Փետրվարի 9-ին Թեհրանում կմեկնարկի «ARMEX 2010» տնտեսական խորհրդաժողովը
«Ելնելով երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերութիւնները զարգացնելու համար գոյություն ունեցող բարենպաստ ֆոնը՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան առաջարկով՝ Թեհրանում կազմակերպւում է «ARMEX 2010» խորագիրը կրող տնտեսական խորհրդաժողովը, որի անցկացման անհրաժեշտությունը թելադրված է այն իրողությամբ, որ երկու երկրներում առկա առևտրա-տնտեսական հարաբերութիւնները կարգավորող իրավա-տնտեսական ակտերը մեծամասամբ անծանոթ են Հայաստանի և Իրանի տնտեսվարող սուբիեկտներին ու գործարարների լայն շրջանակին: Իրանական շուկան, իր տարողունակ հնարաւորություններով, շատ հաճախ անհասանելի է հայաստանցի գործարարին: Իսկ Հայաստանի լիբերալացված շուկան, միջազգային կազմակերպությունների առջև նրա ստանձնած պարտավորությունների բերումով, հարաբերութիւնների որոշակի պայմաններ է թելադրում օտարերկրյա կապիտալի ներգրավման համար»,- խոսելով Իրանում վաղը մեկնարող «ARMEX 2010» տնտեսական խորհրդաժողովի մասին՝ նշել է ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Խորհրդաժողով-սեմինարն անցկացվելու է փետրւարի 9-10-ը՝ Թեհրանի հեռուստա-ռադիոյի պետական կոմիտեի խորհրդակցությունների դահլիճում, որը նախատեսւած է շուրջ 600 հոգու համար: Իրանական կողմը, ի դէմս «Նասլե նո» կազմակերպության, որը մասնագիտացված կառույց է, մեծ ջանքեր է գործադրում խորհրդաժողովի անցկացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցում: Խորհրդաժողովի անցկացման շահագրգիռ գերատեսչություններն են՝ ԻԻՀ արտաքին գործերի, առևտրի, ճանապարհների ու հաղորդակցութեան նախարարությունները, ինչպէս նաև՝ Իրանի առևտրա-արդյունաբերական պալատը:
Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանից ժամանելու է բարձրաստիճան պատւիրակություն, որը գլխաւորելու է ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Պատվիրակութեան կազմում են՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարը, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, գյուղատնտեսութեան փոխնախարար Սամվել Գալստյանը, Զարգացման հայկական գործակալութեան գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, ինչպէս նաև՝ մեծ թվով գործարարներ:
Հայաստանցի գործարարները ցանկություն են հայտնել հանդիպել ու բանակցել իրանցի գործընկերների հետ: Նրանց հետաքրքրության ոլորտներն են՝ սննդամթերք, տպագրություն եւ փաթեթավորում, դեղորայք, բժշկական սարքեր, մեքենաշինություն, շինանյութ, ջեռուցման միջոցներ, հանք, շինարարական սարքեր, առևտուր և այլն:
«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան
Այս խորագրի վերջին նյութերը
- Մարտ 12, 2010 20:24| ԼՐԱՀՈՍ
- Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին
- Մարտ 12, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
- Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է
- Մարտ 12, 2010 17:37| ԼՐԱՀՈՍ
- Թուրքիա Մեդվեդևի այցի ժամանակ հնարավոր է՝ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը
- ՌԴ նախագահի Թուրքիա կատարվելիք այցի ընթացքում քննարկվելու են էներգետիկ համագործակցության, երկկողմ կապերի ընդլայնման, առևտրաշրջանառությունը ընդլայնելու ուղիների, վիզային ռեժիմը հանելու հարցեր։
- Մարտ 12, 2010 17:06| ԼՐԱՀՈՍ
- Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
- Մարտ 12, 2010 16:57| ԼՐԱՀՈՍ
- «Նաբուկոն» և «Հարավային հոսքը» կարող են միավորվել
- 20:24 12-03-2010
- Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին
- 17:43 12-03-2010
- Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է
- 17:37 12-03-2010
- Թուրքիա Մեդվեդևի այցի ժամանակ հնարավոր է՝ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը
- 17:06 12-03-2010
- Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
- 16:57 12-03-2010
- «Նաբուկոն» և «Հարավային հոսքը» կարող են միավորվել
- 16:43 12-03-2010
- Ադրբեջանում մարդու իրավունքները սահմանափակվել են
- 16:24 12-03-2010
- 2009–ի ամենատարածված անուններն են եղել Անին և Նարեկը
- 16:19 12-03-2010
- 2009–ին 127 գյուտի և 41 օգտակար մոդելի հայտ է ներկայացվել
- 16:18 12-03-2010
- «Ա1+»–ը կբացվի՞
- 16:10 12-03-2010
- Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը
- 16:04 12-03-2010
- Ստորագրվել է «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
- 16:02 12-03-2010
- ՀԱԿ համակարգող. «Մենք չենք համարում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում բավարար լուծումներ են տրված»
- 16:00 12-03-2010
- Ստեղծվել է հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի խարտիա
- 15:59 12-03-2010
- Կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ
- 15:48 12-03-2010
- Ս. Կապինոս. «Մարդու իրավունքների վիճակը շատ գործոններից է կախված»
- 15:36 12-03-2010
- ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»
- 15:31 12-03-2010
- Դատական հայց ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության
- 15:30 12-03-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:06 12-03-2010
- Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
- 14:52 12-03-2010
- Լևոն Զուրաբյան. «Ես Վանգան չեմ»



