Աշխարհ

29.01.2016 19:52


Մահու չափ հարբած վարորդը միայն ՌԴ նախագահի անունն է կարողացել տալ (տեսանյութ)

Մահու չափ հարբած վարորդը միայն ՌԴ նախագահի անունն է կարողացել տալ (տեսանյութ)

Համացանցում մեծ տարածում է գտել Նաբերեժնիե Չելնիում հարբած վարորդի ձերբակալության տեսանյութը։ Մահու չափ կոնծած տղամարդը կորցրել է կառավարումը և ՃՏՊ–ի ենթարկվել։

Երբ ժամանած ՃՈ աշխատակիցները սկսել են հարցեր տալ նրան, հարբած վարորդը, որը չէր կարողանում նույնիսկ աչքերը բացել, պատասխանել է՝ «Չգիտեմ, չեմ հիշում»։
Եվ միայն «Գիտե՞ք արդյոք ՌԴ նախագահի անունը» հարցին է վարորդը հստակ պատասխանել ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին։

«Эфир-24»–ի փոխանցմամբ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով վարորդին հասցրել են ոստիկանական բաժանմունք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը