Աշոտ Զաքարյան
Հարցազրույց ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանի հետ
-Երկարատև ընդմիջումից հետո ՀԱԿ-ը մարտի 1-ին պատրաստվում է կազմակերպել իր հերթական հանրահավաքը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանրահավաքից:
-Մարտի 1-ի հանրահավաքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու է ՀԱԿ-ի հետագա գործողությունների հստակ ծրագիրը, ինչը, կարծում եմ, մեր երկրում նոր քաղաքական իրավիճակի հիմք կդնի:
-Կոնգրեսի ակտիվի հետ քննարկվե՞լ է ՀԱԿ-ի հետագա գործողությունների ծրագիրը, և Դուք նախնական պատկերացում ունե՞ք, թե որոնք են լինելու ՀԱԿ-ի առաջիկա մարտավարական քայլերը, թե՞ հետագա մարտավարության առումով որոշումը կայացնելու է Լևոն Տեր-Պետրոսյանը:
-Հետագա քայլերի հետ կապված խնդիրները, որպես կանոն, քննարկվում են ՀԱԿ-ի քաղխորհրդում, որտեղ ընդգրկված են ՀԱԿ-ին անդամակցած կուսակցությունների ղեկավարները և ՀԿ-ների ղեկավարները: Մենք նախորդ օրը Երևանում էինք, և քննարկում էինք մարտի 1-ի հանրահավաքի հետ կապված խնդիրները: Ամեն ինչ կհրապարակվի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Իհարկե, մենք որոշ բաներ գիտենք, բայց կոռեկտ չէ ժամանակից շուտ խոսելը:
-Բազմաթիվ կոնգրեսականներ ՀԱԿ-ից ակնկալում են առավել ակտիվ և արդյունավետ գործունեություն: Այս առումով ի՞նչ կասեիք:
-Կարծում եմ, որ ոչ միայն առավել ընդդիմադիր տրամադրված, այլ նաև սովորական քաղաքացիներն են հույսերը կապում ՀԱԿ-ի հետ, և ՀԱԿ-ը գիտակցում է իր պատասխանատվությունը: Սրանով պայմանավորված՝ հասարակության ակտիվությունն ինքնանպատակ չէ. գաղտնիք չէ, որ քաղաքականությունը հստակ քայլերի և գործողությունների հաշվարկ է: Գիտակցելով, թե մենք ինչ պատասխանատվություն ունենք մեր ժողովրդի առաջ՝ ակտիվացմանն ուղղված կոնկրետ քայլեր տեղի կունենան այն ժամանակ, որոնք կբերեն շոշափելի արդյունքի:
-Շատերը ՀԱԿ-ին մեղադրում են այն բանում, որ նա առաջնորդվում է «Ինչքան վատ, այդքան լավ» կարգախոսով, և իր հույսը կապել է իշախանության սխալվելու հետ, որի արդյունքում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել:
-Նախ՝ արդարացի չէ, և ինձ համար անընդունելի է այդ մոտեցումը. կոնկրետ փաստերով պետք է խոսել: Մեր անցած վերջին մի քանի հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մեր համար շատ կարևոր են պետության և ժողովրդի խնդիրները, և դրա հետ կապված՝ անգամ հայտարարվեց, որ մենք զերծ ենք մնում քաղաքական ակտիվ գործողություններից, որպեսզի հնարավորություն չտանք միջազգային կառույցներին և գերտերություններին լրացուցիչ ճնշումներ գործադրել մեր իշխանությունների վրա: Սրանից լավ ապացո՞ւյց, որ մենք չենք առաջնորդվում «Ինչքան լավ, այդքան վատ» կարգախոսով: Այլ խոսք, որ իշխանությունը չօգտվեց մեր ընձեռած հնարավորությունից:
-ՀԱԿ-ը խոսում է պայքարը սահմանադրական ճանապարհով շարունակելու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին, սակայն Երևանի քաղաքապետի և թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների որակը ցույց տվեց, որ ընտրությունների ժամանակ իշխանությունն ամենակարող է. ում ուզի՝ կանցկացնի:
-Ես համոզված եմ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է ընտրությունների միջոցով: Այլ խոսք, որ ներկայիս իշխանությունները հրաժարական են տալու համաժողովրդական շարժման և պայքարի հզոր ալիքի ճնշման տակ:
-Դուք համոզվա՞ծ եք, որ 2008-ին ձևավորված ալիքը կրկնվելու է:
-Այդ ալիքը կրկնվելու է և շատ ավելի հզոր: Եվ այս անգամ վարչախումբը որևիցե հնարավորություն չի ունենալու «մարտի 1» կրկնելու։ Այս առումով շատ կարևոր է պահի ճիշտ ընտրությունը:
-Ձեր նշած հուժկու ալիքը ձևավորվելու է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավա՞րտը:
-Ես վստահ եմ, որ Հայաստանում արտահերթ համապետական ընտրություններ են տեղի ունենալու՝ նախագահական և խորհրդարանական: Ուղղակի չեմ կարող ասել, թե որն է ավելի շուտ լինելու: Իսկ իմ վստահությունը գալիս է օր օրի խորացող քաղաքական և սոցիալական խնդիրներից:
Զրույցը վարեց Դերենիկ Մալխասյանը
Այս խորագրի վերջին նյութերը
- Սեպտեմբեր 04, 2010 01:31| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- Կարեն Անտաշյան
- «Երբ Հարվարդի համալսարանի զառամյալ դասախոս իռլանդացին Հայաստան է գալիս Հայաստան - Իռլադիա խաղը դիտելու ու իռլանդական կանաչով իր համար ֆռֆռում է Օպերայի տարածքում, դա ազգային արժանապատվության ամենաազնիվ դրսևորումն է»։
- Սեպտեմբեր 02, 2010 20:07| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- Աշոտ Ղուլյան
- «Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության։»
- Սեպտեմբեր 02, 2010 00:04| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- Լյուդվիգ Խաչատրյան
- «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»։
- Օգոստոս 30, 2010 17:51| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- Հարություն Մեսրոբյան
- «Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով: Այսպիսի հասկացողություններ, ինչպիսիք են «գաղափար» և «սկզբունք», մեր գործիչների և նրանց սպասարկողների կողմից տարօրինակ կերպով պիտակավորվում են որպես «զգացմունքային»»։
- Օգոստոս 27, 2010 20:36| ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- Գագիկ Գինոսյան.
- «Շատ լավ ընդունակություներով, տրամաբանությամբ, ոգի, հոգևոր աշխարհ ունեցող մարդիկ ամեն օր տքնաջան աշխատանք են տանում այս ուղղությամբ, և ի վերջո կգա այդ օրը, որ կհասնենք մեր ուզածին»։
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



