Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։
«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը: Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)
Երեք նախագահների Հայաստանը և մեր պետության իմիջը
«7օր»-ը հյուրընկալել է բլոգեր Տիգրան Քոչարյանին (Pigh) և PArt ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին ի՞նչ չափով է հաջողվել լուծել աշխարհին ներկայանալու, ճանաչված լինելու խնդիրը տեղեկատվական դաշտում։ Ինչպիսի PR ունի Հայաստանը։
Կարեն Քոչարյան-Ես կարծում եմ, որ այդ խնդիրը դեռ չի լուծվել, և դեռ անելու շատ բան կա, որովհետև միգուցե կարելի է ասել, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց ունենալ այդպիսի Սփյուռք, այդպիսի հնարավորություններ…ինչքան էլ մենք փոքր երկիր ենք, կապ չունի. մեր խնդիրներն ամբողջ աշխարհում բարձրացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մենք դա փորձում ենք օգտագործել կամ օգտագործում ենք։ (շարունակել →)
«Հայաստանյան քաղաքական զարգացումների շուրջ»
«7օր»-ը հյուրընկալել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանին և լրագրող Վահան Իշխանյանին
-Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունում տարբեր կարգավիճակով նույն մարդիկ են, իսկ տարատեսակ ընդդիմություններին այդպես էլ չի հաջողվում հասնել ցանկալիին։ Մենք դատապարտվա՞ծ ենք նման իրավիճակի, թե՞, ի վերջո, ինչ-որ բան կփոխվի։
Ստեփան Դանիելյան- Ես հարցը կշարունակեի՝ ինչու՞ վերջին 10 տարիների ընթացքում նոր օլիգարխներ չեն հայտնվում, և որևէ օլիգարխի գործերը չեն վատանում: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքական դաշտում են նույն դեմքերը, այլ նաև տնտեսական դաշտում։ (շարունակել →)
«Հեղափոխության, սոցիալիզմի և սպառողների շահերի մասին»
«7օր»-ը հյուրընկալել է ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանին և «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանին
-Այսօր արտաքին մարտահրավերներին զուգահեռ Հայաստանում բավական սուր է սոցիալ-տնտեսական վիճակը: Պարո՛ն Խանլարյան, որպես սոցիալիստական գաղափարախոսության ուղղվածության ուժի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա իրավիճակը:
Կարեն Խանլարյան- Երբ Դաշնակցությունն իշխանական կոալիցիայից դուրս եկավ, ինքն իրեն հայտարարեց լիարժեք ընդդիմություն: Բնականաբար, որպես այդպիսին, պետք է վեր բարձրացնել մեր երկրում այդքան կարևոր, ճակատագրական սոցիալական հիմնահարցերը: Բայց մենք՝ որպես մի քիչ հին կուսակցություն, կարծում ենք, որ պետք է քննադատաբար մոտենանք այն հարցերին, երբ ունենք դրանց լուծման մոդելը: (շարունակել →)
Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառվեց, սակայն առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ մնաց
Վերաքննիչ դատարանը այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների և մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ դատարանը որոշեց է համաներում կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Այսպիսիով Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա եւս 3 տարի: (շարունակել →)
Ավտոկայանատեղիները և «փողոցային հարկադիր կատարողները»
Ավտոմեքենա ունեցողները և նույնիսկ չունեցողները բախվել են մի իրավիճակի, երբ «մին էլ ըհը» ծլում է մեկը՝ հիմնականում ծեր և անմխիթար արտաքինով, և մեքենան տվյալ վայրում կայանելու համար գումար պահանջում (ով ինչքան շատ տա, նրա պատիվն է): Այս երևույթը տարիների պատմություն ունի, բայց հասարակության լայն շերտերը մինչև հիմա էլ չգիտեն՝ ո՞ւմ «վրա» են աշխատում այդ «ծերունի ավազակները», ո՞ր իրավունքով են գումար պահանջում վարորդներից, վերջին հաշվով ո՞ւմ գրպանում են հայտնվում այդ գանձված գումարները և այլն։ (շարունակել →)
