Աշխարհ

02.02.2016 12:55


Հռոմի պապն արկածային ֆիլմում կնկարահանվի

Հռոմի պապն արկածային ֆիլմում կնկարահանվի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: «Лента»–ի փոխանցմամբ՝ կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր սեփական դերը կունենա ընտանեկան–արկածային «Արևի հակառակ կողմում» անվանումով ֆիլմում, որի աշխատանքները կմերկարկեն 2016թ. առաջին կեսին Իտալիայում:

Նշվում է, որ պոնտիֆիկոսն անձամբ է խնդրել կինոգործիչներին ստեղծել մի այնպիսի ֆիլմ, որը կկարողանա երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի ուղերձը:

Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացած ֆիլմում, որի հիմքում ընկած է Նոր Կտակարանը, գլխավոր հերոսների դերում կլինեն երեխաները. նրանք կխորհրդանշեն առաքյալներին:

Ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը նախատեսվում է փոխանցել բարեգործությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը