Համայնքապետերը կդառնան փոքրիկ և չար իշխանիկնե՞ր
Այսօր խորհրդարանում բավական բուռն քննարկման և քննադատության արժանացավ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։ Այսպիսով, գույքահարկը և հողի հարկը սահմանվում են որպես տեղական հարկեր, և ամբողջ վարչարարությունը փոխանցվում է Տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այսինքն, ՏԻՄ-ն իրավունք կստանա իր որոշումներով, իր ցանկությամբ և ընտրությամբ որոշակի հարկատեսակներ մտցնել տվյալ համայնք՝ լրացնելով տեղական բյուջեն։
Առաջիկայում կառավարությունը դեռ պետք է սահմանի հարկատեսակների ցանկը, որոնք կամավոր կերպով իր համայնքում կներդնի ՏԻՄ-ը։ Արդյունքում կարող է ստացվել, որ, օրինակ, մի համայնքում կիրառվող հարկատեսակի դրույքաչափը տարբերվի մյուս համայնքի դրույքաչափից։ Բայց սա, ըստ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, ոչ թե կամայականություն կլինի, այլ օրենքով սահմանված իրավունք։
Տարածքային կառավարման փոխնախարարի խոսքերով՝ այս օրենքը համայնքի բնակիչների համար հարկերի ավելացում չի նախատեսում։
-Ոչ մի խստացում, ոչ մի ծանրացում, ոչ մի լրացուցիչ իրավասություն, բեռ այստեղ չի նկարագրվում, և համայնքի մեր բնակիչները հողի հարկի և գույքահարկի վարչարարության առումով լրացուցիչ որևէ բարդություն չեն ունենա։ Սա ավելի շատ մեր տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ կտա, որ իրենք ավելի պատասխանատու և գործուն միջոցներով կարողանան ապահովել գույքահարկի և հողի հարկի գանձումները,- վստահեցրել է Վ. Տերտերյանը։
Փոխարենը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, այս օրենքն առաջին հերթին հարվածելու է խոցելի խավին։
-Դա նշանակում է, որ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության թիվը մեծանալու է։ Դա հարկային բեռի ավելացում է՝ առանց խոշոր սեփականատիրոջ կամ տնտեսվարող սուբյեկտի, մանր, միջին բիզնեսի տարբերակման,-մեզ հետ զրուցում ասաց Լ. Ալավերդյանը՝ հավելելով նաև, որ, այդպիսով, օբյեկտիվ և օրենսդրական հիմք է ստեղծվում, որպեսզի կամայականությունն ստանա ավելի լայն ծավալներ ու էլ ավելի խորանա։
-Համայնքապետերը կդառնան փոքրիկ և չար իշխանիկներ,- վստահ է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը.
-Սա բացասական է ազդելու բարեխիղճ գյուղապետերի վրա և ուղղակի հող է ու նոր հնարավորություններ է ստեղծում կամայականությամբ շարժվող և կամայական որոշումներ ընդունողների համար։
Ավելին, Լ. Ալավերդյանը կարծում է, որ մասնավորապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս օրենքը կարող է քաղաքական շանտաժի վերածվել.
-Սրա քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ այս օրենքի իրականացման ժամանակ լինելու են բազմաթիվ չարաշահումներ ոչ բարեխիղճ գյուղապետերի կողմից, և պարտադրանք է լինելու բարեխիղճների վրա: Իրենք հետագայում յուրաքանչյուր ընտրության ժամանակ կդառնան ավելի կառավարելի իշխող կուսակցության համար։
Արեգնազ Մանուկյան
Այս խորագրի վերջին նյութերը
- Օգոստոս 31, 2010 15:33| Տնտեսական
- Գագիկ Մինասյանին մտահոգում է գնաճի բարձր ցուցանիշը
- «Արդյունաբերության ոլորտը անցած 7 ամիսներին 11,4 տոկոսանոց աճ է արձանագրել։ Սա հատուկ քննարկման առարկա պետք է դառնա»,-անդրադառնալով այս տարվա 7 ամիսներին Հայաստանում գրանցված տնտեսական աճին՝ լրագրողներին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
- Օգոստոս 26, 2010 13:42| Տնտեսական
- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «պերճանքն» ու թշվառությունը
- Երբ Երևան-Բաթում-Երևան գնացքի ուղևորը մտնում է կուպե, պարզվում է, որ նույն տեղի համար, սակայն արդեն ուրիշի անունով, երկրորդ տոմսն էլ է վաճառվել։ Սկսվում է աղմուկը, նյարդային վիճակը... Կայծակնային արագությամբ դեպքի վայր հասած գնացքավարները «դվայնիկներին» տեղավորում են գնացքին կցված վագոնում...Իրավիճակի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով «7օր»-ը դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ...
- Օգոստոս 26, 2010 13:41| Տնտեսական
- Օրանժը մեկնարկել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնների վաճառքը
- Օգոստոսի 26-ին Օրանժ արմենիա և Research In Motion (RIM) ընկերությունները մեկնարկել են BlackBerry լուծումը Հայաստանում։
- Օգոստոս 25, 2010 12:51| Տնտեսական
- Արա Նռանյան. «Վիճակագրական ցուցանիշները բավական վիճահարույց են»
- «Վիճակագրական ծառայությունները շատ հաճախ հրաժարվում են ընդունել բացասական հաշվետվությունները, այսինքն հաշվետվությունները, որտեղ ցուցանիշների անկում է արձանագրվում, և շատ ժամանակ նույնիսկ հետ են վերադարձնում՝ առաջարկելով ճգրտումներ մտցնել և ներառել ավելի ոգևորիչ ու դրական ցուցանիշներ»։
- Օգոստոս 24, 2010 15:04| Տնտեսական
- Ինչո՞ւ են հայերը նախընտրում հանգստանալ Քոբուլեթում
- Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր. «Մեկ գիշեր անցկացնելու համար պետք չէ այդքան թանկ վճարել, պետք է ծառայությունների քանակն ավելացնել։ Չկա աշխարհում զարգացած տուրիստական երկիր, որտեղ ներքին տուրիզմը շատ լուրջ ձևով զարգացած չլինի»։
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



