Ելույթ, որը պատիվ չի բերում ՀՀ առաջին նախագահին
Երբ կարդում ես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն ու մեկնաբանությունները, տպավորություն ես ստանում, թե ՀՀ առաջին նախագահը դեռ չի ըմբռնել պետության մեջ հասարակական և քաղաքական շարժումների ու տարաբնույթ գաղափարախոսությունների առկայության կարևորությունն ու անհրաժեշտությունը, մասանավորապես' Հայ Դատի խնդիրները անըմբռնելի են մնացել առաջին նախագահի համար: Թե ինչու պետության գոյության պայմաններում հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պահանջատիրությունից, անհասկանալի է: Ավելին, գուցե արդեն ժամանակն է, որ պետությունը հենց ինքն առաջնորդի հայ ժողովրդի պահանջատիրության արդար պայքարը և խրախուսի նաև այդ ուղղությամբ հասարակական-քաղաքական շարժումներն ու քայլերը: Եվ ով մտածում է, թե ցեղասպանության ենթարկված ժողովրդի պահանջատիրության իրավունքը քաղաքական ու իրավական տեսանկյունից ըմբռնելի չէ աշխարհին, խորին մոլորության մեջ է:
Նախ պետք է փաստել, որ Ցեղասպանության միջազգային դատապարտման և փոխհատուցման դրույթները հայերի՛ առաջադրած պատմական իրավունքները չեն, որ գցվեն աղբանոց: Եվ ի±նչ է նշանակում պատմական իրավունք ասվածը, արդյոք պետք չէ± խոսել հայրենազրկման և մեր հայրերի ու պապերի կրած կորուստների, այդ թվում՝ նյութական կորուստների և դրանց փոխհատուցման մասին: Եթե ոչ, ապա էլ ինչի± համար է առաջին նախագահը ցանկանում, որ հայ-թուրքական արձանագրություններից հանվի պատմաբանների չարաբաստիկ ենթահանձնաժաղովի ստեղծման դրույթը: Մի±թե կարելի է այդքան հակասական մտածել: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլև հատկապես քաղաքական իրողություն է և պետք է ստանա քաղաքական ու իրավական գնահատական' համարժեք հետևանքներով ու արդյունքներով: Եվ պետք չէ Հայ Դատն ու պահանջատիրությունը և Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի երազանքները խառնել միմյանց, դա պատմաբանի կեցվածք չէ, այլ միայն ու միայն հակադիր երևալու պահվածք: Եվ հրեաներն իրենց թագավորության վերականգնումը չէ, որ պահանջում էին ցեղասպան Գերմանիայից, այլ այն կորուստների փոխհատուցումը, որ ֆաշիզմը պառճառել էր այդ ժողովրդին: Այստեղ զգացական ոչ մի նշույլ անգամ չկա, այլ հայության առջև ծառացած է քաղաքական և իրավական ընձեռված հնարավորությունները ճիշտ օգտագործելու խնդիր:
Այլ հարց է, թե ԼՏՊ-ն չի հավատում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը միջազգային մակարդակով դրական լուծում կստանա այնպես, որ Թուրքիան փոխհատուցի հայությանը: Դա իր խնդիրն է, բայց մի ամբողջ ժողովրդի, որի գերակշիռ մասն ապրում է և գործում Հայոց Դատի գաղափարաբանությամբ, անվանել սխալական, դա ավելին է, քան սխալականությունը: Դա ուղղակի մոլորություն է: Ճիշտն ասած, առաջին նախագահն իր իշխանության ժամանակ արդեն գործով է ապացուցել, որ ինքը չի ընդունում հայոց պահանջատիրությունը և նրա ջատագովներին: Եվ այդպիսի գործիչը չի կարող այլևս առաջնորդել մի ժողովրդի, որն այլ կարծիքի է: Այդպիսի առաջնորդն ընդմիշտ կմնա որպես ՀՀՇ-ի առաջնորդ: Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա, իհարկե, Սփյուռքը պետք է համախմբվի հայոց պետության շուրջ և գերխնդիր դարձնի պետության հզորացումը: Սակայն արդյոք պահանջատիրությամբ առաջնորդվող Սփյուռքը խոչընդո±տ է Հայոց պետականությանը: Շտապեմ ասել, որ այդ նույն կարծիքին է նաև Թուրքիան: Մեծ գիտելիքներ և տիտղոսներ հարկավոր չեն՝ նկատելու, որ Սփյուռքն այսօր անում է այն, ինչ վատ են անում հայոց պետական այրերը: Եվ չմոռանանք, որ հայոց պետականության միջազգային վարկանիշը ավելի ցածր կլիներ, եթե Սփյուռքը վայր դներ Հայ Դատի դրոշակը: Չպայքարել ցեղասպանության միջազգային ճանաչման և փոխհատուցման համար, նշանակում է ուրանալ ցեղասպանությունը:
Հայդատականությունը, ինչպես բնորոշում է ԼՏՊ-ն, այս մտայնությունն է, որ պահպանել է մինչ այսօր և շարունակում է պայքարել դրա համար: Եվ այն ուժերն ու գործիչները, որ խոսում են Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերից, թող մեկ անգամ էլ թերթեն պատմության դասագրքերն ու միջազգային իրավունքի սկզբունքները՝ հասկանալու, որ այս երկու պայմանագրերն էլ միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ են. եթե դրանք այդպիսիք չլինեին, ապա հայ-թուրքական ներկայիս արձանագրություններում խնդիր չէր դրվի վերաճանաչել գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը: Թուրքական կառավարությունը' ո՛չ սուլթանական և ո՛չ էլ հանրապետական, կամ նրա կողմից լիազորված որևէ անձ, չի ստորագրել այդ պայմանագրերերից որևէ մեկը: Իսկ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը դաշնակցականներն Ալեքսանդրապոլում ստիպված էին համաձայնել թուրքական պայմաններինª ժամանակ շահելու համար։ Բացի այդ, իշխանությունն արդեն հանձնվել էր բոլշևիկներին: Ալեքսանդրապոլի պայմանագիրը երբևէ չի վավերացվել ո՛չ հայկական և ո՛չ էլ թուրքական իշխանությունների կողմից, և չէր էլ կարող վավերացվել, քանզի ստորագրող կողմերից ոչ մեկն այդ պահին օրինական իշխանություն չէր, ինչպես նաև իրենց այդ պահի օրինական իշխանությունների կողմից համապատասխան լիազորություններ չուներ: Եվ անհեթեթ է թուրքավարի վարվել՝ ամեն անգամ մատնացույց անելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը. այդ պայմանագիրը առոչինչ է, ի տարբերություն Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի, որը և պետք է մշտապես մատնացույց անել: Եվ բավական է արդեն մեռելներին կենդանացնել ու կենդանիներին թաղել: Քաղաքականության մեջ պետք է օգտվել հնարավորություններից, այլ ոչ թե սեփական անզորությունից:
Դժվար է ըմբռնել նրանց, որոնք, ի շահ հայության առկա փաստերը մատնացույց անելու փոխարեն, հանդես են գալիս հակառակ տեսանկյունով՝ մոռանալով, որ դրանք մշտապես ներկայացվում են թուրքական կողմից: Եվ այդպիսի, իրենց կարծիքով՝ «իրատեսականների» մոտեցումները մերժելի են և՛ իրականության, և՛ քաղաքականության, էլ չեմ ասում' բարոյականության տեսանկյունից: Պետք է ամեն օր այդ մարդիկ իրենք իրենց գոնե ասեն' փշալարերը ցեղասպանության, բիրտ նվաճողականության և պարտադրանքի արդյունք են: Եվ Կարսի պայմանագրով գծված սահմանի գոյությունը դեռևս չի նշանակում, թե այդ պայմանագիրը խնդրահարույց չէ միջազգային իրավունքի տեսանկյունից: Վաղ թե ուշ անարդարացի սահմանները պետք է վերաձևվեն, իսկ դրա համար տևական պայքար է հարկավոր, այլ ոչ թե ուրացում: Իսկ լեգիտիմ իշխանության ջատագով Տեր-Պետրոսյանը թող չմոռանա, որ ոչ լեգիտիմ առաջին իշխանվորը այս երկրում ինքն է եղել և ինքն է ծնել այս իշխանություններին այսպիսին, որոնք, ի բարեբախտություն բոլորիս, ավելի լավն են, քան իրենց նախորդները:
Արտակ Սարգսյան
Այս խորագրի վերջին նյութերը
- Սեպտեմբեր 01, 2010 15:20| ԿԱՐԾԻՔ
- «Ողբա՞մ զքեզ, նոր Հայաստան»
- Էդիկ Անդրեասյան. «Հայ լրագրողներն իրենց կյանքում ուրախանալու առիթ մեկ անգամ, այնուամենայնիվ, ունեցել են: Դա այն օրն էր, երբ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ հետևելու է հայրենի ԶԼՄ-ների աշխատանքին եւ ոչ մի լուրջ հրապարակում անարձագանք չի թողնելու»:
- Սեպտեմբեր 01, 2010 10:41| ԿԱՐԾԻՔ
- ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետաքննություն անցկացնի Պետդեպարտամենտում' Արցախի օգնությունը չծախսելու համար
- Հարութ Սասունյան. «Ակնհայտ է, որ Բրայզան և իր նախորդները Պետդեպարտամենտում, տարբեր հնարքների են դիմել Կոնգրեսի մտադրությունները խափանելու համար: Նրանք փորձել են հանգստացնել Ադրբեջանին' սահմանափակելով և ուշացնելով Արցախին խիստ անհրաժեշտ օգնությունը»:
- Օգոստոս 30, 2010 14:43| ԿԱՐԾԻՔ
- Նոր ազատականություն
- Մարինե Պետրոսյան. «Մենակ նոր ազատական ուժն ա, որ կկարողանա զինադադարի ու հաշտության պայմանագիր կնքել խոշոր կապիտալի ու Հայաստանի հասարակության միջեւ, պայմանով որ էդ պայմանագիրը ներառի խոշոր բիզնեսի պարտավորությունները' տնտեսական ու քաղաքական ճգնաժամից Հայաստանը դուրս բերելու հարցում»։
- Օգոստոս 30, 2010 13:57| ԿԱՐԾԻՔ
- Հոգևոր-կրոնական դաշտի խնդիրները Հայաստանում
- Արմեն Լուսյան. «Հայաստանի ներկա կրոնական իրավիճակի բուն արմատները պարզելու համար հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սկզբից ևեթ երկրում չկային պետության և կրոնական կառույցների միջև հարաբերություններին իրավասու մասնագետներ...»։
- Օգոստոս 26, 2010 09:32| ԿԱՐԾԻՔ
- Փնտրվում է ռազմավարական դաշնակից Ադրբեջանի համար
- Էդիկ Անդրեասյան. «Մենք գիտենք, որ ցանկացած պայմանագիր նաև շահերի կորուստ է ենթադրում: Այլապես որևէ պայմանագիր կետ ու դրույթ չէր ունենա: Մի՞թե, ասենք, այն հանգամանքը, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը այսօր ավելի շատ ոչ թե մեր այլ Ռուսաստանի հայեցողության հարց դարձավ, կորուստ չէ արդեն»:
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