«Հայ–վրացական հարաբերությունները և Ջավախքի խնդիրները»
«7օր»-ը հյուրընկալել է «Ելք» հասարակական բարեփոխումների կենտրոնի նախագահ Ստեփան Մարգարյանին և ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին
-Գաղտնիք չէ, որ վիրահայերի իրավունքների հետ կապված բազում հարցեր կան։ Օրերս նաև քննարկում եղավ այդ թեմայով։ Ջավախքի տարբեր խնդիրների մասին է խոսվում, Դուք դրանցից հիմնականում ո՞րը կառանձնացնեիք։
Ստեփան Մարգարյան- Դժվար է հիմնականում մի խնդիր առանձնացնել։ Օրինակ՝ երբ խոսում են արծարծված հարցերի մասին, տարբեր մոտեցումներ կան տեղի ազգաբնակչության և վրացական իշխանությունների մոտ։ Տեղի ազգաբնակչությունը դնում է իր գոյատևման, հետագայում այնտեղ ապրել շարունակելու անհրաժեշտ պայմանների խնդիրները։ Դրանց մեջ են մտնում նաև մի շարք այլ խնդիրներ՝ լեզու, մշակույթ, ազգային խնդիրներ, տեղական իշխանությունների կարգավիճակ և այլն, վրացական իշխանությունները՝ միայն սոցիալ-տնտեսական։ (շարունակել →)
Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել
Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։
Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։
Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը, rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։ (շարունակել →)
Օրվա ծաղրանկարը. Լևոն Տեր-Պետրոսյանի հուժկու ակնարկը Սերժ Սարգսյանին

Այսօր Բեռլինի պատի անկման 20–ամյակն է
Նոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման 20-ամյակը։ 1989թ. նոյեմբերի 9-ին, ժ.19:34, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն այցելելու համար, սակայն չսպասելով այդ օրվան՝ հարյուր հազարավոր մարդիկ երեկոյան ուղղվում են դեպի սահման։ Սահմանապահները նախ փորձում են հետ մղել ամբոխին, սակայն հետո ստիպված են լինում բացել սահմանը։ Արևելյան Գերմանիայի բնակիչնեչը սկսում են անցնել Արևմտյան Գերմանիա: Հաջորդ 3 օրվա ընթացքում արևմտյան կողմ է անցնում 3մլն մարդ:
Տոնին մասնակցելու համար Բեռլին են ժամանել նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը և Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլը: (շարունակել →)
«Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն»
Բանախոսներ՝ պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյան և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյան
-Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա քաղաքական ու հասարակական մթնոլորտը։
Հովհաննես Հովհաննիսյան -Միշտ ներկա իրավիճակը գնահատելու կամ բնորոշելու համար համեմատականներ ես անցկացնում նախորդ իրավիճակների հետ։ Սովորաբար ընդունված է նախագահների շրջաններով բաժանել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան, Ռոբերտ Քոչարյանի շրջան և նոր նախագահ Սերժ Սարգսյանի շրջան։ Այս շրջանն ավելի շատ անորոշ զարգացումների և մի տեսակ չհասկացված ամորֆության շրջան է։ Եթե Ռոբերտ Քոչարյանի շրջանում լրիվ ամորֆ վիճակ էր, քաղաքական դաշտը համարյա թե գոյություն չուներ կամ մեռած էր, այսօր գոնե ինչ-որ տեղաշարժեր, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, նկատվում են։ Սակայն այդ տեղաշարժերի մի ստվար հատվածն իմիտացիոն է, այսինքն՝ այն չէ, ինչ երևում է, այդ պատճառով շրջանը մի տեսակ շատ ավելի ամորֆ զարգացումներով կբնութագրեմ։ (շարունակել →)
Հայաստանի ապագան թվերով
ՀՀ-ի տարածքում 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 32072 ծնունդ, ինչը հավասարվել է 2001թ. ծնունդների տարեկան քանակին։ 2008թ. նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 29770 ծնունդ, ինչը 2009թ. հետ համեմատած՝ 7,7%-ով քիչ է։
Մահացածների թիվը 2008թ. կազմել է 20502, իսկ 2009-ին՝ 20556։ 2009թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 616 դեպք 2008թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 434 դեպքի փոխարեն: 2008թ. համեմատ մահվան դեպքերն աճել են 0,3%-ով:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի՝ ծնելիության և մահացության դեպք ամենաշատը գրանցվել է Երևանում՝ 11374 ծնունդ և 6556 մահ։ Արագածոտնում գրանցվել է 1468 ծնունդ, 924 մահ, Արարատում՝ 2787 ծնունդ, 1649 մահ, Արմավիրում՝ 2905 ծնունդ, 1593 մահ, Գեղարքունիքում՝ 2349 ծնունդ, 1474 մահ, Լոռիում՝ 2428 ծնունդ, 2220 մահ, Կոտայքում՝ 2893 ծնունդ, 1699 մահ, Շիրակում՝ 2698 ծնունդ, 2006 մահ, Սյունիքում՝ 1331 ծնունդ, 1029 մահ, Վայոց ձորում՝ 530 ծնունդ, 356 մահ և Տավուշում՝ 1309 ծնունդ, 1050 մահ։
ԼՂՀ վարչապետ. «Տարածքային զիջումներ չեն լինելու»
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով գլխավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, լրագրողներին ասել է, որ Ստեփանակերտը պաշտոնապես չի ստացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն փաստաթուղթը, որում ամրագրված են «Մադրիդյան սկզբունքներները»։ «Դրանց մասին մենք գիտենք թերթերից և տեղեկատվական աղբյուրներից, ինչը մեզ համար չի կարող փաստաթուղթ հանդիսանալ»,-ասել է ԼՂՀ վարչապետը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ ամրագրված է հանրապետության սահմանադրությամբ, և մենք տարածքների առումով չենք կատարի որևէ զիջում։ Ասելով տարածք, մենք հասկանում ենք Արցախի ներկայիս փաստացի տարածքը։ Սա մեր դիրքորոշումն է, որով էլ մենք առաջնորդվելու ենք»,-ընդգծել է Արա Հարությունյանը։ Նրա խոսքերով, Հայաստանի և Ղարաբաղի կողմից ցանկացած փաստաթուղթ կընդունվի միայն ժողովրդի հավանությանը արժանանալուց հետո։ «Վերջին խոսքը լինելու է ժողովրդինը»,-շեշտել է ԼՂՀ վարչապետը։
Հայաստանը զիջում է դիրքերը… Ադրբեջանը չեմպի՞ոն
Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը կանանց և տղամարդկանց մրցապայքարում ավարտվեց։ Հայաստանի տղամարդկանց ընտրանին վերջին՝ 9-րդ տուրում մրցում էր Շվեյցարիայի հավաքականի հետ ու կարողացավ հաղթանակ տոնել՝ 2,5 : 1,5 հաշվով: Լևոն Արոնյանը առաջինն ավարտեց իր պարտիան՝ ոչ-ոքիի արդյունքով Յանիկ Պելետիեյի հետ մրցապայքարում։ Մեր հավաքականից հաղթանակ տոնեցին նաև Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, Ռոլանդ Էքստրյոմի և Յոզեֆ Գալախերիդեմ մրցապայքարում։ Պարտություն կրեց միայն Վլադիմիր Հակոբյանը՝ չկարողանալով դիմակայել Ֆլորիան Ջեննիին: (շարունակել →)
Այսօր տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի դստեր հարսանեկան արարողությունը
Հայկական քաղաքական էլիտայում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ամուսնությունների մասին լուրերին անդրադարձանք մեր բլոգում։ Չխախտելով «ավանդույթը»՝ անդրադառնանք այսօրվա հարսանեկան արարողության «մեղավորներին»։
Այսօր «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր հարսանեկան արարողությունը։ Նախագահի փոքր դուստրը՝ Սաթենիկ Սարգսյանն ամուսնանում է Հայկ Խաչատրյանի հետ, ով, ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահի աներորդու որդին է։
Կարդացե՛ք նախորդ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու պսակադրության մասին մեր նախորդ գրառումը այստեղ։ Ինչպես նաև կարդացե՛ք Սերժ Սարգսյանի ավագ դստեր՝ Անուշ Սարգսյանի մասին այստեղ։




