցերն առայժմ ուսումնասիրման փուլում են։ (շարունակել →)
Սերժ Սարգսյաը դուրս է եկել Հայաստանից, մեկնել է Վաշինգտոն և դեռ չի վերադարձել։ Նրա տեղը հայտնողին խոստացվում է դրամական պարգև։
Ժիրայր Սեֆիլյան. «Այդ աշխատանքը միայն ապագա իշխանություններն են անելու»

-Այս իշխանությունների ապիկարությունը չափ ու սահման չունի։ Բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանի շրջագայությունը, այն շոուն, որ կազմակերպվեց համայնքից համայնք թռչելով, և ես համոզված եմ, որ ովքեր հուշել են նրան այդ ծրագիրը, բոլորովին այլ նպատակներ են ունեցել. նրանց հիմնական նպատակը եղել է հայ ազգը երկփեղկելը,- Սփյուռքի տրամադրությունների վերաբերյալ «7օր»-ի հետ զրույցում ասել է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Նա համոզված է, որ Սերժ Սարգսյանն ըստ էության չի հասկանում, թե ինչ է անում, քանի որ իրականությունից և հայկականությունից շատ կտրված է, հետևաբար նրան ինչպես ուզում, այնպես ուղղորդում են։ (շարունակել →)
Ռուբեն Սաֆրաստյանը չի ընդունում, որ իր կանխատեսումներում սխալվել է
Ներկայացնում ենք Արեգնազ Մանուկյանի վերլուծությունը։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այն մարդկանցից էր, ով «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի ժամանակաշրջանում դրական էր արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին։ Այսօր, սակայն, նա պնդում է, որ գործընթացը մտել է փակուղի։
Պարզապես մի քանի դրվագ հիշեցնենք նրա նախկին և ներկա հայտարարություններից։ (շարունակել →)







