Աշխարհ

03.02.2016 16:30


Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ ան–Նուսրայի» պարագլուխներից մեկը

Սիրիայում ոչնչացվել է «Ջեբհաթ ան–Նուսրայի» պարագլուխներից մեկը

Սիրիայի ՌՕՈւ–ի ավիահարվածի արդյունքում երկրի հյուսիսում ոչնչացվել է «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։

Համաձայն առկա տեղեկատվության՝ ավիահարվածը հասցվել է Հալեպից 12 կմ հեռավորության վրա գտնվող Անադան քաղաքում։ Ոչնչացված գրոհայինի ինքնությունը դեռևս չի նշվում։

Ավելի վաղ գրել էինք, որ Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է երկրի հյուսիսում արգելափակել ահաբեկչական խմբավորումների մատակարարման ուղիները։ Վերահսկողության տակ էր վերցվել Հալեպից Թուրքիայի սահմանակից Աազազ տանող միջազգային մայրուղին։

Տեղական աշխարհազորի աջակցությամբ՝ զորքերը շարունակում են առաջխաղացումը երկրի հյուսիսում՝ ԻՊ–ին սեղմելով թուրքական սահմանին։

Հրետանային կրակի տակ է Ռեթյան քաղաքը, ուր տեղակայված է ահաբեկիչների խոշոր հենակետերից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը