Աշխարհ

02.02.2016 16:39


Լավրովը հույս է հայտնել, որ սիրիական պատվիրակությունները կմիավորվեն (տեսանյութ)

Լավրովը հույս է հայտնել, որ սիրիական պատվիրակությունները կմիավորվեն (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ժնևի բանակցություններին մասնակցող սիրիական ընդդիմության երկու պատվիրակությունները կմիավորվեն։ Հայտնի է, որ առայժմ պատվիրակությունների ներկայացուցիչներն առանձին սենյակներում են գտնվում։

Այդուհանդերձ, ռուս դիվանագետը կարծում է, որ դա չի խոչընդոտի բանակցությունների նորմալ ընթացքին։

«Ցավոք, միացյալ պատվիրակություն ձևավորել չհաջողվեց»,–նշել է Լավրովը ԱՄԷ–ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է փոխգործակցել ԱՄԷ–ի հետ Սիրիայի աջակցության միջազգայն խմբի շրջանակներում։ Նա նշել է, որ Մոսկվան նաև աջակցում է Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրայի՝ միջսիրիական խաղաղ համաձայնությանը հասնելու ջանքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը