Աշխարհ

30.01.2016 18:01


Ալթայում տղամարդը քնել է մեքենայի մեջ, որը մտադիր էր գողանալ

Ալթայում տղամարդը քնել է մեքենայի մեջ, որը մտադիր էր գողանալ

Լեռնային Ալթայում տղամարդուն ձերբակալել են մեքենան գողանալու անհաջող փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է «FlashSiberia»–ն՝ Ալթայի Հանրապետության ՆԳՆ–ին հղումով։

Հաղորդվում է, որ ՎԱԶ-21099–ի սեփականատերը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ իր մեքենայում անհայտ մի մարդ կա։ Ժամանած ոստիկանության աշխատակիցներն ավտոմեքենայի սալոնում քնած տղամարդու են գտել։

Նշվում է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 1995թ. ծնված տղամարդն ապօրինի կերպով հայտնվելով մեքենայում՝ չի կարողացել միացնել շարժիչը, և մի քանի անհաջող փորձից հետո նա քնել է։ Ավելի ուշ տղամարդուն գտել է մեքենայի տերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը