Աշխարհ

29.01.2016 09:50


Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև փախստականների հավաքականը

Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև փախստականների հավաքականը

Փախստականների հավաքականը կմասնակցի այս տարի Ռիո–դե–Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերին։

«Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է հրավիրել բարձր որակավորում ունեցող մարզիկ փախստականներին՝ մասնակցելու Ռիո–դե–Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին», –ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Հաղորդվում է, որ այդ նպատակով ՄՕԿ–ը փախստականներին օգնելու հիմնադրամ է ստեղծել՝ 2 մլն դոլար բյուջեով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը