Աշխարհ

01.02.2016 15:22


Պուտինը գիտի իր հետ հանդիպելու էրդողանի ցանկության մասին

Պուտինը գիտի իր հետ հանդիպելու էրդողանի ցանկության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուզում է տեսնել նրան։

«Պուտինին հաղորդվել է նախագահ Էրդողանի այդ ցանկության մասին»,–ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС–ը։

Պեսկովը, սակայն, չի հստակեցրել՝ ինչպես է դրան արձագանքել Պուտինը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ցանկանում է տեսնել Պուտինին այն բանից հետո, երբ հաղորդագրություն ստացվեց ռուսական Су-34 ինքնաթիռի՝ իբրև թե Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին։

Թուրքիայի ԱԳՆ–ն այդ դեպքի կապակցությամբ իր մոտ էր կանչել ռուս դեսպանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը