Աշխարհ

26.01.2016 16:58


Փարիզում տաքսիստների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման (տեսանյութ)

Փարիզում տաքսիստների բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման (տեսանյութ)

Ընդդեմ «Uber» ցանցի Փարիզում տաքսիստների անցկացրած բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումով։ Մեկ մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնում է RT–ն։

Ցուցարարներն անվադողեր են այրել, փորձել մեքենաներ շրջել, ինչին իրվապահները պատասխանել են արցունքաբեր գազով և մահակներով։

Տաքսիստները պահանջում էին դադարեցնել առցանց տաքսու պատվիրման «Uber» ծառայության գործունեությունը, որի պատճառով, վարորդների պնդմամբ, նվազել է իրենց եկամուտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը