Աշխարհ

29.01.2016 12:37


Ֆինլանդիան շուրջ 20 հազար ներգաղթյալի կարտաքսի

Ֆինլանդիան շուրջ 20 հազար ներգաղթյալի կարտաքսի

Ֆինլանդիայի իշխանությունները ծրագրում են երկրից արտաքսել շուրջ 20 հազար ներգաղթյալի, ովքեր հավակնում են փախստականի կարգավիճակ ստանալուն։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Ներկա դրությամբ՝ մեր գնահատականով՝ այդ թիվը կազմում է 20 հազար, բայց նրանց թիվը, ովքեր կամավոր կհրաժարվեն փախստականի կարգավիճակ ստանալու դիմումից, կարող է փոխվել»,–հայտարարել է Ֆինլանդիայի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Պյաիվի Ներգը։

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ՝ իրենց դիմումներից արդեն հրաժարվել է շուրջ 4 հազար մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը