Ուղիղ խոսք

Սեպտեմբեր 04, 2010 01:32| Ուղիղ խոսք
Կարեն Անտաշյան
Առաջին հայացքից ահավոր բան եմ ասում, բայց մինչև «չքանդվի» հայկական ընտանիքը, մենք պետական ու հանրային շահի գիտակցումով հանրույթ չենք դառնա: Ազգային ինքնասիրությունը միայն զոհված տղերքի կենացը 5-րդը խմելով կամ տանը պատին Արարատի կամ Անդրանիկի նկարը ունենալով չէ, ազգային ինքնասիրությունը նույնիսկ «հայրենիքի համար մեռնելու» մտքին համակերպվելը չէ:
Սեպտեմբեր 02, 2010 00:05| Ուղիղ խոսք
Լյուդվիգ Խաչատրյան.
Մեզ սպառնացող ամենամեծ վտանգը մեր առջև ծառացած խնդիրների արտակարգ բարդության և որոշում ընդունողների մտավոր, բարոյական ու մասնագիտական հատկանիշների միջև առկա խոր անհամապատասխանությունն է:
Օգոստոս 30, 2010 23:54| Ուղիղ խոսք
Հարություն Մեսրոբյան
Առ այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություններին իրական հակակշիռ կազմակերպված ուժ չկա: Այստեղ հանգուցային հատկանիշներն են' «իրական» և «կազմակերպված» բառերը: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում պետական կամ ընդդիմադիր կառույցներն առաջնորդվում են սեփական կամ կորպորատիվ շահերով, հասկանալի է, որ անհրաժեշտ է ձևավորել նոր ուժ:
Օգոստոս 25, 2010 19:09| Ուղիղ խոսք
Սոս Գիմիշյան
Առանց արտահերթ ընտրությունների երկիրն այս վիճակից... պարտադիր է փոփոխությունը։ Անհնարին է։ Լևոն Տեր-Պետրոսյանը չուզի էլ, մեկ է, դա անհնարին է. ժողովուրդը չի կարող դիմանալ այս վիճակին, դա բացառվում է։
Օգոստոս 18, 2010 03:59| Ուղիղ խոսք
Էդուարդ Շարմազանով.
Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ մենք, ի տարբերություն այսօրվա ընդդիմության, խոսում էինք ազգային անվտանգության ուժեղացման մասին, իսկ որոշ մարդիկ խոսում էին քիրվայության մասին։
Հուլիս 24, 2010 14:49| Ուղիղ խոսք
Երվանդ Բոզոյան
Տեր-Պետրոսյանը միաժամանակ փորձում է համագործակցել բոլորի հետ։ Փորձում է համագործակցել Արևմուտքի հետ, փորձում է ռևերանսներ ուղարկել Ռուսաստանին։ Չստացվի այս դեպքում, ապա Սերժ Սարգսյանը և Եղիազար Այնթապցու պատմությունը կա ու կա։ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին է հիմա առաջարկում իրեն օգտագործել որպես գործիք ներիշխանական պայքարում: Այս պահին նման գործիքի կարիք իշխանությունը դեռ չի զգում, բայց վաղը կարող է զգալ, ու դա կանխատեսելով է Տեր-Պետրոսյանն իր ծառայություններն առաջարկում։ Ի վերջո, ակնհայտ է, որ տերպետրոսյանական ընդդիմությունը գտածո է Սերժ Սարգսյանի համար և իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ ուժը ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերը պահպանի։ Թե ինչպիսի՞ մեթոդներ կընտրվեն՝ արդեն էական չէ։
Հուլիս 22, 2010 20:02| Ուղիղ խոսք
Աշոտ Մանուչարյան
Դեռևս անկախ պետականության կայացման շրջանում՝ 90-ականների սկզբին, երբ այն զուգորդվում էր ծավալվող Արցախյան պատերազմով, իսկ հետագայում՝ պահպանվող հայ-ադրբեջանական առճակատմամբ, Հայաստանի քաղաքական մտքի համար ձևավորվեց մի ֆունդամենտալ խնդիր՝ արդյոք Արցախի հարցը մի ծանրաքա՞ր է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվենք՝ երկրի զարգացումն ապահովելու համար, թե՞ դա մի հաղթաթուղթ է, որի ճիշտ կիրառման դեպքում մենք կարող ենք մեծագույն առաջընթաց ունենալ թե՛ երկրի, թե՛ շրջապատող աշխարհի ցանկալի զարգացումներն ապահովելու գործում: Մինչև 93-94թթ. հայկական քաղաքական միտքն ընդհանուր առմամբ կենտրոնացած էր երկրորդ մոտեցման վրա: Սակայն ավելի ուշ, ըստ քաղաքական մտքի «տնտեսականացման» (այսինքն, երբ մարդիկ քաղաքականության մեջ սկսեցին տեսնել ոչ թե նոր աշխարհ ձևավորելու, այլ գոյություն ունեցողում իրենց և մերձավորների բարեկեցությունն ապահովելու միջոց), իրավիճակը կտրուկ փոխվեց, և այսօր այդ տնտեսականացված «քաղաքական» միտքը համատարած տիրում է Հայաստանում:
Հուլիս 19, 2010 19:42| Ուղիղ խոսք
Հրանտ Տեր–Աբրահամյան
Եթե նայենք ելույթները, 2007թ. սեպտեմբերի 21-ի, Տեր-Պետրոսյանը դա միշտ շեշտել և ասել է։ Ուրիշ բան է, որ մարդիկ կան, որ կա՛մ չլսելու են տվել, կա՛մ իրոք չեն լսել, երևի։
Հուլիս 15, 2010 17:16| Ուղիղ խոսք
Վահրամ Սահակյան
Թեև մեռածի հետևից չեն խոսում, բայց, օրինակ, Իգիթյանը կյանքում միշտ եղել է վատ մարդ ու ունեցել է տարբեր օբյեկտներ, ծախել է ու առել, ու նրան միշտ բոլորն ատում էին, ու ճիշտ էին անում։ Ճիշտ էին անում, որովհետև Իգիթյանի պես մարդիկ հիմա էլ կան, որ, օրինակ դաշնակահար է, բայց երկու նոտա նվագել չգիտի։ Ու նա անուն է հանում, ֆռֆռում է։ Նրանք ուղղակի բոլոր իշխանությունների հետևից ման են գալիս, որ ոչ թե փող տան, այլ իրենց պահեն։ Գուցե ինչ-որ տեղ ես էլ եմ օգնության կարիք զգում. եթե ես լինեմ իշխանությունների մոտ կանգնած մարդ, ես կլինեմ վարձով պադվալում գցա՞ծ։ Ես չեմ բողոքում, ես հաճույք եմ զգում իմ պադվալում, թող օլիգարխներից որևէ մեկն իր սարքած ռաբիս ապարանքում իրեն ավելի երջանիկ զգա, որքան ես իմ պադվալում՝ Մոցարտ կամ ջազ լսելով, իմ սուրճը խմելով կամ երբ ուզեմ՝ արթնանամ, երբ ուզեմ՝ քնեմ տարբերակով։ Ես ինձ երջանիկ եմ զգում։
Հուլիս 09, 2010 23:53| Ուղիղ խոսք
Խորեն Արամունի
Եկեղեցին էլ իր դերի մեջ չէ, նորից բիզնես կա այստեղ։ Մենք նույնիսկ Սփյուռքում դժգոհ ենք մեր եկեղեցիներից, բայց շատ ավելի դրական գործ են անում, քան այստեղ։ Շատ հեռու չգնանք. ինչպե՞ս կարող է կաթողիկոսն իրեն թույլ տալ Գևորգյան ճեմարանի ամբողջ ճակատը փակել, մի շենքի, որն այսօր սրբավայր է, և բերի այդ սրբավայրի դիմաց մի այլ բան կառուցի։ Մեր կաթողիկոսը Գևորգյան ճեմարանի ամբողջ ճակատը փակել է, որ ժողովուրդը չտեսնի։
1 2 3 4 5 » »» 5
17:43 03-09-2010
Հայաստան–Իռլանդիա` 0:1
17:38 03-09-2010
Էդուրադ Սարիբեկյան. «Տիպիկ հայ–թուրքական ֆուտբոլային իրավիճակ է»
17:32 03-09-2010
Վրաստանի վարչապետ. «Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում չեն կռվում, այլ գինի են խմում»
17:24 03-09-2010
Ֆլեշմոբ Երևանի Սիրահարների այգում' նվիրված «Տաթևի վերածնունդ» ծրագրին
17:23 03-09-2010
Արցախի անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում
17:03 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր իշխանություններ ձևավորելու համար»
16:47 03-09-2010
Էրդողանը և աղջիկները
16:26 03-09-2010
Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
16:11 03-09-2010
Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
16:04 03-09-2010
Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները պետք է ավելի արդյունավետ դառնան»
15:53 03-09-2010
ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը»
15:42 03-09-2010
«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
15:31 03-09-2010
Ուխտագնացություն դեպի Օշական
15:24 03-09-2010
Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային իրավունքը գնելու առաջարկ չե՞ն արել
15:17 03-09-2010
ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից հետո նոր ընթացք կստանա»
15:08 03-09-2010
Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
15:07 03-09-2010
Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ պայմանագիր
14:55 03-09-2010
Սպասելով արտահերթ ընտրություններին...
13:57 03-09-2010
Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների միջև երբեք չի կարող սև կատու անցնել»
13:56 03-09-2010
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը միայն մեկ հնարավորություն ունի...»