Աշխարհ

30.01.2016 10:40


Վիրուս օդանավում. Մայամի թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Վիրուս օդանավում. Մայամի թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Բրազիլիայի մայրաքաղաքում արտակարգ վայրէջք է կատարել «American Airlines» ավիաընկերության օդանավը, որը Ռիո–դե–Ժանեյրոյից Մայամի էր թռչում։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ անձնակազմի անդամներն ու ուղևորները վարակվել են անհայտ հիվանդությամբ։

Հաղորդվում է, որ ներկայումս ինքնաթիռը մանրակրկիտ զննման է ենթարկվում, իսկ ուղևորներին այլ թռիչքներ են առաջարկվել։

Կատարվածի պաշտոնական պատճառները դեռևս չեն նշվում։

Նշենք, որ օրերս էլ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հայտարարել էր, որ եղանակների տաքացմանը զուգահեռ՝ Հյուսիսային Ամերիկայի տարածքում կարող է տարածվել նաև Զիկա տենդը։ Վերջին տվյալներով՝ ԱՄՆ–ում արդեն այդ վիրուսով 20 հիվանդ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը