Արծվիկ Մինասյան. «Այս նախագիծը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ»
Այս քառօրյայի ընթացքում կառավարությունն Ազգային ժողով էր ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում էր ավելացնել տեղական հարկերը։ Սակայն կառավարության ներկայացրած այս փաթեթը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն ընդդիմադիր, այլև կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի կողմից։
Առաջարկվում է 10 հարկատեսակ, որոնցից երկուսը՝ հողահարկն ու գույքահարկը, գործում են որպես համայնքներին տրված պետության լիազորություններ։ Նախագծով առաջարկվում է, որ դրանք դառնան համայնքի պարտադիր լիազորություն, և բացի դրանցից ավելացվում է 8 հարկատեսակ, որոնք, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի խոսքերով, միայն անվանումներով է, որ այս նախագծով ներկայացվում են։ Նա նշել է, որ ՀՅԴ առարկությունները բխում էին հետևյալ հիմնական ուղղություններից՝ առաջին հիմնավորումը՝ տնտեսական, երկրորդը՝ սոցիալական դրդապատճառ և հետևանքներ, երրորդը՝ տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործում և վերջապես քաղաքական ուղղվածություն։
-Մեր խորին համոզմամբ՝ այն տեսքով, ինչ տեսքով, որ ներկայացված է այս նախագիծը, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ։ Համենայնդեպս, այն, ինչ մակերեսային ձևով ներկայացվում է, սրա հիմքում արդարացված կլինեն մեր հիմնավորումները, որ հարկային այս քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռմանը, մյուս կողմից ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, թուլացնում բարեխիղճներին և այլն,- ասել է Արծվիկ Մինասյանը։
Նա նշել է, որ նախագիծը նաև իրավական առումով չի դիմանում որևէ քննադատության։ Նրա կարծիքով կառավարությունն այս նախագծով իր հերթական չմշակված և խոր վերլուծության չենթարկված քայլն է կատարում։ ՀՅԴ-ն պահանջում է, որ առաջիկայում փաթեթը հայեցակարգի մակարդակով լուրջ քննարկման առարկա դառնա։
Որպես օրինակ՝ Արծվիկ Մինասյանը նշել է «վաճառքի հարկ» հասկացությունը, որի բացատրությունը չկա։ Անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի հարկը չպետք է հարկման մակարդակով իրականացվի, քանի որ գործունեություն չկա, սակայն գումար է գանձվում։ Գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը ևս տարօրինակ է Ա. Մինասյանի համար, քանի որ հասկանալի է, որ մեծահարուստներն իրենց հողերի մշակման խնդիր չունեն։ Ինչ վերաբերում է հանրային տարածքների զբաղեցման հարկին, Ա. Մինասյանը նշել է, որ երբ բացատրությունը չկա, չի կարելի մեղադրել, եթե այդ հարկատեսակը կապակցվի քաղաքական ենթատեքստի հետ։ Նրա կարծիքով մասնավորապես վերջին հարկը կարող է գանձվել ժողովներ, հանրահավաքներ անկացնելու դեպքում, և այնքան բարձր կարող է լինել, որ տանի քաղաքացիների կողմից իրենց ՍԴ իրավունքի չիրականացմանը։
-Նման ենթադրությունների համար հիմք կա։ Պատահական չէ՝ թեև Ազգային ժողովի հորդորը կառավարությունն ընդունեց, և քննարկումները 15 օրով հետաձգեց, բայց ես կարծում եմ, որ 15 օրն էլ բավական քիչ է, և այս փաթեթն ամբողջությամբ վերակառուցման անհրաժեշտություն ունի,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը։
Արփի Բեգլարյան
Այս խորագրի վերջին նյութերը
- Օգոստոս 31, 2010 15:33| Տնտեսական
- Գագիկ Մինասյանին մտահոգում է գնաճի բարձր ցուցանիշը
- «Արդյունաբերության ոլորտը անցած 7 ամիսներին 11,4 տոկոսանոց աճ է արձանագրել։ Սա հատուկ քննարկման առարկա պետք է դառնա»,-անդրադառնալով այս տարվա 7 ամիսներին Հայաստանում գրանցված տնտեսական աճին՝ լրագրողներին ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
- Օգոստոս 26, 2010 13:42| Տնտեսական
- «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «պերճանքն» ու թշվառությունը
- Երբ Երևան-Բաթում-Երևան գնացքի ուղևորը մտնում է կուպե, պարզվում է, որ նույն տեղի համար, սակայն արդեն ուրիշի անունով, երկրորդ տոմսն էլ է վաճառվել։ Սկսվում է աղմուկը, նյարդային վիճակը... Կայծակնային արագությամբ դեպքի վայր հասած գնացքավարները «դվայնիկներին» տեղավորում են գնացքին կցված վագոնում...Իրավիճակի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով «7օր»-ը դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ...
- Օգոստոս 26, 2010 13:41| Տնտեսական
- Օրանժը մեկնարկել է BlackBerry Bold 9700 սմարթֆոնների վաճառքը
- Օգոստոսի 26-ին Օրանժ արմենիա և Research In Motion (RIM) ընկերությունները մեկնարկել են BlackBerry լուծումը Հայաստանում։
- Օգոստոս 25, 2010 12:51| Տնտեսական
- Արա Նռանյան. «Վիճակագրական ցուցանիշները բավական վիճահարույց են»
- «Վիճակագրական ծառայությունները շատ հաճախ հրաժարվում են ընդունել բացասական հաշվետվությունները, այսինքն հաշվետվությունները, որտեղ ցուցանիշների անկում է արձանագրվում, և շատ ժամանակ նույնիսկ հետ են վերադարձնում՝ առաջարկելով ճգրտումներ մտցնել և ներառել ավելի ոգևորիչ ու դրական ցուցանիշներ»։
- Օգոստոս 24, 2010 15:04| Տնտեսական
- Ինչո՞ւ են հայերը նախընտրում հանգստանալ Քոբուլեթում
- Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր. «Մեկ գիշեր անցկացնելու համար պետք չէ այդքան թանկ վճարել, պետք է ծառայությունների քանակն ավելացնել։ Չկա աշխարհում զարգացած տուրիստական երկիր, որտեղ ներքին տուրիզմը շատ լուրջ ձևով զարգացած չլինի»։
- 17:43 03-09-2010
- Հայաստան–Իռլանդիա` 0:1
- 17:38 03-09-2010
- Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
- 17:32 03-09-2010
- Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
- 17:24 03-09-2010
- Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
- 17:23 03-09-2010
- Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
- 17:03 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
- 16:47 03-09-2010
- Էրդողանը և աղջիկները
- 16:26 03-09-2010
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
- 16:11 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- 16:04 03-09-2010
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
- 15:53 03-09-2010
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
- 15:42 03-09-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:31 03-09-2010
- Ուխտագնացություն դեպի Օշական
- 15:24 03-09-2010
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
- 15:17 03-09-2010
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
- 15:08 03-09-2010
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- 15:07 03-09-2010
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
- 14:55 03-09-2010
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- 13:57 03-09-2010
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
- 13:56 03-09-2010
- Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»



