«Առա՛ջ, Հայաստանը» կադրից դուրս և ներս
Երեկ երեկոյան www.youtube.com կայքում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն ընտրողներին կոչ անում իրենց ձայնը տալ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։
Կայքում տեղադրվածը, սակայն, եթեր հեռարձակելու համար խոտան համարվող տարբերակն է, որտեղ Ալբերտ Ազարյանը և Հրանտ Թոխատյանը բառի ուղղակի իմաստով հայհոյում են դեռ այն ժամանակ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո Երվանդ Զախարյանը նշանակվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ և պաշտոնավարում է մինչև այժմ։
«7օր»-ն այսօր փորձել է պարզել, թե ո՞վ կարող է լինել համացանցում նման տեսանյութի տեղադրման հեղինակը, և ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանի և Հրանտ Թոխատյանի հետ այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել։ Հեռախոսազանգերին չեն պատասխանել նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի մամլո գրասենյակից։
Ինչ մնում է Ալբերտ Ազարյանին, ապա նա «7օր»-ին ասել է, որ դա ընդամենը սադրանք է։
-Ո՞նց կարող է պատահի՝ Ալբերտ Ազարյանն իր նախագահին այդպես հայհոյի։ Դա սարքովի բան է։ Դա հատուկ պատրաստել են, որ ինձ վարկաբեկեն։ Հարկավոր է այդ հիմարների բերանը փակել։ Ուզում եմ, որ իմանաք, որ ես այդպիսի բան կյանքում չեմ ասի,- վստահեցրել է Ա. Ազարյանը։
Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման մանր-մունր բաները, թե ով ինչ է տեղադրել youtube-ում, ինքը չի մեկնաբանում։
-Ես մեկնաբանում եմ քաղաքական հայտարարությունները և գործողությունները,- ասել է Է. Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով, որ տեղյակ չէ, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուին գովազդող տեսահոլովակների նկարահանող խմբում ովքեր են ընդգրկված եղել։
Այդուհանդերձ, ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ նախընտրական քարոզչությունն իրականացրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախընտրական շտաբի ղեկավարը ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, իսկ տեսահոլովակների նկարահանումները, մեր տեղեկություններով, իրականացնում էր «Շարմ» ընկերությունը։ Թե ինչպե՞ս կարող էր այդ տեսագրությունը հայտնվել համացանցում, և արդյոք տեսահոլովակների բոլո՞ր մասնակիցներն են նման դժկամությամբ քարոզել Սերժ Սարգսյանին՝ դեռ կփորձենք պարզել։
Ի դեպ, տեսանյութի լուսագրերում գրված է. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սենց բաներ չկային. մարդիկ թեկուզ հետևից իրենց թույլ չէին տա սենց արտահայտություններ»։ Հատկանշական է, սակայն, որ երբ առաջին անգամ այդ տեսանյութը հայտնվել է համացանցում, վերոնշյալ լուսագիրը չի եղել. այն հետո է ավելացվել։
Թե այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է.
-Չէի ուզի մտնել այդ դաշտ և հակադրել երկրորդ և երրորդ նախագահին, և խորհուրդ էլ կտայի այդ մարդկանց, ովքեր նրանց իրար են հակադրում և ուզում են այդպիսով բոնուսներ ստանալ կամ իրենց ռեյտինգը բարձրացնել, չխաղան նմանատիպ վտանգավոր խաղեր և պղտոր ջրում ձուկ չորսան։ Հանրապետական կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ 10 տարի շատ հաջող, նորմալ աշխատել է կոալիցիայում, հիմա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում ենք մեր քաղաքականությունը։
7or.am
Այս խորագրի վերջին նյութերը
- Սեպտեմբեր 03, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- Քիչ առաջ Եվրո–2012 ընտրական մրցաշարի շրջանակներում ավարտվեց Հայաստան–Իռլանդիա ֆուտբոլային հանդիպումը: 0:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանին: Չնայած երկրորդ խաղակեսում ունեցած տարածքային առավելությանն ու մի շարք չիրագործված գոլային պահերին, Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարի առաջին խաղում պարտություն կրեց: Ամեն դեպքում, երիտասարդ խաղացողներով համալրված Հայաստանի ընտրանին վատ տպավորություն չթողեց:
- Սեպտեմբեր 03, 2010 17:38| ԼՐԱՀՈՍ
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- Սեպտեմբեր 03, 2010 17:32| ԼՐԱՀՈՍ
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- Սեպտեմբեր 03, 2010 17:24| ԼՐԱՀՈՍ
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- Սեպտեմբեր 03, 2010 17:23| ԼՐԱՀՈՍ
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



