Print Page
Send Friend
Փետրվար 08, 2010 17:15


Հայաստանը պատրաստ է հակահարված տալ թշնամուն

Հայաստանը պատրաստ է հակահարված տալ թշնամուն

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե Սերժ Սարգսյանի աշխատակազմի նկատմամբ բացարձակ անվստահություն ունի, որը բխում է հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում վարվող քաղաքականությունից։

-Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, պատրաստակամություն են հայտնել բանակցելու այնպիսի կարգավորման կաղապարների շուրջ, որոնք պարտադրում են տարածքների հանձնում, այն էլ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումից առաջ։ Ես համոզմունք եմ հայտնել, որ մադրիդյան սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագիրը կա՛մ արդեն համաձայնեցված է, կա՛մ արդեն իսկ գաղտնի կերպով ստորագրվել է։ Պարզապես հարմար առիթ են ման գալիս, որ հրապարակային դարձնեն հերթական գիշերային անակնկալով,-նշել է նա։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ տարածքային նվազագույն իսկ զիջումը կբերի պաշտպանական ողջ համակարգի փլուզման և որպես հետևանք՝ ռազմական գործողությունների վերսկսման  անխուսափելիություն։ Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ գործընթացի հետշրջման դեպքում էլ պատերազմի հավանականություն լինի, նա պատասխանել է, թե հիմա պատերազմի հավանականությունն ավելի է մեծացել, քան 4 տարի առաջ։

-Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանը երբևէ համարձակություն չի ունենա հրապարակային կերպով հայտարարել, որ ինքը ոչինչ չի հանձնի։ Այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աշակերտն է և կյանքում չի կարող իր ուսուցչի գծած սահմաններից դուրս գալ։ Մյուս կողմից այս ամբողջ գործընթացը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես Հայաստանի թուլություն, և նրանք ավելի ագրեսիվ են դարձել. հույսը մեծացել է, որ ռազմական ճանապարհով կվերցնեն այն, ինչ երազում են,-նշել է նա։

Ալեքսանդր Քանանյանը, սակայն, նշել է, որ այս ամենին զուգահեռ, այնուամենայնիվ, Արցախում ոչ միայն խուճապ և հուսալքվածություն չկա, այլ ընդհակառակը՝ մարտական բարձր ոգի և սեփական հայրենիքը պաշտպանելու վճռականության զգալի աճ։

-Հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կգիտակցեն, որ Հայաստանի և հայ ժողովրդի հզորությունը հաստատ համեմատական չէ իր քաղաքական իշխանության որակին։ Այդպես եղել է նաև 1991-1994թթ., երբ իշխանությունում մի որակ ունեինք, մարտի դաշտում՝ այլ, և այդ որակը հաղթանակ տարավ։ Այնուամենայնիվ, նշեմ, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք Քուռ գետն էլ անցնել և խայտառակ պարտության մատնել թշնամուն, և այն, ինչ այն ժամանակ իշխանությունների անշրջահայացության պատճառով չկարողացանք, կհասցնենք ավարտին։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը

Մարտ 09, 2010 20:19| Տարածաշրջան
Թոմաս դե Վաալ. «Խոսքը մեծ փաստաթղթի մասին չէ, այլ շրջանակային փաստաթղթի»
«Ինչպես միշտ շրջանով պտտվում ենք և հասնում ենք Ղարաբաղի կարգավիճակի խնդրին։ Չեմ կարծում, որ Ադրբերջանն այս հարցում իր դիրքորոշումը փոխել է»։
Մարտ 09, 2010 15:30| Տարածաշրջան
Քաղաքագետ. «...փորձ է արվում համոզել, որ մոտ ապագայում պատերազմ չի լինի»
«7 օր»–ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Ղարաբաղի հարցում մենք գիշերային որոշման ականատես լինենք, Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանել է, թե երկու պատճառով դա բացառում է…
Մարտ 05, 2010 16:40| Տարածաշրջան
ՀԴԿ նախագահ. «…նրանք պատրաստ են նաև պատերազմելու»
Արամ Սարգսյանն ասել է, թե պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգների կոնգրեսականները մեզ հստակ դաս տվեցին, թե ինչի համար է այս վավերացումն իրենց անհրաժեշտ։
Մարտ 05, 2010 14:18| Տարածաշրջան
Կիրո Մանոյան. «Երեկ բավական դժվարությամբ հայկական կողմը հաղթե՛ց»
«Պարզ է, որ Թուրքիան չի՛ վավերացնելու արձանագրությունները։ Նա այս և նման բանաձևերը պարզապես որպես պատրվակ կարող է օգտագործել, և սա մեկ անգամ ևս առիթ է, որ Հայաստանն ասի, որ Թուրքիայի պատճառով տապալվել է այս արձանագրությունների վավերացման գործընթացը»։
Մարտ 02, 2010 17:28| Տարածաշրջան
Ռ. Մելքոնյան. «Թուրքիան դարձել է իր իսկ վարած քաղաքականության պատանդը»
Թուրքագետ. «Թուրքիայում առկա են հակաամերիկյան տրամադրություններ, և Ցեղասպանության ճանաչման սպառնալիքն է՛լ ավելի է սրում թուրք–ամերիկյան տրամադրությունները»։
17:30 10-03-2010
Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծանրանում է
17:30 10-03-2010
«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է դատապարտյալների համար թմրամիջոցներ ձեռք բերելու և փոխադրելու մեջ
17:09 10-03-2010
Ռուս ռազմական փորձագետ. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման իրական վտանգ գոյություն ունի»
16:23 10-03-2010
«Արդարություն» դաշինքն ինչո՞վ էր զիջում ՀԱԿ–ին
16:22 10-03-2010
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
16:05 10-03-2010
Փոփոխություններ Հանրայինում
15:33 10-03-2010
ՀԺԿ նախագահ. «...որ արտահերթ ընտրություն չի լինում, մեղավոր է ընդդիմությո՞ւնը»
15:05 10-03-2010
Թեղուտի ծրագրի դեմ հայցի առաջին դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին
14:53 10-03-2010
Կարինե Դանիելյան. «Հանքարդյունաբերության զարգացման հետևանքով մենք ունենում ենք հողի դեգրադացում և անապատացում»
14:50 10-03-2010
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
13:37 10-03-2010
Հակոբ Հակոբյան. «Նրանք համատեղ կպայքարեն աշխատավորների շահերի համար»
13:28 10-03-2010
Կ. Դանիելյանն ասել է, թե Հայաստանը ՄԱԿ–ի սև ցուցակում էր
13:22 10-03-2010
ԱԺ պատգամավոր. «ՀՀ–ում սոցիալական լարվածություն չի նկատվում»
12:04 10-03-2010
ՍԾՏՀԿ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչը գլխավոր քարտուղարին հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի նամակը
12:03 10-03-2010
«Chevron»-ն կկրճատի 2000 աշխատատեղ
11:55 10-03-2010
Էրդողանը մեղադրել է հրեական լոբբիին
11:18 10-03-2010
ՀՀ Վերաքննիչ դատարանն ընդդեմ արդարադատության և Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման
11:18 10-03-2010
Հրդեհ տոնավաճառում
10:44 10-03-2010
Մտավորականության նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և ՀՀ վարչապետին
10:42 10-03-2010
Չլուծված հակամարտությունները թանկ են նստում