Փորձագետ. «Միջազգային հանրության սպասումները կապված են Թուրքիայի հետ, ո՛չ Հայաստանի»
-Թուրքական թատրոնը նորություն չէ. այն սկսվել է դեռևս Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից ի վեր,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
Ռ. Կիրակոսյանի համար հետաքրքրական է, որ Թուրքիան 6 օր սպասեց ՀՀ ՍԴ որոշմանն արձագանքելու համար, որից հետո փորձեց քաղաքական պատճառ ստեղծել արձանագրությունների վավերացումից հետ կանգնելու համար։
-Թուրքիան փորձում է մեղքը գցել Հայաստանի վրա, սակայն այս ռազմավարությունը չի աշխատի դեկտեմբերին և հունվարին կայացած երկու այցելությունների պատճառով։ Թուրք պաշտոնյաները նախ մեկնեցին Վաշինգտոն, այնուհետև՝ Մոսկվա։ Երկու անգամ էլ թուրքերը փորձում էին նախ ամերիկացիների, այնուհետև ռուսների օգնությունը ստանալ ղարաբաղյան հարցում առաջընթաց արձանագրելու առումով, սակայն դա չաշխատեց։ Թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները նույն պատասխանը տվեցին՝ ոչ։
Ռ.Կիրակոսյանի կարծիքով, այսպիսով, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը Թուրքիային նույն ուղերձը հղեցին։ Առաջին՝ Ղարաբաղն արդեն հանվել է արձանագրություններից և այլևս կապ չունի դրանց հետ, երկրորդ՝ թուրքերն իրենք են Ղարաբաղն արձանագրություններից հանել, և այլևս անհնար է Ղարաբաղը նորից վերադարձնել արձանագրություններ։
Երկու երկրները Թուրքիային հիշեցրեցին նաև, որ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները ողջամիտ ժամկետներում. «Այսպիսով, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և միջազգային հանրության սպասումները կապված են Թուրքիայի հետ, ոչ Հայաստանի։ Բոլորը սպասում են միմիայն Թուրքիային»։
Նման քաղաքականությունից դրդված՝ Թուրքիան, Ռ.Կիրակոսյանի խոսքերով, փորձում է ձգձգել վավերացման գործընթացը, որը ժամանակավոր է և կտևի մինչև ապրիլի 24-ը։
Այդուհանդերձ, կապրեն արձանագրությունները, թե կմահանան, կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ Հայաստանը հիմա ոչինչ չի կարող անել արձանագրությունների ճակատագրի վրա ազդելու համար։
Նա նշել է, որ Թուրքիային չի հաջողվել մեղքը գցել Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը կանխեց դա. «Սակայն այն, ինչ պետք է հիմա անի Հայաստանը, Թուրքիային պատժելն է։ Եթե Թուրքիան ձախողի արձանագրությունները, Հայաստանը հնարավորություն ունի պատժելու և նույնիսկ վնասելու Թուրքիային»։
Նա նշել է նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցն այն միակ հարցն է, որում համընկնում են թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Եվրոպայի շահերը, հետևաբար երկարաժամկետ առումով կարող է ուժեղացնել Ցեղասպանության հարցը և ավելացնել ճնշումը Թուրքիայի վրա։ ԱՄՆ կոնգրեսը նորից կարող է դիտարկել Ցեղասպանության խնդիրը ոչ այնքան որպես կարևոր խնդիր, որքան Թուրքիային պատժելու լծակ։
Այնուամենայնիվ, Ռ.Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանի արձագանքը թուրքական թատրոնին բավական հետաքրքիր և հաջող էր։ ՀՀ ՍԴ որոշումն իրականում նորություն չէր, բացի Թուրքիայի արձագանքից։ Նա նշել է, որ Հայաստանի դիվանագիտությունն այս հարցում խելացի էր, քանի որ Թուրքիան փորձեց սադրանքի ենթարկել Հայաստանին, սակայն Հայաստանի նախագահը չփորձեց դա մեծ ճգնաժամի վերածել և նույնիսկ չպատասխանեց Թուրքիայի քննադատությանը։ Այս առումով Ռ.Կիրակոսյանն ասել է. «Թույլ տանք Թուրքիային՝ ինքն իրեն վնասի»։
Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն այն է, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը։ Հայաստանն այլևս ոչինչ չի կարող անել և չպետք է անի։ Այսպիսով, հաջորդ շաբաթ ճնշումները Թուրքիայի վրա ավելի կուժեղանան։
Արփի Բեգլարյան
Այս խորագրի վերջին նյութերը
- Օգոստոս 31, 2010 14:17| Տարածաշրջան
- Կովկասում նոր ռազմաճակա՞տ կբացվի
- Հրանտ Մելիք–Շահնազարյան.«Այո՛, այդ վտանգը մեծ է, և եթե Իրանի դեմ պատերազմ սկսվեց, տարածաշրջանում պետությունները այս կամ այն կերպ ներգրավված են լինելու դրանում»:
- Օգոստոս 28, 2010 12:40| Տարածաշրջան
- Թուրքիան Իրանից պարզաբանում է խնդրել
- Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է արձագանքել Իրանի փոխնախագահ Համիդ Բաղայիի Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած հայտարարությանն ասել է, որ ինքը Իրանում Թուրքիայի դեսպանատան միջոցով պարզաբանում է խնդրել Իրանի արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ Բաղային ասել էր, որ Օսմանյան կառավարությունը 1915 թ. ցեղասպանություն է իրականացրել...
- Օգոստոս 19, 2010 14:13| Տարածաշրջան
- Մեր տարածաշրջանը գլոբալ շահերի բախման թնջո՞ւկ է
- Կարինե Դանիելյան. «Մենք պետք է հաշվի առնենք մեր պատմական փորձը դարերի ընթացքում, Ռուսաստանի վարքագիծը Հայաստանի և Թուրքիայի հետ կապված, և շատ զգույշ լինենք»։
- Օգոստոս 18, 2010 10:42| Տարածաշրջան
- Ինչո՞ւ հայերը գնան Աղթամար և թուրքական քարոզչության գործիք դառնան
- Հարութ Սասունյան. «Միանգամայն հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն և խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը: Սակայն ամենևին հասկանալի չէ, թե հայերն ինչո՞ւ պետք է նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը»։
- Օգոստոս 17, 2010 16:51| Տարածաշրջան
- Ո՞ւմ է ձեռնտու С-300 МПУ-2 «Фаворит» համակարգերի վաճառքը Ադրբեջանին
- Արայիկ Սարգսյան. «Ադրբեջանի կողմից գնված համակարգերը ինչ–որ տեղ ուղղված են նաև Իրանի կողմից Ադրբեջանին հնարավոր հարված հասցնելու դեմ։ Այդպիսի համակարգ կա նաև Աբխազիայում, Իրանում, Գյումրիում և Կրետե կղզում...»։
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



