Թուրքագետ. «Թուրքիայի նեոօսմանիզմի այս գաղափարախոսությունը հնարավորություն չունի, որ դառնա իրականություն»
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այնպիսի տպավորություն ունի, որ հայերը գերագնահատում են Թուրքիայի արտաքին քաղաքականության լրջությունը։
-Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մանավանդ վերջին շրջանում, իր մեջ սկսում է ներառել արկածախնդրության որոշակի տարրեր,- «Հենարան» մամուլի ակումբում ասել է Ռ. Սաֆրաստյանը,- իրականում մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հարևանները և աշխարհի հզոր պետություններն այս նոր խաղի կանոնները, որ փորձում է հաստատել Թուրքիան, չեն ընդունում, և նեոօսմանիզմի այս գաղափարախոսությունը, որը շատ վախվխելով, շատ զգուշորեն Թուրքիայի արտաքին քաղաքականության ղեկավարները նոր արտաքին քաղաքականության հիմքում են փորձում, ըստ էության, հնարավորություն չունի, որ դառնա իրականություն և հասնի իր նպատակներին։
Որպես Թուրքիայի արտաքին քաղականությունում այդ արկածախնդրության տարրերի ուժեղացում է թուրքագետը գնահատում Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները, որոնք, Ռ. Սաֆրաստյանի կարծիքով, ոչ մի լավ բանի չեն բերի առաջին հերթին Թուրքիային և վերջինիս հարևաններին։
-Թուրքիան այսպիսի մի փուլ է ապրում, երբ ռուսերեն մի արտահայտություն կա՝ и хочется и колется։
Ռ. Սաֆրաստյանի հետ համաձայնել է նաև նույն ակումբում հյուրընկալված «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը։
-Եթե ժամանակին՝ Առաջին համաշխարհային պատերազմում, օսմանիզմը հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը, ապա կարծում եմ, որ Թուրքիայի մոտ հաջողությունների գլխապտույտը նեոօսմանիզմի համատեքստում նրան կարող է բերել նույն «կրախին»։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, ապա Գ. Հարությունյանը համոզված չէ, որ այն մտել է փակուղի.
-Կան բարդություններ, և դրանք ի սկզբանե սպասելի էին։ Չեմ կարող բացառել, որ գործընթացն ավելին տևի, քան նախատեսվում էր։ Միևնույն ժամանակ այսօր թվում է, թե պետք է այդ գործընթացն ինչ-որ տրամաբանական ավարտ ունենա՝ հարաբերությունների ստեղծման տեսքով։
7or.am
Այս խորագրի վերջին նյութերը
- Մարտ 12, 2010 20:24| ԼՐԱՀՈՍ
- Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին
- Մարտ 12, 2010 17:43| ԼՐԱՀՈՍ
- Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է
- Մարտ 12, 2010 17:37| ԼՐԱՀՈՍ
- Թուրքիա Մեդվեդևի այցի ժամանակ հնարավոր է՝ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը
- ՌԴ նախագահի Թուրքիա կատարվելիք այցի ընթացքում քննարկվելու են էներգետիկ համագործակցության, երկկողմ կապերի ընդլայնման, առևտրաշրջանառությունը ընդլայնելու ուղիների, վիզային ռեժիմը հանելու հարցեր։
- Մարտ 12, 2010 17:06| ԼՐԱՀՈՍ
- Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
- Մարտ 12, 2010 16:57| ԼՐԱՀՈՍ
- «Նաբուկոն» և «Հարավային հոսքը» կարող են միավորվել
- 20:24 12-03-2010
- Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների մասին
- 17:43 12-03-2010
- Համաձայնության մթնոլորտը, որ տիրում է Հայ ազգային կոնգրեսում, աննախադե՞պ է
- 17:37 12-03-2010
- Թուրքիա Մեդվեդևի այցի ժամանակ հնարավոր է՝ քննարկվի ԼՂ հակամարտության հարցը
- 17:06 12-03-2010
- Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին
- 16:57 12-03-2010
- «Նաբուկոն» և «Հարավային հոսքը» կարող են միավորվել
- 16:43 12-03-2010
- Ադրբեջանում մարդու իրավունքները սահմանափակվել են
- 16:24 12-03-2010
- 2009–ի ամենատարածված անուններն են եղել Անին և Նարեկը
- 16:19 12-03-2010
- 2009–ին 127 գյուտի և 41 օգտակար մոդելի հայտ է ներկայացվել
- 16:18 12-03-2010
- «Ա1+»–ը կբացվի՞
- 16:10 12-03-2010
- Կասեցվել է սահմանի խախտման հերթական փորձը
- 16:04 12-03-2010
- Ստորագրվել է «Հայաստանի և Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
- 16:02 12-03-2010
- ՀԱԿ համակարգող. «Մենք չենք համարում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում բավարար լուծումներ են տրված»
- 16:00 12-03-2010
- Ստեղծվել է հեռուստառադիոընկերությունների մասնագիտական գործունեությունը կարգավորող էթիկական նորմերի խարտիա
- 15:59 12-03-2010
- Կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ
- 15:48 12-03-2010
- Ս. Կապինոս. «Մարդու իրավունքների վիճակը շատ գործոններից է կախված»
- 15:36 12-03-2010
- ՀՀԿ մամուլի խոսնակ. «Պարոն Էրդողանը չի ձերբազատվել Հայոց ցեղասպանության հետ կապված բարդույթից»
- 15:31 12-03-2010
- Դատական հայց ընդդեմ «Deno Gold Mining» ընկերության
- 15:30 12-03-2010
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- 15:06 12-03-2010
- Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետին
- 14:52 12-03-2010
- Լևոն Զուրաբյան. «Ես Վանգան չեմ»



