Տնտեսական

27.01.2016 17:41


Հրապարակվել է 2015թ. խոշոր հարկատուների ցանկը

Հրապարակվել է 2015թ. խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակել է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Այն գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի վճարած հարկը կազմել է 42 մլրդ 649 մլն 961 հազ. դրամ:

2-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն է՝ 27 մլրդ 505 մլն 901 հազ. դրամ վճարված հարկով։

3-րդը՝ «Ղ տելեկոմ»-ն է («Վիվասել ՄՏՍ»), որը վճարել է 18 մլրդ 628 մլրն 800 հազ. դրամ հարկ:

4-րդ տեղում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 18 մլրդ 255 մլն 286 հազ. դրամ, 5-րդ տեղում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»–ը՝ 16 մլրդ 955 մլն 671 հազ. դրամ, 6-րդում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 16 մլրդ 494 մլն 203 հազ. դրամ։

Խոշոր հարկատուների ցանկի 7-րդ տեղում «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է՝ 15 մլրդ 466 մլն 983 հազ. դրամ, 8-րդում՝ «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունը՝ 13 մլրդ 699 մլն 722 հազ. դրամ, 9-րդ տեղում՝ «Ֆլեշ» ընկերությունը՝ 12 մլրդ 751 մլն 28 հազ. դրամ և 10-րդ տեղում՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել է 9 մլրդ 465 մլն. 202 հազ. դրամ:

10 խոշոր հարկատուները միասին վճարել են 191 մլրդ 872 մլն 757 հազ. դրամ։ Սա նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 9 մլրդ դրամով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը